Հարցազրույց

23.04.2012 14:47


Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյան

Հարցազրույց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի հետ

–Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ համամիտ չէ Ձեզ հետ, թե Ընտրությունների վերահսկողության միասնական շտաբը սպասարկում է Ռոբերտ Քոչարյանին։ Հիմա՞ էլ եք շարունակում նույնը պնդել։

–Պարոն Հովհաննիսյանն ի՛ր կարծիքն է ասել, ես էլ ի՛մ կարծիքն եմ ասել, և ինքը միանգամայն իրավունք ունի ինձ հետ համաձայն չլինելու։

–Փաստորեն, Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքը ոչինչ չի փոխում։

–Ես դրանում բացարձակապես սարսափելի բան չեմ տեսնում։ Մեր կուսակցության ներսում եղել է բազմակարծություն, և ես տվյալ պարագայում ներկայացրել եմ ի՛մ վերլուծության արգասիքը, որը կարող է չհամընկնել պարոն Հովհաննիսյանի վերլուծության հետ։

–Բայց Րաֆֆի Հովհաննիսյանը Ձեզ համար հեղինակություն է, չէ՞։

–Անվիճարկելի՛ հեղինակություն։

–Հնարավո՞ր է, որ Ձեզ համար անվիճարկելի հեղինակություն հանդիսացող այդ անձնավորության վերոնշյալ կարծիքից հետո Դուք, այդուհանդերձ, փոխեք Ձեր կարծիքը։

–Դրա կարիքը չունենք ո՛չ ես, ո՛չ պարոն Հովհաննիսյանը։

–Ինչո՞ւ։

–Պարոն Հովհհանիսյանը՝ որպես կուսակցության առաջնորդ և վարչության նախագահ, ներկայացնում է կուսակցությա՛ն տեսակետը։ Ե՛ս հնչեցրել եմ վերլուծաբա՛ն Ստեփան Սաֆարյանի դիտարկումները։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը