Քաղաքական

Մայիս 13, 2012 12:06

Խորհրդարանական ընտրությունների համեմատական վերլուծություն

Խորհրդարանական ընտրությունների համեմատական վերլուծություն

Նորանկախ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական բոլոր ընտրություններից հետո քաղաքական դաշտի մենաշնորհայնացման միտում է արձանագրվել, որը կարճ ժամանակ անց բերել է պայթյունավտանգ իրավիճակի և մենք ականատես ենք եղել  ֆորս–մաժորի։

Այսպես,  1995–ի ԱԺ ընտրություններում ՀՀՇ–ի ղեկավարությամբ ձևավորված «Հանրապետություն» բլոկը, որի մեջ էր նաև մի քանի հոգանոց կուսակցություն համարվող ՀՀԿ–ն, կեղծիքների միջոցով վերցրեց բացարձակ մեծամասնություն։ Հանրության մոտ ստեղծվել էր ապատիկ վիճակ և շատերը նույնիսկ անիմաստ էին համարում 1996–ի ընտրություններին մասնակցելը, բայց կյանքը լրիվ այլ բան ցույց տվեց։ Վազգեն Մանուկյանին հաջողվեց համախմբել հանրության լայն շերտերին ու ցնցել իշխանական բուրգը։ Նախագահական ընտրություններից երկու տարի անց Տեր–Պետրոսյանը հրաժարական տվեց։

1999–ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Կարեն Դեմիրճյանի ժողովրդականությունն օգտագործելով՝ ՀՀԿ–ի գլուխն անցած և ՀԺԿ–ի հետ «Միասնություն» դաշինք ստեղծած Վազգեն Սարգսյանը գրեթե մենաշնորհային դարձրեց քաղաքական դաշտը։ «Միասնություն» դաշինքը վերցրեց ֆանտաստիկ տոկոսներ և ձգտում էր ավելիին։ Այդպիսով Վազգենն ինքն իր գլխին «հոկտեմբերի 27» բերեց։ 

2003ի խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան նախագահականից հետո։ Քաղաքական մենաշնորհ այդ ժամանակ առանձին վերցրած ոչ մի ուժ չվերցրեց, ինչը հնարավորություն տվեց խուսափել ֆորս–մաժորներից։ Ճիշտ է, 2004–ի ապրիլի 12–ի գիշերը ցուցարարների դեմ դաժան բռնություններ կիրառվեցին, բայց դա ոչ թե ԱԺ, այլ նախագահական ընտրությունների հետ էր կապված։ Հանրային ընդվզման մարող էներգիան վերջնականապես սպառվեց ապրիլի 12–ի գիշերը, և կոալիցիոն իշխանությունը հանգիստ գլորվեց մինչև հերթական խորհրդարանական ընտրություններ։

2007–ի ԱԺ ընտրությունների արդյունքում Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ–ն, ոչ առանց կեղծիքների, բացարձակ իշխանություն վերցրեց և կրկին, ինչպես 1995–ից հետո և 1996–ից առաջ, թվում էր, թե 2008ի նախագահական ընտրությունների ժամանակ ամեն ինչ շատ հարթ կանցնի և բացարձակ մենաշնորհի տիրապետող ՀՀԿ–ի, կամ ավելի ճիշտ, Սերժ Սարգսյանի դեմ խաղ չկա, սակայն քաղաքականություն վերադարձած Լևոն Տեր–Պետրոսյանը խառնեց Սարգսյանի խաղաքարտերը։ Վերջինիս հաջողվեց նախագահ դառնալ միայն ֆորս–մաժորի՝ «մարտի 1»–ի շնորհիվ։ Դրանից հետո Սարգսյանը ստիպված էր ժամանակավորապես հրաժարվել իր ծրագրերից և իշխանությունը կիսել այլ կուսակցությունների հետ ու «հանդուրժողականություն» խաղալ։

2012ի ԱԺ ընտրությունները Սերժ Սարգսյանի համար հետաձգված ծրագրերի իրագործման հնարավորություն էր, և  նա ընտրակեղծիքների նոր տեխնոլոգիաների օգնությամբ, ինչպես 2007–ին, մենաշնորհ հաստատեց քաղաքական դաշտում։ Նկատենք, որ հիմա էլ, ինչպես 1995–ի կամ 2007–ի ընտրություններից հետո, հանրության մոտ անելանելիության զգացում կա և թվում է, թե գալիք նախագահականն արդեն պարզ ձևականության է վերածվելու, բայց, ըստ իս, ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Հայաստանը Թուրքմենստան դառնալու ռեսուրս չունի և ամեն անգամ, երբ որևէ մեկը փորձում է թուրքմենբաշի դառնալ՝ փորձանք է բերում թե՛ իր, թե՛ երկրի գլխին։ Տեսնենք, թե հիմա ինչ է սպասվում։

Անդրանիկ Թևանյան

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Մամեդյարովը Բրյուսելում կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Մամեդյարովը Բրյուսելում կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Մայիս 30, 2016 14:12 Ավելի վաղ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կհանդիպեն հունիսի 2-ին Փարիզում։
Ջոն Էվանս. «Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է բանակցային սեղան վերադառնան»

Ջոն Էվանս. «Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է բանակցային սեղան վերադառնան»

Մայիս 28, 2016 13:12 «Պատկերացնենք, որ վաղը Հայաստանը կախված չի լինելու Ռուսաստանից: Ի՞նչ այլընտրանք ունեք. ոչ մի»:
Ձերբակալվել է ևս մեկ անձ՝ ԱԺ պատգամավորից շորթում կատարելու գործով

Ձերբակալվել է ևս մեկ անձ՝ ԱԺ պատգամավորից շորթում կատարելու գործով

Մայիս 27, 2016 16:30 Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ուորլիքը հստակեցնում է ԱԳ նախարարների հետ միջնորդների հանդիպումների օրերը

Ուորլիքը հստակեցնում է ԱԳ նախարարների հետ միջնորդների հանդիպումների օրերը

Մայիս 27, 2016 14:20 Էդվարդ Նալբանդյանի հետ կհանդիպեն հունիսի 2-ին Փարիզում։
Ստ. Մարգարյան. «Ունեցանք արատներով լի Ընտրական օրենսգիրք» (տեսանյութ)

Ստ. Մարգարյան. «Ունեցանք արատներով լի Ընտրական օրենսգիրք» (տեսանյութ)

Մայիս 26, 2016 11:50 4+4+4 ձևաչափի շրջանակներում բարձրացված խնդիրները մնացին առանց լուծման:
Ե. Բոզոյան. «Եթե առանց կոնկրետ նախագծի համակարգը ստեղծվի, ապա ստատուս քվոն կհավերժացվի»

Ե. Բոզոյան. «Եթե առանց կոնկրետ նախագծի համակարգը ստեղծվի, ապա ստատուս քվոն կհավերժացվի»

Մայիս 25, 2016 17:50 Մենք պետք է տարանջատենք կարեւոր հայտարարությունները երկրորդականից:
ԸՕ նախագիծն ընդունվեց երրորդ և վերջին ընթերցմամբ

ԸՕ նախագիծն ընդունվեց երրորդ և վերջին ընթերցմամբ

Մայիս 25, 2016 12:40 Կողմ քվեարկեց 102 պատգամավոր, դեմ՝ 17, ձեռնպահ՝ 3:
Տեղի է ունեցել «ՀՀ արտաքին քաղաքական մարտահրավերները» թեմայով փակ քննարկում

Տեղի է ունեցել «ՀՀ արտաքին քաղաքական մարտահրավերները» թեմայով փակ քննարկում

Մայիս 23, 2016 16:35 Քննարկվել են նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման արդի փուլն ու հեռանկարները։
«Բաբայանի վերադարձի տեղեկությունը հոգեբանական մեծ ազդեցություն է թողնելու և՛ ԼՂՀ-ի, և՛ Ադրբեջանի վրա» (տեսանյութ)

«Բաբայանի վերադարձի տեղեկությունը հոգեբանական մեծ ազդեցություն է թողնելու և՛ ԼՂՀ-ի, և՛ Ադրբեջանի վրա» (տեսանյութ)

Մայիս 23, 2016 15:55 Ադրբեջանը շատ լավ հիշում է Բաբայանի դերակատարումը պատերազմի ժամանակ։
Զինվո՛ր, միգուցե դու ամայի ու անպետք տարածք ես պաշտպանում

Զինվո՛ր, միգուցե դու ամայի ու անպետք տարածք ես պաշտպանում

Մայիս 23, 2016 13:15 Գերագույն գլխավոր հրամանատարը պարտավոր է բացատրություն ներկայացնել։
Սամվել Բաբայանը վերադարձել է

Սամվել Բաբայանը վերադարձել է

Մայիս 23, 2016 05:20 Վերջին շրջանում նա գտնվում էր Մոսկվայում:
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախաձեռող խմբի հայտարարությունը

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախաձեռող խմբի հայտարարությունը

Մայիս 20, 2016 13:48 Մեզ համար անընդունելի է հանրությանը տարածքների ու մարդկային կյանքի երկընտրանքի առաջ կանգնեցնելը։
Վ. Բալասանյան. «Պահանջում եմ բոլորից զերծ մնալ իմ անունից կեղծ հայտարարություններ անելուց»

Վ. Բալասանյան. «Պահանջում եմ բոլորից զերծ մնալ իմ անունից կեղծ հայտարարություններ անելուց»

Մայիս 20, 2016 13:20 Ինձ վերագրվող կոչերն անհիմն են և պարունակում են քաղաքական շահարկումներ:
Մեդվեդև. «Ռուսաստանը միշտ օգնել և օգնելու է այս դժվար հակամարտության կարգավորման հարցում»

Մեդվեդև. «Ռուսաստանը միշտ օգնել և օգնելու է այս դժվար հակամարտության կարգավորման հարցում»

Մայիս 20, 2016 12:33 Ուժերի ներածին չափով օգնում էինք ստեղծված իրավիճակը կարգավորելու համար:
Հ. Խանումյան. «Սարգսյանի ասուլիսը ինքնաթիռում բացահայտ պարտվողական տրամադրության էր» (տեսանյութ)

Հ. Խանումյան. «Սարգսյանի ասուլիսը ինքնաթիռում բացահայտ պարտվողական տրամադրության էր» (տեսանյութ)

Մայիս 19, 2016 11:17 Անդրադառնալով Սերժ Սարգսյան–Իլհամ Ալիև հանդիպման արդյունքներին։
Կայացավ «Քաղաքական գործընթացների զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով սեմինար-քննարկումը (ֆոտոշարք)

Կայացավ «Քաղաքական գործընթացների զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով սեմինար-քննարկումը (ֆոտոշարք)

Մայիս 18, 2016 17:24 «Հայաստան 2017-2022. իրատեսական ծրագրեր» նախագծի շրջանակներում։
Ստեփան Դանիելյան. «Որոշումները շատ անհասկանալի տեղերում են կայացվում»

Ստեփան Դանիելյան. «Որոշումները շատ անհասկանալի տեղերում են կայացվում»

Մայիս 18, 2016 15:20 Չկա հաշվետվողականություն, չկա որոշումների ընդունման կանոնակարգ։