Մեկնաբանություն

28.03.2012 15:52


Նախընտրական կարգախոսներ

Նախընտրական կարգախոսներ

Շուտով սկսվելու է ընտրարշավը և մասնակից կուսակցությունները, բնականաբար, հանդես են գալու նախընտրական կարգախոսներով։ Եթե քաղաքական ուժերը մի փոքր շեղվեն ընդունված չափանիշներից, ապա ընտրողներին պետք է ներկայանան հետևյալ կերպ.

Բարգավաճ Հայաստան կուսակցություն. «Այդ մասին հաջորդ դասին»։

Հայ ազգային կոնգրես. «Բացե՛ք ձեր դռները (խորհրդարանի), բացե՛ք ձեր հոգին, թողե՛ք թող ներս գա Լևոն պապին»։

Հայաստանի Հանրապետական կուսակցություն. «ՕԵԿ–ը ցույց տվեց, որ քաղաքականությունը բարոյական է»։

Հայ հեղափոխական դաշնակցություն. «Եթե տոկոս, ապա առնվազն 5, եթե 5, ապա առնվազն այդքան պորտֆել»։

Ժառանգություն կուսակցություն. «Քաղաքացի՛ Սարգսյան, տե՞ր ես մեր ցուցակին»։

Օրինաց երկիր կուսակցություն. «Մենք բարոյական ուժ ենք (ըստ Սերժ Սարգսյանի)»։

Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն. «Կարևորը մասնակցությունն է»։

Հայաստանի կոմուսնիստական կուսակցություն. «Մենք դեռ կանք»։

Միավորված հայեր կուսակցություն. «Մենք քիչ ենք, բայց դե էս ա»։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը