Տնտեսական

Հունիս 13, 2012 14:16

Ինչո՞ւ է քաղաքապետարանի տրանսպորտի բաժինը իրականացնում գծերի բաշխման աճուրդ

Ինչո՞ւ է քաղաքապետարանի տրանսպորտի բաժինը իրականացնում գծերի բաշխման աճուրդ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ մարդու արժանապատվությունը դասվում է որպես բարձրագույն արժեք: Որպես իրավական և սոցիալական պետություն` Հայաստանի կառավարությունը իր քաղաքացիների առջեւ պարտավորություն է ստանձնել ապահովելու արժանապատիվ և անվտանգ միջավայր: Սակայն տարբեր բնագավառներում դրսևորվող ապօրինությունները, ոլորտների իրավական կարգավորման նպատակային բացակայությունը, հարկատուներիս գումարներով սնվող չինովնիկների կամայակութունները բերում են ողբերգական հետևանքների:

Վերջին դեպքը, երբ մի երթուղայինի վարորդ ծեծելով սպանել է մեկ այլ երթուղայինի վարորդի՝ ուղևոր «փախցնելու» պատճառով,  իրականում հասարակական տրանսպորտի բնագավառում տիրող անօրինականությունների հետևանքն է:

Վարորդները, գերշահագործվելով երթուղային տաքսիների «գծի տերերի» կողմից, զրկված են մարդու տարրական իրավունքներից` չունեն աշխատանքային պայմանագրեր, հանգստի և առողջապահական իրավունքներ, անպաշտպան են գծի տիրոջ կամայականությունից: Նրանք չեն ստանում կայուն աշխատավարձ և իրենց օրական հասույթից գծի տիրոջը վճարում են 15,000-25,000 դրամ: Սա այն պարագայում, երբ մեր տեղեկություններով գծի տերերը պետությանը վճարում են ամսական ընդամենը 30,000 դրամ հաստատագրված վճար, ինչը զավեշտալի ցածր դրույքաչափ է և գծի տերերի համար ապահովում է գերշահույթներ: Այս ոլորտի նկատմամբ չկան նաև հասարակական վերահսկողական գործուն մեխանիզմներ:

Վերը նշվածին զուգահեռ, խախտվում են նաև հասարակական տրանսպորտից օգտվողների իրավունքերը, քանի որ տարրական անվտանգությունն ու պայմանները ապահովված չեն, թերի է նաև օրենսդրական դաշտը, ինչը թույլ է տալիս իրականացնել կամայականություններ՝ վտանգելով վարորդների կյանքն ու առողջությունը, և խախտելով քաղաքացիների սահմանադրական իրավունքերը:

Անհասկանալի է նաև, թե ինչու է քաղաքապետարանի տրանսպորտի բաժինը իրականացնում գծերի բաշխման աճուրդ, որ իրավական ակտի համաձայն, ինչ պահանջներով, ովքեր են գծատերերը: Հարցերը և խնդիրները բազմաթիվ են, և այս հայտարարությամբ չենք պատրաստվում բոլորին անդրադառնալ: Մի բան հաստատ է` այս ոլոտում ևս կոռուպցիան հասել է պետական անվտանգությանը սպառնացող մակարդակի:

Մենք` ներքոստորագրյալներս, հայտարարում ենք, որ հետայսու ծավալելու ենք նպատակաուղղված և հետևողական պայքար քաղաքային տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և լուծելու, ոլորտում օրինականություն և կարգուկանոն հաստատելու համար: Կոչ ենք անում յուրաքանչյուր մտահոգված քաղաքացու համալրել մեր շարքերը և պայքարելու սեփական իրավունքերի պաշտպանության համար:

Միասին մենք ավելիին կարող ենք հասնել:

Հայաստանի սպառողների ասոցիացիա ՀԿ

Աքիլես ԱԻՊԿ ՀԿ

Սոցիալական ներգրավվածության եւ աջակցության կենտրոն հանուն հավասարության ՀԿ

Էկոլոգիական հասարակական դաշինք

Արժանապատիվ տրանսպորտ քաղաքացիական նախաձեռնություն

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Բանկերի կողմից գնվել է 62,613,407 դոլար

Բանկերի կողմից գնվել է 62,613,407 դոլար

Փետրվարի 25, 2017 18:22 485.92 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով։
819,6հազ.դրամի շրջակա միջավայրին պատճառած վնաս

819,6հազ.դրամի շրջակա միջավայրին պատճառած վնաս

Փետրվարի 24, 2017 17:57 Վարչական տուգանքի 6 որոշում։
Տարադրամի փոխարժեքը հայաստանյան բանկերում

Տարադրամի փոխարժեքը հայաստանյան բանկերում

Փետրվարի 24, 2017 14:54 Ռուբլու առքի միջին գինը՝ 8.32 դրամ։
Բանկերի կողմից գնվել է 69,956,812 դոլար

Բանկերի կողմից գնվել է 69,956,812 դոլար

Փետրվարի 18, 2017 13:18 485.82 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով։
1287.1հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

1287.1հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Փետրվարի 17, 2017 21:43 Վարչական տուգանքի 8 որոշում։
Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը (լուսանկարներ)

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը (լուսանկարներ)

Փետրվարի 17, 2017 13:16 Հայտնաբերվել է օտար մարմին։
ՀՀ պետսահմանի անցման կետերում դիմում հարցաթերթիկների լրացումը վերացվելու է

ՀՀ պետսահմանի անցման կետերում դիմում հարցաթերթիկների լրացումը վերացվելու է

Փետրվարի 16, 2017 12:15 Ավելորդ բարդություններ է առաջացնում։
«Նաիրիտի» ճակատագիրը որոշող պարտատերերի ժողով  տեղի կունենա

«Նաիրիտի» ճակատագիրը որոշող պարտատերերի ժողով տեղի կունենա

Փետրվարի 13, 2017 12:09 Կվերագործարկվի՞, թե կտանեն կործանման։
Բանկերի կողմից գնվել է 95,804,443 դոլար

Բանկերի կողմից գնվել է 95,804,443 դոլար

Փետրվարի 11, 2017 12:07 485.72դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով։
Հաշվարկվել է 325.1 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Հաշվարկվել է 325.1 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Փետրվարի 10, 2017 16:53 Վարչական տուգանքի 9 որոշում։
Արգելվել է թռչնամսի ներմուծումը Լեհաստանից

Արգելվել է թռչնամսի ներմուծումը Լեհաստանից

Փետրվարի 10, 2017 11:10 Թռչնի գրիպ հիվանդության մուտքը կանխելու նպատակով։
Տարադրամի փոխարժեքը հայաստանյան բանկերում

Տարադրամի փոխարժեքը հայաստանյան բանկերում

Փետրվարի 08, 2017 12:50 Ռուբլին արժեզրկվել է։
Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի կառուցման աշխատանքների մասին

Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի կառուցման աշխատանքների մասին

Փետրվարի 08, 2017 11:33 Ընթանում են մի քանի ուղղություններով։