Կարծիք

Հունիս 15, 2012 14:01

Ոչ մի տեղ չտանող ճանապարհին

Ոչ մի տեղ չտանող ճանապարհին

Իշխանություններին սատարող, սպասարկող և գովերգող լրատվամիջոցները հայտնվել են դիլեմայի առաջ՝ ինչպե՞ս կապակցել Սիվիլիթասի գործն ու Գագիկ Ծառուկյանին պատկանող ցեմենտի գործարանում աշխատանքների դադարեցումը: Ասենք, որ ցեմենտի գործարանի կանգն ուղղակի շոկի մեջ է գցել գրչակներին ու նրանց տերերին՝ ոչ այն է քաղաքականացնեն, ոչ այն է չքաղաքականացնեն այդ փաստը: Եթե քաղաքականացնեն, ապա կպարզվի, որ Գագիկ Ծառուկյանն իր այդ մեկ քայլով արդեն անելանելի վիճակի է մատնում տիգրանսարգսյանական վասյուկինցիներին՝  նրանց դեմ առ դեմ թողնելով սոցիալական խնդիրների մի ողջ լրակազմի հետ, որոնք լուծել ստիլյագները երբեք չեն կարող: Գործարանի 1000 աշխատող մնում է առանց աշխատանքի, շուկայում թանկանում է ցեմենտը, գործարանի արտադրանքն իրացնող կազմակերպությունները (հիմնականում՝ ինարարական) մատնվում են պարապուրդի… Եթե Տիգրան Սարգսյանն իր վարչապետության ողջ ընթացքում 1000 աշխատատեղ ստեղծած լիներ, այսօր մեր գլուխը կտաներ այդ հերոսությամբ: Բայց, քանի որ ոչ նա, ոչ էլ այս իշխանությունները դեռ նման բնագծերի մասին կարողանում են միայն երազել, ապա ստեղծված իրավիճակում նրանց մնում է միայն շվարած շուրջները նայել: Իսկ Արարատ ցեմենտը դեռ ամենախոշորը չէ, Գագիկ Ծառուկյանի տնտեսական իմպերիայում: Բանն այն է, որ ի տարբերություն ՀՀԿ-ական օլիգարխների, Գագիկ Ծառուկյանի գործունեությունը չարչիությամբ չի սահմանափակվում՝ առնել-ծախելով: Նա խոշոր արտադրող է, ընդ որում՝ տեղական արտադրող, ինչը նշանակաում է նաև՝ խոշոր գործատու: Ինչ է անելու ՀՀ կառավարությունը, եթե Արարատ ցեմենտին հետևեն մյուս ձեռնարկությունները, կկարողանա՞ դիմագրավել սոցիալական խնդիրների լրացուցիչ ճնշումներին, կկարողանա՞ առնել արտագաղթի հերթական մասսայական ալիքի առաջը, խուսափել սոցիալական բունտերից: Հավանաբար հենց այս հեռանկարն էլ շփոթության է մատնել իշխանություններին, որոնք ծրագրել էին մինչև նախագահական ընտրություններ Հայաստանը ներկայացնել որպես դրախտավայր՝ թոշակներ բարձրացնել, գներ իջեցնել, գազի, ջրի, էլեկտրաէներգիայի գին չբարձրացնել և այլն: Ահա և վտանգվում է այդ պսպղուն ծրագիրը: Մյուս կողմից էլ՝ չեն կարողանում չքաղաքականացնել ցեմենտի գործարանի կանգնելուն ու կապ են փնտրում Սիվիլիթասի հետ: Որ այդ կապն անշուշտ կա, ոչ ոք չի էլ կասկածում, բայց ինչպե՞ս դա ասել հասարակությանը, ինչպե՞ս ներկայացնել, որ ԲՀԿ-ի գործողությունների տրամաբանությունը շատ էլ չերևա և հասարակությունն ի դեմս ԲՀԿ-ի, լուրջ դերակատարի չտեսնի քաղաքական դաշտում: Սա ոչ պակաս դժվարին խնդիր է, քան սոցիալական բունտերի դեմն առնելը: Որովհետև, եթե ԲՀԿ-ն հաղթող դուրս գա այս մենամարտում և իր լծակներով (իսկ Օսկանյանի պարագայում նաև քաղաքական լծակներով) իշխանություններին պարտադրի հեռավորություն պահել իրենից, ապա նախագահական ընտրությունների ելքը կարող է ավելի վաղ որոշվել և ոչ հօգուտ գործող իշխանության:

Իշխանությունն, անշուշտ, հաշվարկել է այս ամենը: Բայց, այ, ելքը, ելքը չի գտնում և հենց դա է պատճառը, որ իշխանական լրատվամիջոցներն ու ծակպրոֆեսոր վերլուծաբանները անընդհատ զադնի-պերեդնի են դնում ու ոչ մի կերպ չեն կարողանում իրենց էշը ցեխից հանել:

Այսքան տանջվելու փոխարեն՝ նրանք լավ կանեին հետևել հենց Ծառուկյանի առաջարկին՝ հնարավորինս լայն համագործակցություն քաղաքական ուժերի հետ, նրանց ներուժի լիարժեք օգտագործում՝ երկրի առջև կանգնած խնդիրները համատեղ լուծելու համար: Փոխարենը գնում են լրացուցիչ սրացումների, ավելորդ տեղը հայտնվում օտարերկրյա դիվանագետների ուշադրության կենտրոնում, երկիրը դնում նորանոր ճնշումների սպառնալիքի տակ:

Մի պահ իրար կողքի դրեք 2 միլիոն եվրոն, որի շրջանակներում իբր անօրինականություններ է թույլ տվել Սիվիլիթասը, և այն ողջ կապիտալը, որ մեկ արտահայտությամբ կոչվում է երկրի հեղինակություն: Իհարկե անհեթեթություն է իշխանության արածը, իհարկե սա քաղաքական ենթատեքստ ու հիմք ունի, իհարկե սա քաղաքական հետապնդում է: Այլապես ինչո՞ւ հնարավոր չեղավ Օսկանյանին հրավիրել ոչ թե ԱԱԾ, այլ Կենտրոնի հարկային բաժին և բարեկամաբար խնդրել՝ մեկ զեկուցագրի սահմաններում բացատրել իրավիճակը, որ նաև իրենց հասկանալի դառնա, թե որտեղից եկան այդ փողերն ու ուր գնացին:

Սեփականության վերաբաշխման գործընթացն անխուսափելի երևույթ է, հարիր բոլոր հասարակություններին, իսկ վայրի կապիտալիզմի ճիրաններում կեծկեծող հասարակություններին առավել ևս: Այդ պրոցեսն ընթանում է ամեն օր, ամեն ժամ, իշխանությունների փոխվելու հետ՝ դառնում ավելի զգալի: Մենք իրավունք չունենք տրվելու դրան, լրացուցիչ խթանելու այն ու գեներացնելու: Դա կարող է մեզ համար շատ տխուր ավարտ ունենալ: Սեփականության վերաբաշխման Ճիշտ ճանապարհը ազատ մրցակցությունն է և այդ մրցակցության շնորհիվ բիզնեսի բնագավառում առավել շնորհալիներին ու հաջողակներին ի հայտ բերելը: Ուժային ցանկացած միջամտություն այս հարցում ոչ մի տեղ չտանող ճանապարհ է:

Մեր ժողովրդին, մեր բանակին, սփյուռքի մեր հայրենակիցներին վստահության մթնոլորտ է անհրաժեշտ, մի բան, որ չի կարելի երբեք ձեռք բերել այսպիսի ՙաննախադեպ՚ խայտառակ ընտրություններով, այսպիսի անընդունելի կերպարներին իշխանության բարձրագույն օղակներում պահելով ու գուրգուրելով: Սա վերարտադրության մոլուցք է, որ նույնիսկ հեռավոր կապ չունի կայունություն և վստահություն եզրույթների հետ:

Էդիկ Անդրեասյան  

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

«ՀՀ իշխանությունների հիմնական խնդիրը սեփական աթոռը, իշխանությունը սեփական ժողովրդից պաշտպանելն է»

«ՀՀ իշխանությունների հիմնական խնդիրը սեփական աթոռը, իշխանությունը սեփական ժողովրդից պաշտպանելն է»

Հունվար 24, 2015 11:32 «Եվ միլիոններ են հոսել ոչ թե պաշտպանական ամուր պատնեշ կառուցելու, սահմանում ժամանակակից զինտեխնիկա և միջոցներ ձեռքբերելու համար, այլ փոխարենը երկրի ներսում եռապատկել են ոստիկանության թիվը»։
«Միանգամից անցնել Ադրբեջանում ինտերնետի համընդհանուր անջատման»

«Միանգամից անցնել Ադրբեջանում ինտերնետի համընդհանուր անջատման»

Հունվար 24, 2015 10:29 «Իսկ եթե չգիտեն՝ դա ոնց անել, ապա մեր ֆանտազիան բավարարում է, որ օգնենք այդ գործում»։
Սարգսյանի ուշքն ու միտքը և մեր անելիքը

Սարգսյանի ուշքն ու միտքը և մեր անելիքը

Հունվար 24, 2015 10:10 Պերմյակովին մեր իրավապահներին հանձնելու մեջ Սարգսյանն անձնական շահ չունի. դա հո շաքարավազի փայի բազա՞ր չի, որ «վիզ դնի»:
Ադրբեջանական դիպուկահար խմբի հրամանատարն ընկել է հայուհու դիպուկ գնդակից

Ադրբեջանական դիպուկահար խմբի հրամանատարն ընկել է հայուհու դիպուկ գնդակից

Հունվար 23, 2015 22:30 «Ադրբեջանի քաղաքացիները թող իմանան, որ իրենց զավակները ոչ միայն զոհվում են, այլ նաև անարգվում սեփական ղեկավարության կողմից»:
«Հասարակությունը չի հավատում իշխանության խոսքերին»

«Հասարակությունը չի հավատում իշխանության խոսքերին»

Հունվար 23, 2015 15:48 «Ե՞րբ են պետական համապատասխան գերատեսչությունները «իրավիճակը վերահսկվում է, ամեն ինչ լավ է» քաղաքականությունից անցնելու գործնական քայլերի»։
Վահան Բաբայան. «Սա արդեն բացահայտ ագրեսիա է ՀՀ–ի նկատմամբ»

Վահան Բաբայան. «Սա արդեն բացահայտ ագրեսիա է ՀՀ–ի նկատմամբ»

Հունվար 23, 2015 14:21 «ՀԱՊԿ–ը պարտավոր է գնահատական տալ կատարվածին կամ արձագանքել, ինչպես նախատեսված է պայմանագրով»։
Հայաստանի իշխանությունները պարտավոր էին ավելի ակտիվ գործել Գյումրիում

Հայաստանի իշխանությունները պարտավոր էին ավելի ակտիվ գործել Գյումրիում

Հունվար 23, 2015 13:36 Իշխանություններն ուղղակի կամք չունեն ռուսներից պահանջել մեզ հանձնմել Պերմյակովին…
Ցանկացած հրավեր մտորելու տեղիք է տալիս

Ցանկացած հրավեր մտորելու տեղիք է տալիս

Հունվար 23, 2015 12:00 Ո՞վ է տեսել՝ սպանդ կատարողի ընտանիքի անդամին հրավիրեն մահվան ծիսակատարությունների՝ յոթը, քառասունքը կամ տարին նշելու:
Էդվարդ Անտինյան

Էդվարդ Անտինյան

Հունվար 23, 2015 10:50 Թշնամին գիտակցում է, որ կարող է՝ Սարգսյանին գահընկեց անեն, ինչով կձախողվի իրենց պլանը, դրա համար շտապում է։
Շեղելու փորձեր և վճռական պատասխաններ

Շեղելու փորձեր և վճռական պատասխաններ

Հունվար 23, 2015 09:05 Եթե Անկարան Գալիպոլիի նշումով ուզում է հակաքայլ առնել 100-ամյակին, ապա Բաքուն շփման գծի իրավիճակի լարումով իր մասնակցությունն է բերում համահայկական ուշադրության շեղման հակառակորդների ձեռնարկած միացյալ աշխատանքին:
«Կոստանյանին նայեք, ձեզ խղճացեք, հաջորդը կարող եք լինել դուք»

«Կոստանյանին նայեք, ձեզ խղճացեք, հաջորդը կարող եք լինել դուք»

Հունվար 22, 2015 21:15 «Ազատիչը շատ է սիրում փուռը տալ ու ջնջոց սարքել իր թիմակիցներին»։
Արեգնազ Մանուկյան.  ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. փնտրվում է Գևորգ Կոստանյանի «տղամարդկությունը» (տեսանյութ)

Արեգնազ Մանուկյան. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. փնտրվում է Գևորգ Կոստանյանի «տղամարդկությունը» (տեսանյութ)

Հունվար 22, 2015 15:19 ՀՀ գլխավոր դատախազի «չաղավաղված» տղամարդկությունը գտնողներին խնդրում ենք այն հանձնել ՌԴ դատախազի իրավազորությանը...
Ձախողված իշխանություններ լինում են, բայց այսչա՞փ

Ձախողված իշխանություններ լինում են, բայց այսչա՞փ

Հունվար 22, 2015 13:44 Այն, ինչ կատարվում է Հայաստանում՝ մեր իշխանությունների վարքագծում, դժվար է բառերով նկարագրել...
«Տղամարդկություն» հասկացության աղավաղում

«Տղամարդկություն» հասկացության աղավաղում

Հունվար 22, 2015 13:40 Սա արդեն քաղաքական հարցի է վերածվում և դրան նման բովանդակություն տալիս են հենց առկա իշխանությունը Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական լռության» բարձր հովանու ներքո։
Այս իշխանությունների շնորհիվ մենք բոլորս վերածվել ենք բանանային պետության քաղաքացիների

Այս իշխանությունների շնորհիվ մենք բոլորս վերածվել ենք բանանային պետության քաղաքացիների

Հունվար 22, 2015 13:07 Այս տարիների ընթացքում Հայաստանի «պատասխանատու» և «օր ու գիշեր աշխատող հայրենանվեր» իշխանություններին հաջողվեց ծաղկելու միտում ունեցող Հայաստանը վերածել բանանային պետության։
Լռությունը ավելի ծանր է դարձնում գործած մեղքը

Լռությունը ավելի ծանր է դարձնում գործած մեղքը

Հունվար 22, 2015 12:37 0-ից էլ ցածր լեգիտիմիություն ունեցող մարդը, ով ձախողվել է բոլոր ոլորտներում, ոչ մի համապատասխան հայտարարությամբ հանդես չի կարող գալ։
Արքայազն Չարլզը ապրիլի 24-ին կմեկնի Թուրքիա. ի՞նչ կասեն սրա մասին «արևմտամետ» Սարգսյանն ու նրան սատարողները

Արքայազն Չարլզը ապրիլի 24-ին կմեկնի Թուրքիա. ի՞նչ կասեն սրա մասին «արևմտամետ» Սարգսյանն ու նրան սատարողները

Հունվար 22, 2015 11:39 Բոլոր ստերը վաղ թե ուշ իրենց ավարտն ունենում են, և «արևմտամետ Սերժ Սարգսյան» հեքիաթը նույնպես պետք է իր ավարտն ունենա:
Արմեն Հարությունյան. Իշխանափոխությունը դարձել է նաև արժանապատվության ու թասիբի հարց

Արմեն Հարությունյան. Իշխանափոխությունը դարձել է նաև արժանապատվության ու թասիբի հարց

Հունվար 21, 2015 22:36 Երեկ ՌԴ նախագահի մամլո խոսնակը հայտարարեց, որ Պերմյակովի համար կլինի ռուսաստանյան դատավարություն:
ՀՀԿ-ի մառազմի քրոնիկոն

ՀՀԿ-ի մառազմի քրոնիկոն

Հունվար 21, 2015 17:32 Արմեն Աշոտյան,Գալուստ Սահակյան, Մանվել Բադեյան, Սուքիաս Ավետիսյան...
Ո՞ւր են պատասխանատվություն կրողները

Ո՞ւր են պատասխանատվություն կրողները

Հունվար 21, 2015 15:52 Ինչո՞ւ ենք մեր խնդիրների լուծումները փնտրում դրսում և արժանապատիվ վերաբերմունք պահանջում աշխարհից, երբ թույլ ենք տալիս, որ մեր երկիրն աշխարհին ներկայացնի մարդ, ում «պոնչո» են անում թուրքերը...