Քաղաքական

20.04.2012 18:12


Կասկածները հաստատվեցին

Կասկածները հաստատվեցին

«Ա1+»-ի «Ձեր թեման» հաղորդաշարի այսօրվա`ապրիլի 20-ի հյուրերից էր «Էմ Փի ՋԻ» խորհրդատվական ընկերության տնօրեն (այս ընկերությունը պատրաստվում է «WIN-Gallup International» ընկերության պատվերով «էքզիթ-փոլ» անցկացնել ընտրատեղամասերում) Արամ Նավասարդյանը: Ուղիղ եթերում հնչեցվեց «Հայաստանն առանց ընտրակեղծիքների» քաղաքացիական նախաձեռնության առաջարկը` «էկզիթ փոլի» անցկացման բոլոր 131 կետերում տրամադրել մեկական կամավոր, ցանկացած կարգավիճակով` օգնական, հարզազրույցավար, դիտորդ, հարցմանը մասնակցելու համար:

Արամ Նավասարդյանը կտրականապես մերժեց առաջարկը, բերելով անհասկանալի պատճառաբանություններ: Ավելին, չգիտես ինչու, նա նախաձեռնության առաջարկը համարեց որպես սպառնալիք, ինչը տարակուսանքի տեղիք է տալիս: Մեր առաջարկի ենթատեքստն այն է, որ հավաստի տեղեկությունների համաձայն, «էկզիթ փոլն» անցկացվելու է Բաղրամյան 26-ի պատվերով եւ ուղղորդմամբ, որպեսզի մայիսի 6-ին, ընտրատեղամասերը փակվելուց անմիջապես հետո, հայտարարվի, թե ՀՀԿ-ն հաղթանակի է հասել: Մերժելով մեր առաջարկը, «WIN-Gallup International» ընկերության ներկայացուցիչը փաստորեն ավելի խորացրեց այն կասկածները, որ հարցումը պատվիրված է եւ ուղղորդված: Մենք շարունակում ենք պնդել մեր առաջարկը:

«Հայաստանն առանց ընտրակեղծիքների» քաղաքացիական նախաձեռնություն 

Այս խորագրի վերջին նյութերը