Մեկնաբանություն

Մայիս 12, 2009 14:19

Մեթյու Բրայզայի լեզուն և մեր դիվանագիտությունը

Մեթյու Բրայզայի լեզուն և մեր դիվանագիտությունը

Մեթյու Բրայզան հերթական անգամ հերքեց իր իսկ խոսքերը, որոնք ասել էր «Эхо Москвы» ռադիոկայանին տված հարցազրույցում։ Այս անգամ ամերիականցի համանախագահի արդարացումը, թե իրեն «ճիշտ չեն հասկացել լրագրողները»,  չի կարող «անցնել». գոյություն ունի հարցազրույցի ձայնագրությունը։ Ուշագրավ է, որ Ադրբեջանական կողմին է խիստ զայրացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի հակասական պահվածքը։ «ANS-PRESS»-ը հաղորդում է, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարցերով վարչության պետ Նորվուզ Մամեդովը հանդես է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոշտ քննադատությամբ։ Բնականաբար, ամենաշատը հասել է Մեթյու Բրայզային. «Միգուցե Բրայզան Հիլարի Քլինթոնին և Բարաք Օբամային կեղծ տեղեկություններ է հաղորդում իր կարիերայի առաջընթացի համար, այլ պաշտոնի համար և այլն։ Ուրիշ կերպ նրա պահվածքը չի կարելի մեկնաբանել»։

Սակայն նկատենք, որ  Բրայզայի դիվանագիտական «ոճն» առաջին հերթին վիրավորական է մեզ համար։ Այս էլ որերորդ անգամ ամերիկացի համանախագահը թույլ է տալիս իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ անել, հետո հերքել դրանք՝ բերելով հազար ու մի պատճառաբանություններ։ Մյուս կողմից, եթե Մեթյու Բրայզան միջնորդական լուրջ առաքելության հարցում պարբերաբար բանակցային գործընթացին հարվածող հայտարարություններ է անում,  ինչու՞ է նա շարունակում մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Այս համատեքստում հետաքրքիրն  այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումից անմիջապես հետո ադրբեջանական կողմը բարձրացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նպատակարարմարության հարցը։ Զուգահեռաբար, Թուրքիայի նախագահն առաջարկում է բանակցային նոր ձևաչափ,  որում ԱՄՆ-ն ընդրկված չէ՝ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Թուրքիա։ Ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովն իր հերթին հայտարարում է, թե ղարաբաղյան հակամարտությունը այն եզակի հիմնախնդիրներից է, որի կարգավորման հարցում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, ըստ էության, ունեն միևնույն դիրքորոշումը։  Ամեն դեպքում, հակամարտության կարգավորման՝ թափ հավաքող գործընթացների պայմաններում համանախագահները զարգացումների իրական վիճակի մասին ոչինչ չեն ասում։ Փոխարենը, ինքն իրեն հակասելով, խոսում է Բրայզան։ Տպավորություն է ստեղծվում, թե «Ղարաբաղն ու նրան հարակից տարածքները քայլ առ քայլ վերադարձվելու են Ադրբեջանին» և այս կարգի այլ հայտարարություններն արվում են ինչ-որ բան հասկացնելու կամ որոշ բաներ ստուգելու նպատակով։ Ինչևէ, լինի դա հերթական «լեզվի սայթաքում», թե միտումնավոր ապատեղեկատվություն, Մեթյու Բրայզան այս անգամ իսկապես չափն անցավ։ Եթե հայկական կողմը դա «կուլ» տա, ուրեմն Բրայզայի լեզուն այնքան էլ չի սայթաքում, ու Աղդամը, իրոք, բանակցությունների ժամանակ մեր հայրենիքը չի դիտարկվում։ Իսկ եթե Բրայզան համը հանել է, ապա պետք է  «պերսոնա նոն գրատա» ճանաչվի։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը

Փաշինյանն՝ ըստ Ֆրեյդի, Թամրազյանն՝ ինչպես միշտ

Փաշինյանն՝ ըստ Ֆրեյդի, Թամրազյանն՝ ինչպես միշտ

Հուլիս 18, 2019 14:05 Նիկոլը պատրաստ է ատամներով և տանկերով պահել պետության ու ՀՀ քաղաքացիների հաշվին սպասարակվող հաճույքները։
Իջևանի անկախացումը. ինչպես կանխել պետության վախճանը

Իջևանի անկախացումը. ինչպես կանխել պետության վախճանը

Հուլիս 18, 2019 12:05 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տալիս «շոպլիկության» ակադեմիկոս ու քծնողական ոճով աշխատող, մշտաժպիտ Հրայր Թամրազյանին։
Տոնական օրերի խեղաթյուրված պատկերացում

Տոնական օրերի խեղաթյուրված պատկերացում

Հուլիս 18, 2019 00:45 Նույն հաջողությամբ կարելի էր Մարտի 1-ը հանել սգո օրերի ցուցակից և Հոկտեմբերի 27-ի հետ միասին ներառել Հայաստանի պաշտոնական տոնացույցում։
Հիմա էլ հերթը հասավ Վարդան Պողոսյանին

Հիմա էլ հերթը հասավ Վարդան Պողոսյանին

Հուլիս 17, 2019 09:00 Պետք եղավ` Վարդան Պողոսյանի «բարեվարքությունն» էլ կստուգեն, հետ կկանչեն և իրենց մարդուն (օրինակ, Ջհանգիրյանին) կգործուղեն Վենետիկ։
Վենետի՜կ, Վենետի՜կ. մեզ Վիետնամում էլ վատ չէին կերակրում (տեսանյութ)

Վենետի՜կ, Վենետի՜կ. մեզ Վիետնամում էլ վատ չէին կերակրում (տեսանյութ)

