Կարծիք

Մարտ 04, 2012 21:03

Ինչու է պարտվելու ՀՀԿ-ն

Ինչու է պարտվելու ՀՀԿ-ն

Վարչախմբի առաջնորդներն իրենց տաքուկ անկյուններում նստած որոշում են, թե ինչ քայլեր իրականացնել վերարտադրությունը հաջողությամբ իրականացնելու համար: Նրանց չի էլ հետաքրքրում, թե այդ նույն վերարտադրության մասին ինչ է մտածում ընտրողը: Նրանք այնքան են կտրված իրականությունից, այնքան են կտրված աշխարհում տեղի ունեցող փոփոխություններից, որ ավելի քան համոզված են, որ օգտագործելով նախկին մեթոդներն ու հնարքները կկարողանան հակառակ ժողովրդի կամքի ձեւավորել այնպիսի խորհրդարան եւ կառավարություն, որը կապահովի իրենց հետագա իշխանությունը: Ահա պատճառներից մեկը, թե ինչու է պարտվելու ՀՀԿ-ն: Բնականաբար, հաջողության չի կարող հասնել այն ուժը, որը կորցնում է իրականության զգացումը, եւ որը հանրության շրջանում աջակցություն չի վայելում:

Վարչախմբին թվում է, թե Սերժ Սարգսյանի կողմից ՀՀԿ համամասնական ցուցակի գլխավորումը դրական ազդեցություն կունենա եւ կհամախմբի շարքերը: Իրականում այս որոշումը բոլորովին հակառակ ազդեցությունն է ունենալու: Կուսակցության շարքերում արդեն հասկացել են, որ իրավիճակն այնքան վատ է, որ Սերժ Սարգսյանը ստիպված է եղել նման աննախադեպ որոշում կայացնել։ Ավելորդ չէ ընդգծել, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ գործող նախագահը դառնում է կողմ, այլ ոչ թե արբիտր։ Սա հաստատ լուրջ պատճառ է, որ ընտրություններում ՀՀԿ անհաջողության մատնվի:

ՀՀԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին ձախողվելու է եւս մի շատ լուրջ պատճառով: Բանն այն է, որ ՀՀԿ-ն համառորեն չի ցանկանում ընդունել իր սխալներն ու ձախողումները եւ համառորեն կարծում է, թե ժողովուրդն այնքան պրիմիտիվ է, որ կհավատա իրենց քարոզչամեքենայի գերստերին: Անկասկած, այն ուժը, որը թերագնահատում է ժողովրդին եւ չի ընդունում իր սխալներն ու բացթողումները դատապարտված է պարտության:

Մայիսի 6-ին ՀՀԿ-ն պարտվելու է եւս մեկ կարեւոր պատճառով: Չմոռանանք, որ տնտեսական ճգնաժամի ընթացքում ամբողջ աշխարհում հրաժարականներ տվեցին անհաջողության մատնված բազմաթիվ կառավարություններ, սակայն Սարգսյանը և ՀՀԿ–ն ատամներով պահեցին Տիգրան Սարգսյանին, փաստորեն, տեր կանգնելով նրա իրականացրած ավելի քան անհաջող տնտեսական քաղաքականությանը: Եթե չլինեին նախորդ պատճառները, ապա այս մեկը լիուլի բավարար է, որպեսզի ընտրողը ՀՀԿ-ի օգտին չքվեարկի:

Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությունն անհաջողության է մատնվելու նաեւ այն պատճառով, որ վերջին չորս տարիներին, միջին հաշվով, Հայաստանից յուրաքանչյուր տարի արտագաղթել է շուրջ 50 հազար մարդ: Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է վկայում արտագաղթի ահասարսուռ չափերի մասին: համաձայնվեք, որ նման իրավիճակում ՀՀԿ-ն չի կարող հաջողության հասնել: Ավելին, այսպիսի ձախողում արձանագրած յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է ինքնակամ դադար վերցնի եւ զիջի երկրի կառավարման ղեկը:

Վարչախմբի կուսակցությունը մայիսին պարտվելու է եւս մեկ պատճառով: Վերջին չորս տարիների ընթացքում զինված ուժերում արձանագրված մեծ թվով ողբերգական միջադեպերը բավական են, որ ՀՀԿ-ն մտածի հինգ տոկոսանոց շեմը մի կերպ հաղթահարելու, այլ ոչ թե վերարտադրվելու մասին։

ՀՀԿ-ն անհաջողության է մատնվելու նաեւ այն պատճառով, որ անցած տարիների ընթացքում կարողացավ ծանրագույն հարված հասցնել բիզնեսի բոլոր շերտերին:

ՀՀԿ-ն չի կարող հաղթանակի հասնել եւս մի կարեւոր պատճառով: Անցած տարիների ընթացքում ամեն ինչ արվեց գյուղացուն է՛լ ավելի ծանր վիճակում դնելու համար: Վարչախումբը ոչ միայն ոչնչով չաջակցեց գյուղացուն, այլ նաեւ գցեց այնպիսի վարկային պարտավորությունների տակ, որից շատերն այդպես էլ չկարողացան դուրս գալ, ստիպված լինելով վաճառել իրենց ապրուստի միջոցը` հողը կամ անասուններին: Իշխող վարչախումբը ամեն ինչ արել է, որ գյուղացին այնքան աղքատանա, որ ընտրությունների ժամանակ գայթակղվի նույնիսկ ծառի տակ կազմակերպված քեֆ-ուրախությամբ կամ հինգ հազար դրամով: Հավատացեք, որ այս անգամ գայթակղվող գյուղացիների թիվը անհամեմատ ավելի քիչ է լինելու, քանի որ գյուղացին հասկացել է, որ այդ հինգ հազար դրամով ինքը հետագայում զրկվում է իրեն կերակրող հողից կամ անասուններից:

Եթե չլինեին վերոհիշյալ բոլոր պատճառները եւ լիներ միայն Սյունիքի մարզպետի ապտակը, ապա դա էլ բավարար կլիներ, որ իրեն հարգող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի չքվեարկի ՀՀԿ-ի օգտին: Իսկ եթե սրան գումարենք նաեւ այն, որ ՀՀԿ ղեկավարները կանգնեցին մարզպետի կողքին, ապա ավելի հասկանալի կդառնա, թե ինչու է մայիսի 6-ին պարտվելու իշխող կուսակցությունը: Այսպիսով, ՀՀԿ-ի առաջիկա պարտության պատճառներից մեկն էլ լինելու է ցինիկության սահմանն անցած պաշտոնյան: Հավատացեք, որ արտագաղթի պատճառներից մեկն էլ հենց նմանատիպ մեծ ու փոքր պաշտոնյաներն են, որոնք հասցրել են զզվացնել մեր ժողովրդին:  

Կարելի է ՀՀԿ առաջիկա պարտության բազմաթիվ այլ պատճառներ էլ նշել, բայց այս դեպքում ընթերցողը կհոգնի: Պարզապես նշենք, որ միայն այն, որ Հայաստանի արտաքին պարտքը հասել է ռեկորդային ցուցանիշի, իսկ վարկերն էլ նպատակային չեն ծառայել, բավական է, որ ժողովուրդը «Ո՛Չ» ասի ՀՀԿ-ին:

Եւ վերջապես, ինչու պետք է հաջողության հասնի այն կուսակցությունը, որի առաջնորդներից մեկը նայելով ժողովրդի աչքերին խոստանում էր Դիլիջանը ֆինանսական կենտրոն սարքել, իսկ Գյումրին էլ` տեխնոպարկ:

Վարդան Մխիթարյան

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Սերժ Սարգսյանին ի՞նչ է պետք Տեր-Պետրոսյանից

Սերժ Սարգսյանին ի՞նչ է պետք Տեր-Պետրոսյանից

Մարտ 25, 2017 09:50 Իշխանությունը լքելուց առաջ այլ սպասելիքներ ունի։
Մարդիկ այլևս նողկում են այս իշխանություններից

Մարդիկ այլևս նողկում են այս իշխանություններից

Մարտ 24, 2017 16:02 Անգամ որոշ հանրապետականներ։
Քո Սերժն ումից մի փոքր վտանգ է տեսնում, կալանավորում է

Քո Սերժն ումից մի փոքր վտանգ է տեսնում, կալանավորում է

Մարտ 23, 2017 17:55 Որ հանկարծ մեկը չփորձվի իր վերարտադրության ճանապարհին հայտնվի։
Սամվել Բաբայան. «Կոչ եմ անում համախմբվել. հայը հայի արյուն չպետք է թափի»

Սամվել Բաբայան. «Կոչ եմ անում համախմբվել. հայը հայի արյուն չպետք է թափի»

Մարտ 23, 2017 16:27 Վերջում ամբողջ ժողովրդի՞ն են ահաբեկիչ որակելու։
Սամվել Բաբայանի դուստրը՝ հոր ձերբակալության մասին

Սամվել Բաբայանի դուստրը՝ հոր ձերբակալության մասին

Մարտ 23, 2017 14:13 Հետաքրքիր բացահայտումներ եղան:
«Իշխանությունը վախենում է ընդդիմությանը տրված ձայների անկանխատեսելի արդյունքից»

«Իշխանությունը վախենում է ընդդիմությանը տրված ձայների անկանխատեսելի արդյունքից»

Մարտ 23, 2017 14:07 «Այդ համատեքստում եմ դիտում Սամվել Բաբայանի ձերբակալության փաստը»:
Դուք հո խելապակա՞ս չեք

Դուք հո խելապակա՞ս չեք

Մարտ 22, 2017 22:57 Շուտով նաև մնացած բոլոր ՕՐՕ-ականներին ձերբակալելու են, որ ՕՐՕ-ի վարկանիշը բարձրանա:
Սամվել Բաբայանի ձերբակալությունը ներքաղաքական պատճառներ ունի

Սամվել Բաբայանի ձերբակալությունը ներքաղաքական պատճառներ ունի

Մարտ 22, 2017 22:52 Նպատակը թուլացնելն է ՕՐՕ–ի կազմակերպչական ներուժը:
Իրականում որևէ ապացույց էլ չկա. ամբողջովին սուտ է

Իրականում որևէ ապացույց էլ չկա. ամբողջովին սուտ է

Մարտ 22, 2017 20:12 Ունի մեկ նպատակ՝ հող նախապատրաստել ապագա ձերբակալությունների համար։
Կոնգրեսականների համար Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք չի սխալվում

Կոնգրեսականների համար Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք չի սխալվում

Մարտ 22, 2017 16:02 Ինչպես հանրապետականների համար Սերժ Սարգսյանը։
Լևոն Տեր-Պետրոսյանի թեզերից ոգևորվել են Լեհաստանն ու Չեխիան

Լևոն Տեր-Պետրոսյանի թեզերից ոգևորվել են Լեհաստանն ու Չեխիան

Մարտ 22, 2017 11:08 Հանդես են եկել Արևելյան Պրուսիան Գերմանիային վերադարձնելու կոչերով։
Հանրապետական «Իսկանդերը» երկրի ներսում է գործի դրվել

Հանրապետական «Իսկանդերը» երկրի ներսում է գործի դրվել

Մարտ 21, 2017 14:04 Ռեյտինգային ընտրակարգն առաջնագիծը տեղափոխել է թիկունք։
«Ռեյտինգային» ոստիկանապետը

«Ռեյտինգային» ոստիկանապետը

Մարտ 21, 2017 13:05 Քաղաքական կյանքը քրեականացնելու գործընթացին մասնակցում է Վլադիմիր Գասպարյանը։
«ԱԳՆ մնացած մեր բոլոր դիվանագետները երանությամբ են հիշում Օսկանյանի ժամանակները»

«ԱԳՆ մնացած մեր բոլոր դիվանագետները երանությամբ են հիշում Օսկանյանի ժամանակները»

Մարտ 21, 2017 12:05 Երբ կար հայրենանվեր աշխատանք և աշխատանքից բավարարության զգացում:
«Բոլորին դեմ» քարոզն անելով՝ սատարում են Սերժ Սարգսյանին

«Բոլորին դեմ» քարոզն անելով՝ սատարում են Սերժ Սարգսյանին

Մարտ 20, 2017 15:38 Սա այն դեպքն է, երբ դեմ լինելը կողմ է նշանակում։
Ահագին բան կա սովորելու նման մարդուց (տեսանյութ)

Ահագին բան կա սովորելու նման մարդուց (տեսանյութ)

Մարտ 20, 2017 14:14 Իր խոսքի հիմքում ընկած է գործողությունը։