Աշխարհ

07.04.2012 11:37


Ադրբեջանում ձերբակալվել է զինված խմբավորումների 17 անդամ

Ադրբեջանում ձերբակալվել է զինված խմբավորումների 17 անդամ

«Trend» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները Բաքվում, Գյանջայում, Սումգայիթում և մի շարք այլ շրջաններում  իրականացրած օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալել են զինված խմբավորումների 17 անդամի։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջիններս ծրագրել էին ահաբեկչական գործողություններ իրականացնել երկրում  «հասարակական կայունությունը խաթարելու և բնակչության շրջանում խուճապ առաջացնելու համար»: 
Գյանջայում զինված խումբը դիմադրություն է ցույց է տվել՝  կրակ բացելով անվտանգության ուժերի աշխատակիցների ուղղությամբ: Արդյունքում զոհվել է անվտանգության ծառայության մեկ աշխատակից, ևս երեքը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը