Աշխարհ

18.02.2012 09:32


Իրանական ռազմանավերը մտել են Միջերկրական ծով

Իրանական ռազմանավերը մտել են Միջերկրական ծով

«Ռոյթերս» գործակալությունը փոխանցում է, որ Իրանի երկու ռազմանավ Սուեզի նեղուցով մուտք է գործել Միջերկրական ծովի տարածք։

Գործակալության աղբյուրի համաձայն՝ նավերը հատել են նեղուցը եգիպտական իշխանությունների կողմից համապատասխան թույլտվություն ստանալուց հետո։ Հավանական է, որ նավերն ուղևորվում են դեպի Սիրիայի ափը, որի հետ Իրանը կնքել է համատեղ զորավարժություններ իրականացնելու համաձայնություն։

2011թ. փետրվարին իրանական երկու նավեր՝ «Ալվանդը» և «Խարգը» անուններով, նմանատիպ ուղի են վերցրել. հատելով Սուեզյան ջրանցքն ու մտնելով Միջերկրական ծով՝ նրանք հասել են Սիրիայի Լաթաքիա նավահանգիստ։ Այդ ժամանակ իրանական իշխանությունների այդ քայլերը սադրանք էին որակվել Իսրայելի կողմից։

Այս խորագրի վերջին նյութերը