Քաղաքական

18.05.2012 15:34


Գալուստ Սահակյանը վարչապետին փոխելու անհրաժեշտություն չի տեսնում

Գալուստ Սահակյանը վարչապետին փոխելու անհրաժեշտություն չի տեսնում

Լրագրողների հարցին՝ արդյոք «Հավատանք, որ փոխենք» կարգախոսն ընտրած Հանրապետականը չի՞ համարում, որ Կառավարությունը և վարչապետ Տիգրան Սարգսյանն են կրում երկրի տնտեսական ծանր վիճակի համար պատասխանատվությունը, և չի՞ տեսնում այդ վարչապետին փոխելու անհրաժեշտություն, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը պատասխանել է.

–Ես գտնում եմ, որ ամբողջ տնտեսական վիճակի պատասխանատուն, եթե այն բացասական եք համարում կամ դրական, ամբողջ Հանրապետական կուսակցությունն է։

Գալուստ Սահակյանն ասել է, որ նախընտրական արշավի ժամանակ Հանրապետականը և կոալիցիոն մյուս կուսակցությունները ներկայացրել են այն բոլոր դրական փոփոխությունները, որոնք կատարվել են պետության ներսում, և իր կարծիքով հենց դա է պատճառը, որ ՀՀԿ–ն այդքան ձայն է կարողացել հավաքել։

Հարցին էլ, թե գոնե Հանրապետականի համար պա՞րզ է ապագա կառավարության կազմը, Գալուստ Սահակյանը պատասխանել է՝ թե՛ Հանրապետականի, թե՛ իր համար ամեն ինչ պարզ է, բայց հաշվի առնելով քաղաքական դաշտում առկա խնդիրներն ու ալեկոծումները՝ ինքը չի կարող որևէ բան պարզաբանել։

Ես կարծում եմ, որ այս պահին այդքան կտրուկ փոփոխություն անհրաժեշտ չէ,–հավելել է Գալուստ Սահակյանը՝ շեշտելով, որ դա իր անձնական կարծիքն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը