Քաղաքական

16.04.2012 13:29


Կոալիցիա՝ ՀՅԴ-ՀԱԿ–ԲՀԿ, թե՞ ՀՀԿ–«Ժառանգություն»

Կոալիցիա՝ ՀՅԴ-ՀԱԿ–ԲՀԿ, թե՞ ՀՀԿ–«Ժառանգություն»

Այսօր մամլո ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը  ընտրությունների վերահսկողության միասնական շտաբ ստեղծած երեք քաղաքական ուժերին մեղադրել է գաղտնի պայմանավորվածության գալու և «Ժառանգության» դեմ հակաքարոզչություն ծավալելու համար։

Բանախոսը  նշել է, որ որ կոալիցիայի բոլոր անդամներն են կրում երկրի այսօրվա վիճակի պատասխանատվությունը։

«7օր»–ի այն հարցին, սակայն, թե այդ դեպքում ինչպե՞ս էիք պատրաստավում համագործակցել Սամվել Նիկոյանի առաջարկի շուրջ և արդյոք այս խոսքերից հետևո՞ւմ է, որ «Ժառանգությունը» բացառում է Հանրապետականի հետ ապագա խորհրդարանում կոալիցիա կազմելը, Ռուբեն Հակոբյանը պատասխանել է.

–Մենք չենք դատապարտում, չենք քննադատում, որ կարող է լինել այդպիսի պայմանավորվածություն, բայց թող այն ուժերը, ովքեր իշխանափոխություն ասելով այլ բան են հասկանում, մենք ասում ենք՝ ողջ կոալիցիան է մեղավոր այն ամենի մեջ, թող չմեղադրեն «Ժառանգությանը» այն բանի համար, որ չի պաշտպանում այդ մոտեցումը։

Լրագրողները նկատել են, որ փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանի և Խաչատուր Քոքոբելյանի մոտեցումները տարբերվում են՝ Քոքոբելյանը սկզբունքորեն բացառում է կոալիցիայի ցանկացած անդամի հետ համագործակցությունը խորհրդարանում, այնինչ Րաֆֆի Հովհաննիսյանը չի բացառել, որ հնարավոր է՝ «Ժառանգությունը» կոալիցիա ստեղծի Հանրապետականի հետ։ Ինչին ի պատասխան՝ «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը նկատել է, որ  իրենց մոտեցումները սկզբունքորեն չեն տարբերվում, և ընգծել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը միայն սկզբունքորեն չի բացառում կոալիցիայի ստեղծումը, եթե ընտրությունները ազատ և արդար անցնեն, Հանրապետականն էլ իր ստացած քվեներով անցնի խորհրդարան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը