Վորոնեժում վթարի են ենթարկվել ՀՀ քաղաքացիներ. կան զոհեր

Վորոնեժում վթարի են ենթարկվել ՀՀ քաղաքացիներ. կան զոհեր

Օգոստոս 24, 2016 20:40 Վիրավորները տեղափոխվել են Բոբրովսկայայի շրջանային հիվանդանոց:
Գյումրի և Վանաձոր քաղաքներում ընտրությունների թվերը պետք է ժողովուրդը «նկարի»

Գյումրի և Վանաձոր քաղաքներում ընտրությունների թվերը պետք է ժողովուրդը «նկարի»

Օգոստոս 24, 2016 14:37 Սերժ Սարգսյանի թիմին տապալել այնպես, ինչպես իրենք են մեզ տապալում ընտրություններից հետո

Հարցազրույց

Հունիս 15, 2012 14:02

Սալբի Ղազարյան.

Սալբի Ղազարյան.

Հարցազրույց «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանի հետ

–Այսօր Դուք հրավիրվել էիք Ազգային անվտնագության ծառայություն։ Ի՞նչ տեղի ունեցավ այնտեղ։

–Հրավիրել էին այն նույն քրեական գործի շրջանակներում՝ իբրև վկա, բայց ես ասացի՝ տեղյակ լինելով, որ ԱԱԾ–ի հայտարարության մեջ հստակ ասվել է՝ «Սիվիլիթաս» հիմնադրամը խախատումներ է կատարել, արդեն այստեղ վկայության հարց չի մնացել, մենք կասկածյալ ենք, մեղադրյալ ենք, և օգտվելով իմ իրավունքից՝ ասացի, որ իբրև վկա ցուցմունք չեմ տալու։ Չգիտեմ՝ կրկին կկանչե՞ն, թե՞ ոչ, չգիտեմ՝ հաջորդ քայլը ո՞րն է, բայց սա քաղաքական ճնշման ձև է։

–Դուք նաև «Սիվիլիթաս»–ի՞ն այս գործում ներգրավելու մեջ եք հստակ քաղաքական պատվեր տեսնում։

–Իրենք երկու ուղղությամբ են արել իրենց հայտարարությունը։ Ոչ միայն Վարդան Օսկանյանի և այդ նվիրատուի գործարքի մասին է խոսքը, այլ նաև «Սիվիլիթասի» գործունեության, հաշվետվության։ Այս առումով սա հստակ ճնշում է նաև մեզ վրա, հատկապես «ՍիվիլՆեթի» վրա, որովհետև դա նոր, այլընտրանքային լրատվական միջոց է և անկառավարելի է, ու այդ ամենը մի քիչ դժվար է ընդունել, հասկանալ այս քաղաքական միջավայրում։ Դրա համար էլ սա ուղղակիորեն մեզ վրա ճնշում է։

–Երեկ բազմաթիվ երկրների դեսպաններ էին այցելել «Սիվիլիթաս»։ Սա պե՞տք է հասկանալ այնպես, որ օտար երկրներն իրենց աջակցությունն են հայտնում հիմնադրամին և դեմ են արտահայտվում քաղաքական հետապնդմանը։

–Իրենց ներկայությունն ինքնին արդեն ազդակ էր, որ այս հարցն ուշադրության արժանի է և իրենց անհանգստացնող առիթ է։ Դեսպաններն ասացին, որ հետևելու են այս գործին, որովհետև այստեղ կան բավական ակնառու կազմակերպություններ, կառույցներ, ու մեր գործունեությունն իրենց բոլորին ծանոթ է, ու գործակցում են մեզ հետ։ Նրանք զբաղված մարդիկ են, ու ես շատ շնորհակալ եմ ու գնահատում եմ իրենց ուշադրությունը։

–Այսինքն՝ այս ամբողջ պատմությունը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության վարկանիշին։

–Վերջիվերջո, դա միակ հարցն է։ Սա հիմնականում ՀՀ արդարադատության մասին է խոսում։ Սա ձև չէ խոսելու, գործակցելու, նույնիսկ քննելու թեկուզ ինչ–որ հասարական կազմակերպության գործունեություն։ Հարցեր կան, հարցերի պատասխանները միշտ կարելի է ստանալ, բայց սկզբից չեն սկսում քրեական գործով, և հետո նոր հետ գնում, փորձում փաստեր գտնել, որպեսզի արդարացնեն այդ քրեական հետապնդումը։ Սա ընդունելի չէ, ժողովրդավարական չէ, թափանցիկ չէ, արդար չէ, սա ձև չէ. իշխանությունն իր քաղաքացու հետ այդպես պիտի չվարվի, հատկապես հետընտրական և նախընտրական այս շրջանում։

–Այս քրեական գործի շրջանակներում Հանթսմանի անունն է շրջանառվում։ Վարդան Օսկանյանն ասում է, որ նա մեծ բարերար է, նրա անունն ուղղակի անթույլատրելի է փողերի լվացման հարցի հետ կապելը։ Բայց մամուլն էլ, իբրև բացասական բնութագիր, գրում է, թե նա մորմոնների առաջնորդն է։ Այս մասին ընդհանրապես հիշատակելը, ըստ Ձեզ, ի՞նչ նպատակ է հետապնդում։

–Միայն պարոն Օսկանյանը չէ, որ խոսում է այդ մարդու բարերարության մասին. տարիներ շարունակ Հանթսմանի անունը Հայաստանում ծանոթ է, և ցանկացած մարդ կարող է ստուգել ու տեսնել, որ կան նրա գործունեությունը գնահատող կառավարության որոշումներ և այլն։ Այդպիսի մարդու անունը այսպիսի գործի հետ որևէ ձևով փորձել կապել, կնշանակի, որ Հայաստանի իշխանությունները ՀՀ բոլոր դոնորներին, գործընկերներին ասում են՝ գիտեք, այսօր մենք պատրաստ ենք ձեր փողն ընդունելու, բայց կարող է վաղը քրեական գործ հարուցվի, ձեր նվիրատվության աղբյուրը, նպատակը, օգտագործման ձևը կասկածի տակ դրվի։ Սա բացարձակապես ընդունելի չէ, և սա շատ մանր միջոց է ուրիշ այլ հարցեր լուծելու։ Իսկ այն, որ ոչպատասխանատու մամուլի միջոցները՝ ոչ բոլորը, շահարկում են պարոն Հանթսմանի մորմոն լինելու հանգամանքը, դա արդեն ոչ թե ամոթ է, այլ ուղղակի ցույց է տալիս, որ իրենք ուրիշ ոչ մի այլ ասելիք չունեն։ Եթե մենք ուզում ենք քննարկել միջազգային՝ սկսած արաբական տարածաշրջանից, վերջացրած Եվրոպայի որևէ երկրի, մեր բոլոր դոնորների, գործընկերների անձնական կյանքը, թե նրանք ով են, ինչպես են ապրում, և միայն դրանից հետո փող վերցնենք, ապա մենք 21–րդ դարում ապրելու իրավունք չունենք։ Մենք խոսում ենք գործընկերների հետ, որոնք վտահում են, սիրում են Հայաստանը և որոշել են մեր երկրին տարբեր գործունեություններում օգտակար լինել։ Եթե մենք սկսենք քննարկել իրենց կրոնը, և դա համարենք մեղադրելի, ընդհանրապես անըդունելի է։

–Ձեր կարծիքով՝ այս գործն ինչքա՞ն է ծամծմվելու, մինչև ո՞ւր է հասնելու, և դո՛ւք մինչև ո՞ւր եք պատրաստ գնալու։

–Այս գործն ավարտվելու է արդարությամբ։ Վերջիվերջո մենք պետք է ցույց տանք, որ այս բոլորը իսկապես աբսուրդություն էր, եթե այլ նպատակ էր հետապնդում։ Մենք պատրաստ ենք դա անելու, բայց միաժամանակ մենք պատրաստ չենք մեր գործից շեղվելու. մենք ունենք աշխատանք, ունենք հետընտարական և նախընտրական շրջանի աշխատանք, և այդ աշխատանքը պիտի անենք և պիտի չթողնենք, որ մեզ շեղեն մեր աշխատանքից։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը     

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Վարդան Օսկանյան. «Վերջին մեկ տարում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը մոռացվել է» (տեսանյութ)

Վարդան Օսկանյան. «Վերջին մեկ տարում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը մոռացվել է» (տեսանյութ)

Օգոստոս 18, 2016 11:37 «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին։
Սամվել Բաբայան. «Հայկական կողմը Ղարաբաղի հարցում դարձել է «այո» ասող օբյեկտ»

Սամվել Բաբայան. «Հայկական կողմը Ղարաբաղի հարցում դարձել է «այո» ասող օբյեկտ»

Օգոստոս 18, 2016 00:05 «2008–ից հետո հայկական կողմը Ղարաբաղի հարցում 3 կետով շատ լուրջ զիջումների է գնացել»:
Ռուբեն Կարապետյան. «Հայ հասարակությունը մերժում է տարածքների հանձնումը»

Ռուբեն Կարապետյան. «Հայ հասարակությունը մերժում է տարածքների հանձնումը»

Օգոստոս 15, 2016 12:11 Առանց ժողովրդի համաձայնության կարգավորման գնալը սպառնում է իշխանության գոյությանը:
Կ.Անդրեասյան. «Մեզ մոտ քաղբանտարկյալների թիվը ավելի շատ է, քան Ադրբեջանում»

Կ.Անդրեասյան. «Մեզ մոտ քաղբանտարկյալների թիվը ավելի շատ է, քան Ադրբեջանում»

Օգոստոս 13, 2016 14:43 Հուլիսի 29-ից հետո վատթարագույններից ենք:
Չուգասզյանը մինչև օգոստոսի 4-ը՝ ժամը 18.00–ն, ժամանակ է տվել

Չուգասզյանը մինչև օգոստոսի 4-ը՝ ժամը 18.00–ն, ժամանակ է տվել

Օգոստոս 03, 2016 14:25 Խոստացվել է Սարգսյանի և Սեֆիլյանի հանդիպումը. ձայնագրությունը կա։
Ալեք Ենիգոմշյանը գոյատևման պայմանների խնդիր ունի

Ալեք Ենիգոմշյանը գոյատևման պայմանների խնդիր ունի

Հուլիս 28, 2016 16:13 Նա ո՛չ նորմալ սնվում է, ո՛չ նորմալ ջուր է խմում, ո՛չ քնում է, ո՛չ շարժվում, ոչ էլ շփվում:
Եղիշե Պետրոսյան. «Այնտեղ ինքնագործունեություն եղավ»

Եղիշե Պետրոսյան. «Այնտեղ ինքնագործունեություն եղավ»

Հուլիս 27, 2016 11:17 Ինչպես «առաջնորդները» որոշեցին հեռանալ Խորենացուց։
Էլինար Վարդանյան. «Եվս մեկ անգամ զսպվածության կոչ եմ անում»

Էլինար Վարդանյան. «Եվս մեկ անգամ զսպվածության կոչ եմ անում»

Հուլիս 21, 2016 13:22 Չի կարող այս իրավիճակը հավերժ շարունակվել։
«Արթուր Վանոյանի մահվան  համար պատասխանատու է Սերժ Սարգսյանը»

«Արթուր Վանոյանի մահվան համար պատասխանատու է Սերժ Սարգսյանը»

Հուլիս 19, 2016 15:17 Նա պետք է հրաժարական տա, ուրիշ լուծում չկա։
Սամվել Բաբայան. «Կոչ եմ անում համախմբվել. հայը հայի արյուն չպետք է թափի»

Սամվել Բաբայան. «Կոչ եմ անում համախմբվել. հայը հայի արյուն չպետք է թափի»

Հուլիս 19, 2016 00:05 «Եթե խնդիրները չեն լուծվում, ապա դրանք կուտակվում ու պայթում են: Այս անգամ այս ձևով պայթեց»:
Ստ. Մարգարյան. «Սա խորքային պատճառներ ունի» (տեսանյութ)

Ստ. Մարգարյան. «Սա խորքային պատճառներ ունի» (տեսանյութ)

Հուլիս 18, 2016 14:50 Երկրում կուտակված խնդիրները կարող էին նպաստել դրան։
«Դոմինոյի սկզբունքով կկորցնենք Ղարաբաղը, հետո՝ Զանգեզուրը». (տեսանյութ)

«Դոմինոյի սկզբունքով կկորցնենք Ղարաբաղը, հետո՝ Զանգեզուրը». (տեսանյութ)

Հուլիս 13, 2016 17:20 Փտած իշխանական վերնախավը պետք է փոխվի:
Շ.Քոչարյան. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ առնչություն չունի ԼՂ–ի հետ»

Շ.Քոչարյան. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ առնչություն չունի ԼՂ–ի հետ»

Հուլիս 12, 2016 12:35 Բաքուն կորցնում է միջնորդների կողմից իրեն ընձեռնված հնարավորությունը:
Գ. Նազարյան. «Պետք չէ կանգնել լեռան գագաթին, գոչել՝ ես ընդդիմադիր եմ» (տեսանյութ)

Գ. Նազարյան. «Պետք չէ կանգնել լեռան գագաթին, գոչել՝ ես ընդդիմադիր եմ» (տեսանյութ)

Հուլիս 12, 2016 12:23 Պառակտումը ձեռնտու է միայն իշխանությանը։