Քաղաքական

14.01.2012 13:15


Սարգիս Ավետիսյան. «Առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո նոր քաղաքական իրավիճակը սպասելի է»

Սարգիս Ավետիսյան. «Առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո նոր  քաղաքական իրավիճակը սպասելի է»

Մի քանի ամիս է մնացել մինչ Ազգային ժողովի ընտրությունները, և շատերը կանխատեսումներ են անում, որ այս անգամ ընտրություններից հետո բեկում է լինելու քաղաքական դաշտում։

«7օր»–ի  հետ զրույցում «Համերաշխություն» շարժման համակարգող Սարգիս Ավետիսյանը կարծիք է հայտնել, որ ԱԺ ընտրություններից հետո հնարավոր է այնպիսի քաղաքական վերաձևումներ լինեն, որ ստեղծվի նոր քաղաքական իրավիճակ ու մթնոլորտ։

Այսօրվա քաղաքական իրավիճակը և զարգացման տենդենցները թույլ տալիս են նման եզրակացություններ անել։ Ես կարծում եմ՝ ոչ ոք չի կարող ասել, թե խորհրդարանական ընտրություններում ով կկազմի մեծամասնություն, այսինքն՝ կհաղթի։ Ես այն կարծիքին եմ, որ բոլո՛րն ունեն այդ հնարավորությունը, և սա եզակի ընտրություն է՝ համեմատած մյուս ընտրություների հետ, քանի որ իշխանական ուժերը, որ խորհրդարանում են և կոալիցիա են կազմում, ունեն հնարավորություն առանձին–առանձին իրենց ուժերը փորձելու, և դա շատ դրական է մեր  ժողովրդի համար։ Լավ կլինի, որ փոփոխություն լինի։ Մեր  հասարակությունը կտեսնի, որ  իրենից ինչ–որ  բան է կախված, և ինքը կարողանում է ազդել ընտրությունների ելքի վրա,–ասել  է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը