Հարցազրույց

Հունիս 13, 2012 08:55

Արմեն Բադալյան.

Արմեն Բադալյան.

Հարցազրույց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ

–Ինչպե՞ս կմեկնաբանեք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր և ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին փողերի լվացման համար մեղադրելու հանգամանքը։

–Հատկապես 2008թ. մարտի 1–ից հետո Հայաստանում իրավապահներին հաջողվում է շատ լավ կատարել ընդամենը երկու գործ՝ պայքարել ընդդիմադիրների դեմ կամ այն մարդկանց դեմ, ովքեր ընդդիմադիր հայացքներ ունեն և «օպերատիվ հետախուզական գործողություն իրականացնելով՝ ձերբակալել հարևան գյուղում երկու հավ և մեկ ձու գողացած մարդկանց»։

–Փաստորեն, Դուք է՞լ եք կարծում, որ Վարդան Օսկանյանի հանդեպ քաղաքական հետանդում է իրականացվում։

–Ես կարող եմ այդպես մտածել, որովհետև ծանոթ եմ ոստիկանության վերջին շրջանի գործունեությանը։ Հատկապես 2008թ. մարտի 1–ից հետո դատավարությունների ընթացքում ոստիկանների կողմից տրված հարցազրույցները գալիս են ապացուցելու, որ, կրկնում եմ, ոստիկանության մոտ երկու բան է լավ ստացվում՝ քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ գործեր հարուցելը և «օպերատիվ հետախուզական գործունեության արդյունքում հարևան գյուղից երկու ձու և մեկ հավ գողացողներին կալանավորելը»։

–Իսկ ինչո՞ւ հենց Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում սկսվեց իրականացվել։

–Որովհետև Օսկանյանը ԲՀԿ–ի մեջ բավական ակտիվ քաղաքական կշիռ ունի։ Ի դեպ, շատ ավելի տրամաբանական կլիներ, որ Վարդան Օսկանյանին մեղադրեին ոչ թե փողերի լվացման, այլ ավելի հնչեղ գործի համար։ Օրինակ ավելի տրամաբանական կլիներ, եթե Վարդան Օսկանյանին մեղադրեին Քենեդու սպանության մեջ։ Սա շատ ավելի հնչեղ և սազական կլիներ իր քաղաքական կշռին։

–Կարծիք կա, որ Վարդան Օսկանյանը նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի մրցակից թեկնածու կարող է լինել, և հենց պատճառներից մեկն էլ սա է, որ ուզում են չեզոքացնել նրան որպես թեկնածուի։ Համամի՞տ եք։

–Նախ՝ դրանով վարկանիշը չեն գցի։ Երկրորդ՝ ընտրությունների մասին պետք է խոսել առնվազն այս տարվա աշնանից՝ գոնե հոկտեմբեր–նոյեմբեր ամիսներից։ Մինչ այդ, թե՛ ԲՀԿ–ն, թե՛ ՀԱԿ–ը բավականին լուրջ անելիքներ ունեն, որից հետո արդեն կարելի է խոսել նախագահի թեկնածուների մասին։ Չի բացառվում, որ, իհարկե, Վարդան Օսկանյանը կարող է լինել նախագահի թեկնածու, թեև ինքը դեռևս հստակ ոչինչ չի ասել։

–Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ հենց հիմա՛ սկսեցին Վարդան Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնել։

–Եթե տրամաբանություն լիներ նրանց գործողությունների մեջ, կարելի էր հասկանալ, բայց քանի որ տրամաբանություն չկա, պատասխան էլ չկա։ Այդ հարցը տվեք նրանց, ովքեր այդ քրեական գործը տանում են։

–Ասացիք, որ Օսկանյանի վարկանիշն այսպիսով չի ընկնի։ Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ հակառակը՝ ավելի՞ կբարձրանա։

–Իհարկե։ Հալածյալը շատ ավելի ընկալելի է հասարակության կողմից։

–Իշխանություններն այդքան բանը չե՞ն հասկանում։

–Հարցրեք իրենց։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Մոնիկա Մխիթարյան․ «Ֆուտբոլը մեր ընտանիքի երկրորդ կրոնն է» (լուսանկար)

Մոնիկա Մխիթարյան․ «Ֆուտբոլը մեր ընտանիքի երկրորդ կրոնն է» (լուսանկար)

Մայիս 23, 2017 10:08 Կյանքում ոչ մի բան հեշտ չի տրվում։
Սամվել Բաբայանի փաստաբան․ «Մամուլը բստրել է»

Սամվել Բաբայանի փաստաբան․ «Մամուլը բստրել է»

Մայիս 19, 2017 14:36 Նոր ապացույցներ չեն ներկայացվել։
Գ․Նազարյան․ «Քաղաքական դաշտն ամայացել է»

Գ․Նազարյան․ «Քաղաքական դաշտն ամայացել է»

