Աշխարհ

20.02.2012 11:41


ՄԱԳԱՏԷ–ի տեսուչները երկօրյա այցով կժամանեն Իրան

ՄԱԳԱՏԷ–ի տեսուչները երկօրյա այցով կժամանեն Իրան

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության(ՄԱԳԱՏԷ) տեսուչները երկօրյա այցով կժամանեն Իրան՝  բանակցելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Թեհրան մեկնելուց առաջ, սակայն, տեսուչները հայտարարել են, որ վստահ չեն, թե իրենց կթողնեն մուտք գործել միջուկային օբյեկտներ։

Հիշեցնենք, որ պաշտոնական Թեհրանը շարունակում է պնդել, որ իր միջուկային ծրագրերը բացառապես խաղաղ նպատակների համար են։ Արևմուտքը շարունակում է անվստահություն հայտնել այդ հայտարարություններին՝ կիրառելով պատժամիջոցներ Իրանի նկատմամբ։

Այս խորագրի վերջին նյութերը