Աշխարհ

03.03.2012 09:58


Իրանում խորհրդարանական ընտրություններին գրանցվել է բարձր մասնակցություն

Իրանում խորհրդարանական ընտրություններին գրանցվել է բարձր մասնակցություն

Իրանում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկության փուլը։ Ինչպես հայտնում է իրանական ԶԼՄ–ն, ընտրողների թիվը սպասվածից ավելի շատ է եղել։ Պաշտոնական տվյալներով՝ քվեարկել է ընտրողների 64 տոկոսը։ Իրանի ներքին գործերի նախարարն իր հայտարարության մեջ ասել է, որ ընտրական տեղամասերում հերթեր էին գոյացել, ինչի պատճառով ՆԳՆ–ն ստիպված էր շուրջ 5 ժամով հետաձգել քվեարկության ավարտը։ Ընդդիմությունը, սակայն, նշում է, որ քվեարկողների թիվը այնքան էլ շատ չի եղել, և քվեարկության ավարտի հետաձգման պատճառներն այլ էին։

Հիշեցնենք, որ ընտրություններում հիմնական մրցակիցներն են  «Պահպանողականների միացյալ ճակատը» և Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեիի հովանավորության տակ գտնվող «Իսլամական հեղափոխության շարունակության ճակատը»։

Այս խորագրի վերջին նյութերը