Հուլիս 16, 2019 11:50 Փաշինյանը դեռ լուռ է։ Տնեցիներն էլ են լուռ։ Անգամ օրիորդ Փաշինյանը չի արձագանքել Վենետիկի հանձնաժողովից դուրս եկած փաստաթղթին։
Մենք ճիշտ էինք, Նիկոլը` սխալ

Մենք ճիշտ էինք, Նիկոլը` սխալ

Հուլիս 16, 2019 10:30 Քայլարածներին թվում էր` ծովը ծնկներից է. ժողովրդի անունից ինչ ուզեն` կանեն։
Փաշինյանը փոխեց բանակցային ձևաչափը... Ադրբեջանի օգտին

Փաշինյանը փոխեց բանակցային ձևաչափը... Ադրբեջանի օգտին

Հուլիս 15, 2019 20:40 «Արցախի ադրբեջանական համայնքը» դառնում է բանակցությունների լիարժեք սուբյեկտ:
Որտե՞ղ են ամառում «բնապահպանները», կամ Ամուլսարն անկախացել է ՀՀ–ից

Որտե՞ղ են ամառում «բնապահպանները», կամ Ամուլսարն անկախացել է ՀՀ–ից

Հուլիս 15, 2019 14:30 «Բնապահպանների» դարդը ոչ թե Սևանն է, այլ կասկածելի տեղից Ամուլսարի հանքի դեմ ուղղորդվող արշավից իրենց փայը պոկելը։
Վենետիկի հանձնաժողովի դեղին քարտը Նիկոլ Փաշինյանին

Վենետիկի հանձնաժողովի դեղին քարտը Նիկոլ Փաշինյանին

Հուլիս 15, 2019 09:44 Փաշինյանին մնում է Գագիկ Ջհանգիրյանի ու Վահե Գրիգորյանի հետ ասուլիս հրավիրել ու կոչ անել շրջափակել Վենետիկի հանձնաժողովի նստավայրը։
«Նոր» Հայաստանի հին դեմքը. Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ)

«Նոր» Հայաստանի հին դեմքը. Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ)

Հուլիս 14, 2019 13:40 Իրական նոր Հայաստանում ջհանգիրյանները չպետք է եթերային աստղ դառնան։
Լռության գինը

Լռության գինը

Հուլիս 13, 2019 11:20 «Մամուլի ազատություն և ժողովրդավարություն» գոռալով` երկիրը վերածեցին մեկ մարդու (կամ մեկ ընտանիքի) իշխանության։
Արցախի շուրջ օղակը սեղմվում է

Արցախի շուրջ օղակը սեղմվում է

Հուլիս 12, 2019 09:55 Բանակցային գործընթացը սահուն կերպով վերադառնում է 1996-97թթ.։
Վախկոտի հոգեբանություն

Վախկոտի հոգեբանություն

Հուլիս 11, 2019 08:20 Վախեցած է լյումպենի «դուխով» վարչապետը։
Տուսկը բացահայտեց Փաշինյանի «կետը»

Տուսկը բացահայտեց Փաշինյանի «կետը»

Հուլիս 10, 2019 20:00 Նա մի կողմից հայտարարում է, որ չի բանակցում Ալիևի հետ, բայց իրականում ինտենսիվ բանակցում է։ Այսինքն՝ սուտ է խոսում։
Ստամբուլյան կոնվենցիան և քայլարածների վարքագիծը

Ստամբուլյան կոնվենցիան և քայլարածների վարքագիծը

Հուլիս 10, 2019 01:15 «Թավշյա հեղափոխություն արած հպարտ քաղաքացիների» հասարակությունը ներկայացնել որպես բռնարարների և բռնաբարների հասարակություն։
Փաշինյանի մերիտոկրատական բաժակաճառը և օխլոկրատական կառավարումը

Փաշինյանի մերիտոկրատական բաժակաճառը և օխլոկրատական կառավարումը

Հուլիս 09, 2019 11:25 Այցը տեղի է ունեցել «Տեսնեմ Սինգապուրն ու նոր մեռնեմ» ծրագրի շրջանակներում։
Երբ Սահմանադրությունը մեկնաբանում են սահմանադրի անունից

Երբ Սահմանադրությունը մեկնաբանում են սահմանադրի անունից

Հուլիս 09, 2019 08:35 Ընտրակեղծիքների «կնքահայր» Գագիկ Ջհանգիրյանը եւ բառախաղային «կռուտիտների» խոշոր մասնագետ Վահե Գրիգորյանը։
«Ռուսթավի 2»-ի լրագրողը կրկնել է Փաշինյանին. ո՞րն է ընդհանրությունը (տեսանյութ)

«Ռուսթավի 2»-ի լրագրողը կրկնել է Փաշինյանին. ո՞րն է ընդհանրությունը (տեսանյութ)

Հուլիս 08, 2019 15:10 Նիկոլ Փաշինյանը Բոլթոնին ասել է «այո» կամ առնվազն չի ասել «ոչ»:
Ինչու են «տռաս» հանել Ջհանգիրյանին (տեսանյութ)

Ինչու են «տռաս» հանել Ջհանգիրյանին (տեսանյութ)

Հուլիս 08, 2019 14:20 Ջհանգիրյանը դարձել է լևոնանիկոլական իշխանության խորհրդանիշը՝ «նոր» Հայաստանի խորհրդանիշը:
Նիկոլ Փաշինյանի նոր հենարանը

Նիկոլ Փաշինյանի նոր հենարանը

Հուլիս 08, 2019 10:45 Ոմանք մտածում էին, որ Նիկոլը հարուստներից փողերը հավաքելու է ու իրենց բաժանի։