Լրահոս

11.05.2012 13:35


Կյանքից հեռացել է անվանի գիտնական Ալեքսանդր Բոզոյանը

Կյանքից հեռացել է անվանի գիտնական Ալեքսանդր Բոզոյանը

Այսօր առավոտյան 80 տարեկան հասակում կյանքից հեռացել է մաթեմատիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ալեքսանդր Բոզոյանը՝ հայտնի քաղաքագետ և zham.am կայքի ղեկավար Երվանդ Բոզոյանի հայրը: 

Ալեքսանդր Բոզոյանը երկար տարիներ դասավանդել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ), «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունում, Հայ-ռուսական սլավոնական համալսարանում: Մեծաթիվ գիտական հետազոտությունների և աշխատությունների հեղինակ է, ինչպես նաեւ համակարգչային ծրագրավորման լեզուներից մեկի ստեղծողն է

Նրա հետազոտություններն ու գիտական նորամուծությունները տպագրվել են նաև միջազգային հեղինակավոր պարբերականներում: Հայտնի գիտնականը մինչև կյանքի վերջին շրջանը զբաղվել է իր գիտական գործունեությամբ և դասախոսական աշխատանքով: Արժանացել է հայաստանյան և միջազգային գիտական ընկերությունների կողմից բազմաթիվ պարգևների:

7or.am-ի խմբագրակազմը խորապես ցավակցում է Ալեքսանդր Բոզոյանին ընտանիքի անդամներին, հարազատներին և մտերիմներին:

Տեղեկացնենք, որ Ալեքսանդր Բոզոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝  մայիսի 12–ին՝ ժամը 18.00–ին, Գյուլբենկյան 39Ա հասցեում։ Հուղարկավորությունը՝  մայիսի  13–ին՝ ժամը 14.00–ին, նույն տեղից։

  7or.am

Այս խորագրի վերջին նյութերը