Աշխարհ

27.04.2012 12:37


Պենտագոնի ղեկավար. «Այսօր Իրանը հնարավորություններ չունի միջուկային զենք ստեղծելու համար»

Պենտագոնի ղեկավար. «Այսօր Իրանը հնարավորություններ չունի միջուկային զենք ստեղծելու համար»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով  Իրանի միջուկային ծրագրի խնդրին, Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան ասել է, թե այս պահին Իրանը հնարավորություններ չունի միջուկային զենք ստեղծելու համար:

«Ատոմային ռումբի ստեղծման համար անհրաժեշտ է արագացված տեմպերով ուրան հարստացնել: Իրանն այսօր չունի նման հնարավորություն: Ես ստույգ տեղեկատվություն չունեմ Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելու վերաբերյալ որոշում կայացնելու մասին: Հուսով եմ, որ ԱՄՆ-ը, Իսրայելը և միջազգային հանրությունը կարող են ճիշտ որոշում ընդունել՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հետ»,–ասել է Պենտագոնի ղեկավարը։

Այս խորագրի վերջին նյութերը