Քաղաքական

15.05.2009 15:30


Մեթյու Բրայազան շարունակում է պնդել, որ Պրահայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հաջողված էր

Մեթյու Բրայազան շարունակում է պնդել, որ Պրահայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հաջողված էր

Պրահայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո, նշվել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում որևէ լուրջ առաջընթաց չարձանագրվեց։ Միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան էր, դրանք որակել որպես «լավ հիմք հիմնախնդրի լուծման գործընթացում հետագա ճեղման համար»։ Եվ չնայած Ադրբեջանի նախագահի արած այն հայտարարությանը, որ Սերժ Սարգսյանի հետ վերջին հանդիպումը ոչինչ չտվեց, Բրայզան APA գործակալությանը տված հարցազրույցում շարունակում է պնդել, թե Պրահայում կայացած բանակցությունները հիմք են ստեղծել Սանկտ-Պետերբուրգում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ժամանակ նոր իրավիճակ արձանագրելու համար։ Հղում կատարելով Մեթյու Բրայզային՝ տեղեկություն տարածվեց, որ հիմնական սկզբունքների շուրջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները առաջին անգամ եկել են համաձայնության։ «Արդյո՞ք, գալով համաձայնության, արձանագրվել է ճեղքում»,- հարցին՝ Բրայզան բավականին անորոշ պատասխան է տվել. «Բանակցությունների արդյունքում նախագահները նշել են, որ հիմնարար սկզբունքների քիչ թվով չհամաձայնեցված կետերի շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Սակայն քիչ թվով հարցերը, որոնք հանդիսանում են հիմնարար սկզբունքների հիմքը, դեռևս համաձայնեցված չեն»։ Մեկնաբանելով որոշ աղբյուրների տարածած այն լուրը, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «գրավվյալ տարածքներից» հայկական զինված ուժերի դուրս բերման դիմաց պահանջել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբեյալ հանրաքվեի կոնկրետ օր նշանալել՝ Բրայզան ասել է. «Չեմ ուզում խոսել բանակցությունների յուրահատուկ դրվագների մասին։ Ես տեսա, որ ադրբեջանական կողմը հիասթափված է, քանի որ զգալի առաջընթաց ձեռք չի բերվել։ Կարող եմ ասել, որ Ադրբեջանի նախագահը շատ կառուցողական էր։ Հայաստանի նախագահը ևս, նախկինի հետ համեմատած,  ավելի համարձակ և կառուցողական էր։ Հուսով եմ, որ ճեղքումը բանակցություններում, ինչին մենք սպասում էինք Պրահայում, կտեսնենք Սանկտ-Պետերբուրգում»։

Այս խորագրի վերջին նյութերը