Լրահոս

Հունիս 16, 2012 16:59

Կայացել է իտալացի լեռնագնաց Տիտո Դե Լուկայի «Արարատ` Նոյյան տապանի հետքերով» գրքի շնորհանդեսը

Կայացել է իտալացի լեռնագնաց Տիտո Դե Լուկայի «Արարատ` Նոյյան տապանի հետքերով» գրքի շնորհանդեսը

Հունիսի 14-ին Իտալիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Իտալական աշխարհագրական ընկերությունը կազմակերպել է իտալացի լեռնագնաց Տիտո Դե Լուկայի «Արարատ` Նոյյան տապանի հետքերով» գրքի շնորհանդեսը:

Շնորհանդեսին ելույթ են ունեցել Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը,   Իտալական աշխարհագրական ընկերության նախագահ Ֆրանկո Սալվատորին, գրքի հեղինակ Տիտո Դե Լուկան,  Հռոմի Ռոմա-3 և Պիզայի համալսարանների գիտնականները: 

Իր ելույթում դեսպան Կարապետյանը մասնավորապես նշել է, որ  այս ձեռնարկը նվիրված է բացառիկ հետաքրքություն ներկայացնող մի թեմայի, որը  մեծ նշանակություն ունի ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության համար: Դեսպան Կարապետյանը շեշտել է, որ շատերը գիտեն Նոյյան տապանի բիբլիական պատմությունը, որը համաշխարհային ջրհեղեղից հետո իր հանգրվանը գտավ Արարատ լեռան վրա: Սակայն քչերին է հայտնի, որ Արարատը գտնվում է պատմական Հայաստանի սրտում, որ բիբլիական սարի փեշին փռված Արարատյան դաշտավայրը դարձավ Նոյի տունը, իսկ Հայաստանը՝ նրա հայրենիքը:

Դեսպանը նաև հավելել է, որ այս միջոցառումը առավել կարևորություն է ձեռք բերում հատկապես այսօր, երբ պատմությունը խեղաթյուրելու և հայկական մշակույթի տարրերը գողանալու ու որպես սեփական դրանք ներկայացնելու  քաղաքականությունը Հայաստանի որոշ հարևանների կողմից ընդունել է առավել ագրեսիվ բնույթ: Նա համոզմունք է հայտնել, որ նման միջոցառումները նպաստում են հայկական քաղաքակրթության մասին տեղեկությունների հանրայնացմանը` հանդիսանալով  ամենալավ միջոց հետագա պատմական շահարկումները թույլ չտալու համար:

 Միջոցառմանը, որը տեղի է ունեցել Հռոմի կենտրոնում գտնվող  Իտալական աշխարհագրական ընկերության պատմական նստվայր հանդիսացող Վիլլա Չելիմոնտանայում,  մասնակցել են Իտալիայում հավատարմագրված դիվանագետներ, մշակույթի և գիտական  շրջանակների, իտալական մամուլի, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: 

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Բնակիչը պատշգամբում ընկել է

Բնակիչը պատշգամբում ընկել է

Սեպտեմբեր 30, 2016 08:25 Հոսպիտալացվել է Արմենիա ԲԿ:
«Մարտունի» կոչվող լողափում «ՈՒԱԶ»-ն արգելափակվել է ավազների մեջ

«Մարտունի» կոչվող լողափում «ՈՒԱԶ»-ն արգելափակվել է ավազների մեջ

Սեպտեմբեր 30, 2016 08:12 Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելու այսօր

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելու այսօր

Սեպտեմբեր 30, 2016 07:08 Հետագայում վթարներից խուսափելու համար:
Վարդան Օսկանյան․ «Ամբողջությամբ քաղաքական ընտրություն է» (տեսանյութ)

Վարդան Օսկանյան․ «Ամբողջությամբ քաղաքական ընտրություն է» (տեսանյութ)

Սեպտեմբեր 29, 2016 23:34 Գյումրիի ՏԻՄ ընտրությունների, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության ծրագրերի և անելիքների մասին։
Գյումրիում տեղի ունեցավ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հանրային հավաքը (ֆոտոշարք)

Գյումրիում տեղի ունեցավ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հանրային հավաքը (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 29, 2016 22:53 Հավաքին հաջորդել է ինքնաբուխ երթը Գյումրիի կենտրոնական հատվածով։
Վանաձորում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հանրահավաքը․ Vanadzor Tv-ի ռեպորտաժը

Վանաձորում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հանրահավաքը․ Vanadzor Tv-ի ռեպորտաժը

Սեպտեմբեր 29, 2016 22:22 Ժամանակն է Վանաձորին վերադարձնել նախկին փառքն ու շքեղությունը։
Գյումրին ընտրում է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությանը

Գյումրին ընտրում է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությանը

Սեպտեմբեր 29, 2016 22:08 Ընտրացուցակում N7–ը:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սեպտեմբեր 29, 2016 21:57 Հոկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Տեսանկյուն»-ի հյուրն է Անդրանիկ Թևանյանը

«Տեսանկյուն»-ի հյուրն է Անդրանիկ Թևանյանը

Սեպտեմբեր 29, 2016 21:38 ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության խորհրդի համակարգողն անդրադարձել է Գյումրիի ՏԻՄ ընտրություններին։
10 կատարյալ երկիր՝ միայնակ ճամփորդելու համար (ֆոտոշարք)

10 կատարյալ երկիր՝ միայնակ ճամփորդելու համար (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 29, 2016 21:37 Խաղաղություն և երջանկության միջազգային ինդեքսների ցուցանիշներն ամենաբարձրն են։
Բանգլադեշում 80–ամյա ծերուկի տեսքով երեխա է ծնվել (տեսանյութ, ֆոտոշարք)

Բանգլադեշում 80–ամյա ծերուկի տեսքով երեխա է ծնվել (տեսանյութ, ֆոտոշարք)

Սեպտեմբեր 29, 2016 21:00 Բժիշկները կարծում են, որ փոքրիկը հիվանդ է պրոգերիայով։
Քենդալ Ջենները շրջել է Նյու Յորքով առանց կրծքկալի (ֆոտոշարք)

Քենդալ Ջենները շրջել է Նյու Յորքով առանց կրծքկալի (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 29, 2016 20:43 Նրա հագին եղել է մարմնագույն տոպ, ընդգծել է աղջկա կուրծքը։
Հայտնի կանայք՝ իրենց կարիերայի վաղ տարիներին (ֆոտոշարք)

Հայտնի կանայք՝ իրենց կարիերայի վաղ տարիներին (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 29, 2016 20:19 Դարձել են ավելի նրբաոճ, խնամված, գեղեցիկ և կանացի։
Ա. Թևանյան. «Հանրապետության երկրորդ քաղաքը ցույց է տվել, որ ինքը կարողանում է ընդդիմանալ»

Ա. Թևանյան. «Հանրապետության երկրորդ քաղաքը ցույց է տվել, որ ինքը կարողանում է ընդդիմանալ»

Սեպտեմբեր 29, 2016 19:51 Շիրակի Հանրային Հեռուստաընկերության «Դեմքեր» հաղորդաշարի հյուրն է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանը։
Աշխարhի ամենասևամորթ աղջիկը՝ ամսագրերի շապիկներից (ֆոտոշարք)

Աշխարhի ամենասևամորթ աղջիկը՝ ամսագրերի շապիկներից (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 29, 2016 19:50 Օբսիդիանի նման հարթ մաշկը դարձել է աղջկա այցեքարտը։
Այրման միջոցով ոչնչացվել է 1284,7 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված

Այրման միջոցով ոչնչացվել է 1284,7 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված

Սեպտեմբեր 29, 2016 19:25 Առգրավվել է 25.83 գրամ «մարիխուանա»։
Չափը նշանակություն ունի. ամենաերկարոտն հայտնիները (ֆոտոշարք)

Չափը նշանակություն ունի. ամենաերկարոտն հայտնիները (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 29, 2016 18:58 Աստղեր, ովքեր ունեն երկար, գեղեցիկ, սլացիկ ոտքեր։
Ինչ մթերքներից են բաղկացած տարբեր երկրների բնակիչների նախաճաշերը (ֆոտոշարք)

Ինչ մթերքներից են բաղկացած տարբեր երկրների բնակիչների նախաճաշերը (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 29, 2016 18:35 11 օր շարունակ փորձել են տարբեր երկրների բնակիչների նախաճաշեր։