Քաղաքական

09.01.2012 11:38


ՀՀԿ–ում Սաշիկ Սարգսյանի առաջադրման հարցը դեռ չի քննարկվել

ՀՀԿ–ում Սաշիկ Սարգսյանի առաջադրման հարցը դեռ չի քննարկվել

Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Ռաֆիկ Պետրոսյանը «7օր»–ի հետ զրույցում ասել է, որ ՀՀԿ–ում դեռ չի քննարկվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի՝ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու հարցը։

–Բայց չեմ կարծում, որ կառաջադրվի, որովհետև ՀՀԿ–ն գիծ է բռնել, որ իշխանությունը պետք է անջատվի գործարարությունից, իսկ նրանք բիզնեսով են զբաղվում,–ասել է Ռ. Պետրոսյանը՝ ավելացնելով, թե մեծամասնական ընտրակարգով թեկնածուների հարցը կուսակցությունում կքննարկվի փերվարի վերջին՝ ՀՀԿ–ի համագումարից հետո։

Ռաֆիկ Պետրոսյանն ասել է նաև, թե մեծամասնական ընտրագարգով առաջադրման նախաձեռնությունը ՀՀԿ–ում սովորաբար երկկողմանի է լինում՝ «և՛ ցանկություն ունեցողը պետք է հայնտի իր ցանկությունը, և՛, միաժամանակ, կուսակցության ղեկավարությունը պետք է ընտրի»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը