Քաղաքական

21.04.2012 08:52


«Եթե այս իշխանությունը վերարտադրվի, ապա արտագաղթը կմեծանա». ԲՀԿ թիմակից (տեսանյութ)

«Եթե այս իշխանությունը վերարտադրվի, ապա արտագաղթը կմեծանա». ԲՀԿ թիմակից (տեսանյութ)

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթական հանդիպումն է ունեցել ընտրողների հետ։ ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, թե պետք է սեփական կամքով քվեարկել, այլ ոչ թե գյուղապետի թելադրանքով։ 

«Նրանք իրենց կաշին են փրկում»,– հայտարարել է Ծառուկյանը։

Այնթապում կայացած ԲՀԿ նախընտրական հանդիպմանը մասնակցում էր նաև «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը, ով իր համագյուղացիներին կոչ արեց քվեարկել ԲՀԿ–ի օգտին և թույլ չտալ այս իշխանության վերարտադրություն, այլապես կունենանք արտագաղթի աճ։

«Եթե այս իշխանությունները, այս որակով վերարտադրվեն, ապա համոզված եղեք, որ մոտակա տարիներին ավելանալու է արտագաղթը»,– նշեց Ավետիսյանը։

Աղբյուրը՝ Ա1+

Այս խորագրի վերջին նյութերը