Մայիս 16, 2017 11:10 Կա խոր անվստահություն իշխանությունների և ընդդիմության հանդեպ։
Երվանդ Բոզոյան․ «Եթե մեր կամքով չգնանք փոփոխությունների, փոփոխություններ մեզ կպարտադրի Ադրբեջանը»

Երվանդ Բոզոյան․ «Եթե մեր կամքով չգնանք փոփոխությունների, փոփոխություններ մեզ կպարտադրի Ադրբեջանը»

Մայիս 16, 2017 10:03 «Հայաստանում այսօր առաջացել է վակուումային իրավիճակ»:
Սասուն Միքայելյանը քաղբանտարկյալներ է համարում իր մարտական ընկերներին (տեսանյութ)

Սասուն Միքայելյանը քաղբանտարկյալներ է համարում իր մարտական ընկերներին (տեսանյութ)

Մայիս 08, 2017 22:13 Ե՛վ Սամվել Բաբայանին, և՛ Ժիրայր Սեֆիլյանին, և՛ Արայիկ Խանդոյանին․․․
Շավարշ Քոչարյան․ «Մնում է պարոն Ազիմովին կարեկցել»

Շավարշ Քոչարյան․ «Մնում է պարոն Ազիմովին կարեկցել»

Մայիս 07, 2017 00:32 Չի քողարկում իր հիսաթափությունը։
Ադրբեջանը ԵԱՀԿ-ում հայտնվել է բացարձակ մեկուսացման մեջ

Ադրբեջանը ԵԱՀԿ-ում հայտնվել է բացարձակ մեկուսացման մեջ

Մայիս 04, 2017 23:30 Իր խիստ ապակառուցողական մոտեցումներով։
Գագիկ Եգանյան․ «Հայաստանից տարեկան արտագաղթում է մինչև 30 հազար մարդ» (տեսանյութ)

Գագիկ Եգանյան․ «Հայաստանից տարեկան արտագաղթում է մինչև 30 հազար մարդ» (տեսանյութ)

Մայիս 04, 2017 15:46 2002-2007 թվականներին երկրից ամեն տարի մեկնել է 25-26 հազար մարդ, 2007-2015 թվականներին՝ 28-29 հազար:
ԱԳՆ–ն շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի լարման վերաբերյալ

ԱԳՆ–ն շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի լարման վերաբերյալ

Ապրիլ 28, 2017 18:19 ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ։
Վիկտոր Սողոմոնյան. «Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերդառնալը որևէ օբյեկտիվ խոչընդոտ չունի»

Վիկտոր Սողոմոնյան. «Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերդառնալը որևէ օբյեկտիվ խոչընդոտ չունի»

Ապրիլ 21, 2017 15:10 «Հույս ունենք, որ Սամվել Բաբայանը որևէ հանցանք չի կատարել»։
Եվրախորհրդարանի պատգամավորի և հայուհու սիրո պատմությունը

Եվրախորհրդարանի պատգամավորի և հայուհու սիրո պատմությունը

Ապրիլ 21, 2017 11:34 Տաթեւի վանքում պատահական հանդիպումից մինչեւ հարսանիքի նախապատրաստում:
Գեղամ Նազարյան. «Այս իրավիճակում անիմաստ ենք համարում մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին»

Գեղամ Նազարյան. «Այս իրավիճակում անիմաստ ենք համարում մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին»

Ապրիլ 10, 2017 12:29 Տեսնելու ենք նույն ներկայացումը՝ վատ և խայտառակ բեմականացմամբ:
Շառլ Ազնավուր. «Հայաստանին օգնություն է հարկավոր» (տեսանյութ)

Շառլ Ազնավուր. «Հայաստանին օգնություն է հարկավոր» (տեսանյութ)

Ապրիլ 05, 2017 12:10 Ուրիշ երկրներով շրջապատված փոքր երկիր է։
«Փողոց դուրս գալու պահանջ ժողովրդի կողմից չենք տեսնում». ՕՐՕ դաշինքի խոսնակ

«Փողոց դուրս գալու պահանջ ժողովրդի կողմից չենք տեսնում». ՕՐՕ դաշինքի խոսնակ

Ապրիլ 04, 2017 17:36 Ժողովուրդը պետք է թելադրի, թե ինչ անենք։
«Քաղբանտարկյալների քանակն այս կուսակցապետության օրոք ավելացել է»

«Քաղբանտարկյալների քանակն այս կուսակցապետության օրոք ավելացել է»

Մարտ 29, 2017 10:42 «Ուրվագիծ» հաղորդման հյուրը Րաֆֆի Հովհաննիսյանն է։
Ավետիս Քալաշյան. «Սամվել Բաբայանին ներկայացրած մեղադրանքն անհիմն է»

Ավետիս Քալաշյան. «Սամվել Բաբայանին ներկայացրած մեղադրանքն անհիմն է»

Մարտ 25, 2017 16:00 Սամվել Բաբայան.«Եթե ինձ առաջադրել են ակնհայտ անհիմն մեղադրանքներ, ապա հետևությունը թողնում եմ մեր հանրությանը»: