Աշխարհ

05.04.2012 13:31


Նաիրա Զոհրաբյան. «Ադրբեջանում հայատյացությունը մեկ մարդու քաղաքականությունն է»

Նաիրա Զոհրաբյան. «Ադրբեջանում հայատյացությունը մեկ մարդու քաղաքականությունն է»

«Եվրանեսթ» ԽՎ լիագումար նիստի մանրամասներն են այսօր ներկայացրել Բաքվից վերադարձած հայկական պատվիրակության ներկայացուցիչները։ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է, թե մասնակցությունը նիստին ցույց է տվել, որ Ադրբեջանում հայատյացությունը մեկ մարդու քաղաքականությունն է։ «Թե՛ մասնավոր զրույցներում, թե՛ քաղաքական շրջանակներում զրույցները հայկական պատվիրակության անդամներին բերել են այն համոզման, որ այդ մարդիկ բացարձակ այն տրամադրվածությունը չունեն, ինչ քարոզում է Ալիևը: Ադրբեջանի ժողովուրդը ուղղակի Ալիևի պատանդն է` մենք գործ ունենք ակնհայտ սուլթանատի հետ»,–ասել է Նաիրա Զոհրաբյանը:

«Շատ է փորձ արվել «Եվրանեսթ»–ի շրջանակներում արծարծել ու տեղավորել ԼՂ հիմնախնդիրը, բայց միշտ հայտարարվել է, որ դա այդ հարթակը չէ, և նույնը տեսանք նաև այս անգամ»,-նշեց ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը:
«Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյան էլ ասել է, որ եվրոպացի պատվիրակների գնահատմամբ` հայկական պատվիրակությունը Բաքվից հեռացավ՝ իր հետ տանելով հարգանք ու արժանապատիվ պատվիրակության դափնիները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը