Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյան

Դեկտեմբեր 19, 2014 20:35 Ես լիարժեք տիրապետում եմ իրավիճակին, և ձեռքս պուլսի վրա է: (տեսանյութ)
Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

Դեկտեմբեր 19, 2014 12:53 Սերժ Սարգսյանը, հրեղեն ձին հեծած, եկավ ու մի այնպիսի հարված հասցրեց «թուր կեծակի» գործիքով՝ գոչելով. «Արթո՛ւր, չես տեսնո՞ւմ՝ սիրուն չի»։

Խմբագրական

Հունիս 18, 2012 00:49

Արդարադատություն ըստ Նիկոլ Փաշինյանի

Արդարադատություն ըստ Նիկոլ Փաշինյանի

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր «Ցպահանջ արդարադատություն» հոդվածում (տե՛ս http://www.nikolpashinyan.com/?p=2332) անդրադարձել է Վարդան Օսկանյանի դեմ  հարուցված քրեական գործին և զուգահեռաբար ներկայացրել սեփական պատկերացումները պետական կառավարման, հասարակական հարաբերությունների, իրավական համակարգի, բարոյականության ու արդարադատության մասին։

«Եթե Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու կամ նրան կալանավորելու հարցը հայտնվի Ազգային ժողովի օրակարգում, ես կողմ եմ քվեարկելու,– գրել է Փաշինյանը, ապա ավելացրել,– կողմ եմ քվեարկելու ոչ թե մասնավոր ընկերության ավտոմեքենան «գողականով» փաստացի քցած եւ այդ ավտոմեքենայով շրջող դատախազի բերած թղթերին, այլ հաստատելու եմ իմ անձնական մեղադրանքը, կայացնելու եմ իմ անձնական դատավճիռը, որպես մի մարդ, որ 2008 թվականի Մարտի 1-ին գտնվել է Մյասնիկյանի արձանի հարթակին: ... Այդպես վարվելու եմ, նույնիսկ եթե համոզված լինեմ, որ ԱԱԾ-ի կողմից Օսկանյանին առաջադրված մեղադրանքը ծայրից ծայր սարքովի է: Որովհետեւ քննարկել հարցը՝ սարքովի է մեղադրանքը, թե ոչ՝ նշանակում է Օսկանյանին քննարկել Սահմանադրության եւ օրինականության դաշտում»: 

Փաստորեն, սահմանադրական և օրինական դաշտից դուրս Նիկոլ Փաշինյանի համար արդարադատության իրականացման համար այլ ինստիտուտ ևս կա, որը կիրառելի է առանձին դեպքերում։  Մի շարք այլ ուշագրավ մտքեր էլ է նա հայտնել, որոնց արժե տալ նախ քաղաքագիտական, ապա քաղաքական գնահատական։

Սոցիալ–դարվինիզմից մինչև բոլշևիզմ ու նացիզմ

Պետությունների առաջացման ու զարգացման պատմության ընթացքում հասարակական հարաբերությունները, մեծ հաշվով, կարգավորվել են երկու տարբերակով՝ կա՛մ քաղաքական սուբյեկտիվիզմի (նպատակահարմարության),  կա՛մ իրավունքի և օրենքի գերակայության սկզբունքով։

Հին ժամանակներում քաղաքական սուբյեկտիվիզմը դրսևորվում էր միապետական համակարգով, իսկ ժամանակակից աշխարհում քաղաքական սուբյեկտիվիզմը հատուկ է ավտորիտար ու տոտալիտար ռեժիմներին։

Ներկայիս քաղաքակիրթ աշխարհը շատ դաժան փորձությունների, արյունալի հեղափոխությունների և ռեֆորմացիաների միջոցով  է անցել մինչև որ հասել է համամարդկային համարվող ժողովրդավարական արժեքներին։ Հռչակվել են մարդու բնական իրավունքները և իշխանության ճյուղերի տարանջատումը (Լոկկ, Մոնտեսքյո)։

Փորձը ցույց է տալիս, որ քաղաքացիական հասարակության և իրավական պետության այլընտրանքը ջունգլիներին հատուկ խաղի կանոններն են, որոնք մանրամասնորեն նկարագրված են Չարլզ Դարվինի և Հերբերտ Սփենսերի աշխատություններում։

Սոցիալ–դարվինիզմի պարագայում հասարակական հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքով, այլ ուժեղները (իշխանություն և ազդեցության լծակներ ունեցողները) խժռում են թույլերին և առաջնորդվում քաղաքական նպատակահարմարությամբ կամ այլ կերպ ասած՝ «քաղաքական ճշտով»։

Իրենց ուրույն «քաղաքական ճիշտն» ունեին բոլշևիկները, ովքեր փտած ցարական Ռուսաստանում իշխանությունը տապալելուց հետո անձնական դատավճիռ կայացրեցին Նիկոլայ միապետի ու նրա ընտանիքի անդամների, ապա նաև միլիոնավոր մարդկանց նկատմամբ։

Բոլշևիկներն, ինչպես հայտնի է, ոգեշնչված էին Ֆրանսիական հեղափոխության առաջնորդներ Ռոբեսպիերից և Մարատից, ովքեր արդարության համար պայքարը պատկերացնում էին ապօրինի ռեպրեսիաների միջոցով։ Ֆրանսիայում այն օրերին գլխատվեցին միլիոնավոր մարդիկ, այդ թվում՝ Ռոբեսպիերը։ Իսկ Մարատը, ով ելույթներ էր ունենում, պահանջելով հազարավոր գլուխներ, ի վերջո դանակահարվեց մեկ այլ քաղաքական խմբավորմանը հարող մոլեռանդուհու կողմից, այսինքն՝ դարձավ հակառակորդների անձնական դատավճռի զոհը. նրանք էլ իրե՛նց պատկերացումներն ունեին «ցպահանջ արդարադատության» մասին։

Սովետական «տրոյկաները», ֆրանսիական հեղափոխության տրիբունալների պես, շատ արագ որոշումներ էին կայացնում և մարդկանց դատապարտում մահվան՝ թքելով անմեղության կանխավարկածի վրա և առաջնորդվելով արդարադատության ոչ ստանդարտ մոտեցումներով։ Համայնավարները կարծում էին, որ իրենք պետք է ցարականներին, կադետներին, մենշևիկներին և այլոց ոչնչացնեն ոչ թե կատարած հանցանքի, այլ միջազգային մակարդակով պրոլետարիատի հաղթանակ ապահովելու վեհ նպատակով, այսինքն՝ «քաղաքական ճշտից» ելնելով։

Մասնավոր սեփականության իրավունքի անտեսումն ու կուլակաթափությունն էլ էին արդարադատության բոլշևիկյան պատկերացումների շրջանակներում արվում։ Իսկ թե ինչպես ավարտվեց Տրոցկու, Լենինի, Սվերդլովի, Ստալինի, Յեժովի, Յեգոդայի, Բերիայի և մյուսների կազմակերպած «կարմիր տեռորի» ու գուլագների միջոցով «արդարադատություն» հաստատած «չարիքի կայսրության» պատմությունը, բոլորս գիտենք։

Քաղաքական սուբյեկտիվիզմով, այլ ոչ թե մարդու բնական իրավունքով էր առաջնորդվում նաև Հիտլերը։ Նա համարում էր, որ առաջին համաշխարհային պատերազմից հետո նվաստացած վիճակում հայտնված գերմանացիները պետք է  արիական ազգին հատուկ անձնական դատավճիռ կայացնեն հրեաների և մյուս ցածր կարգի ազգերի նկատմամբ։ Դա, ըստ նացիստների, կլիներ պատմական արդարության հաստատում։ Համակենտրոնացման ճամբարներում կալանավորներին փորձարարական ճագարի վերածելը և հետո սպանելը, Հիտլերի և իր կողմնակիցների խորին համոզմամբ, ոչ միայն հակաիրավական ու հակամարդկային չէր, այլ ամբողջությամբ տեղավորվում էր ոչ ստանդարտ արդարադատության շրջանակներում։

Անդրադառնալով Փաշինյանի պատկերացրած «ցպահանջ արդարադատությանը»՝ պետք է նկատել, որ այն իրենից ներկայացնում է դասական բոլշևիզմ, երբ կարևորը ոչ թե իրավունքն է և օրենքը, այլ քաղաքական հաշվարկն ու նպատակահարմարությունը՝ «քաղաքական ճիշտը», որի պայմաններում այսօրվա ապօրինություններն արդարացվում են դրանց իբր թե ժամանակավոր բնույթով (մինչև բոլորին վերացնելն ու երկիրը «կարգի» բերելը) և վաղվա պայծառ ապագան կառուցելու ցանկությամբ։

Պարզվում է, որ Նիկոլի համար ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով հաստատված դաշտից դուրս կա մեկ այլ ճշմարտություն, որի օգնությամբ նա ուզում է դատված և ազատազրկված տեսնել մարտի 1–ին ասուլիս տված Վարդան Օսկանյանին, բայց ոչ թե այդ ասուլիսի կամ իր պատկերացրած այլ հրեշավոր մեղքերի, այլ իշխանության ներկայացրած թեկուզ շինծու մեղադրանքի համար։  

«2008 թվականի Մարտի 1-ի հայտնի ասուլիսով Օսկանյանն ինքն իրեն դուրս է դրել Սահմանադրությունից եւ օրենքներից, եւ ամեն ինչ կանեմ, որ նա զգա օրենքից դուրս գտնվողի կարգավիճակի ծանրությունը»,– ինքն իրեն օրենքից դուրս, ավելի ճիշտ՝ օրենքից վեր պատկերացնելով և բոլշևիկյան հռետորաբանություն օգտագործելով հայտարարում է Նիկոլ Փաշինյանը: Եվ այս մարդը պայքարում է Հայաստանում արևմտյան ստանդարտներով շուկայական տնտեսություն, ժողովրդավարություն և քաղաքացիական արժեքներ հաստատելու համա՞ր։

Փաշինյանական արդարադատության առանձնահատկությունները

Դատելով Փաշինյանի գրածներից՝ նրա պատկերացրած Հայաստանն արյան բաղնիքի վերածված մի երկիր պետք է լինի, որտեղ արդարադատության հիմքում իրենց քաղաքական սրբերի տեղ դրածների անձնական մեղադրանքը և  անձնական դատավճիռն է։  Դատարաններն, ըստ մերօրյա Մարատի, պետք է առաջնորդվեն ոչ թե օրենքով, այլ «քաղաքական ճշտով» և ընթացիկ կոնյունկտուրայով։ Ցավոք, շատ դեպքերում մեզանում հենց այդպիսին է իրավակիրառական պրակտիկան, բայց փոխարենն այն քննադատելու՝ Նիկոլը գաղափարապես հիմնավորում է դրա գոյության անհրաժեշտությունը՝ անունը դնելով «արդարադատության ոչ ստանդարտ մոտեցումներ»։

Նկատենք, որ «քաղաքական ճշտից» ելնելով՝ ԱԺ նորաթուխ պատգամավորը, կամա թե ակամա, արդարադատության քայլող մարմնավորում է ներկայացնում Սերժ Սարգսյանին և դրական գնահատում նրա՝ Օսկանյանի հարցերն անօրինական ձևով լուծելու ծրագիրն ու պատրաստակամություն հայտնում օժանդակել այդ գործին։ Ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը Օսկանյանի հարցում համախոհներ են, և ոչ միայն Օսկանյանի հարցում։  

Տպավորությունն այնպիսին է, որ Փաշինյանը ստանձնել է Սերժ Սարգսյանի պոտենցիալ մրցակիցներից մեկին ընդդիմադիր դիրքերից քննադատողի և հասարակական կարծիք ձևավորողի ֆունկցիան։

Չգիտեմ գիտակցում է Նիկոլը, թե ոչ, բայց իր այս տեսակետներով ամբողջությամբ արդարացնում է իշխանությունների արածը 2008–ի մարտի 1–ին, ինչպես նաև փայլուն կերպով հիմնավորում է, թե ինչու էին ինքն ու իր կողմնակիցները կալանավորվել, իսկ հարյուրավոր մարդիկ՝ բռնության ենթարկվել։ Սերժ Սարգսյանն, այսպիսով, Նիկոլի միջոցով լեգիտիմացվեց, որովհետև վերջինիս օգտագործած բանաձևերը հնարավորություն են տալիս նախագահին ասելու, որ ինքը տասը զոհերի գնով Բաղրամյան 26–ում հայտնվելով՝ փրկել է Հայաստանը անարխիայի և «սամասուդի» ձգտող ուժերից։ Նման նվեր իշխանությունները, թերևս, չէին սպասում կամ էլ սպասում էին, ո՞վ գիտե։

Դատե՛ք ինքներդ. եթե Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ անգամ ծայրից ծայր սարքովի մեղադրանքով Օսկանյանին կալանավորելը ճիշտ է, քանզի նա կեղծիքներով տեղի ունեցած ընտրություն կազմակերպողների թիմից է եղել ու մարտի 1–ին ասուլիս տվել, ապա Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը այդ նույն տրամաբանությամբ կարող են հայտարարել, որ 1994–ին դաշնակցականներին կալանավորած, 1995–ին ԱԺ ընտրությունները կեղծած, իսկ 1996–ի նախագահական ընտրություններից հետո քաղաք տանկեր մտցրած ու քաղաքական հակառակորդներին բանտերում խոշտանգած գործիչներին իշխանություն չհանձնելը և շինծու մեղադրանքներով հետապնդումների ենթարկելը արդարադատության իրականացման ոչ ստանդարտ մոտեցում և ոչ ստանդարտ ջանք էր։

«Մարտի 1»–ի շնորհիվ նախագահ դարձած Սերժ Սարգսյանը, հղում անելով Նիկոլ Փաշինյանի «քաղաքական ճշտին», կարող է հիմա հայտարարել, թե երկրում քաղբանտարկյալներ չեն եղել և իրենք, օրինակ, 2008–ին Մուշեղ Սաղաթելյանին  կեղծ մեղադրանքներով կալանավորելով՝ իրականում անձնական դատավճռով պատժել են նրան՝ 1996–ին մի քանի ԱԺՄ–ականների ուշագնացության աստիճանի ծեծի  ենթարկելու համար։

Նման աշխարհայացք ունենալու պարագայում՝ Նիկոլն ինչու՞ է ուրեմն բողոքում, որ 2008–ի ընտրություններից հետո ինքն ու իր համախոհները հայտնվել են քաղբանտարկյալի կարգավիճակում։ Չէ՞ որ ահագին մարդիկ կային ու հիմա էլ կան, որ գտնում են, թե պետք է Լևոն Տեր–Պետրոսյանի թիմին առանց դատ ու դատաստանի գնդակահարել կամ առնվազն բանտարկել։ Բայց, իմ հաստատ համոզմամբ, դա դեպի ոչ մի տեղ տանող ճանապարհ է։

Եթե «սամասուդի»  տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա Հայաստանում հազարավոր մարդկանց պետք է գնդակահարել, տասնյակ հազարավորներին բանտարկել, իսկ մնացածներին էլ ինկվիզիցիայի ենթարկել՝ պարզելու համար նրանց կապը առաջին երկու խմբերում հայտնվածների հետ։

Պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի սիրած սկզբունքը հայտնի ֆիլմի հերոս Գլեբ Ժիգլովի՝ «Вор должен сидеть в тюрме, и неважно каким образом я его туда посажу» խոսքերն են։ Այստեղ էլ է երևում Նիկոլի՝ իրավունքի և օրենքի փոխարեն  «քաղաքական ճշտին» նախապատվություն տալու հակվածությունը։ Եթե օրենքը գործելու կամ չի գործելու կոնկրետ անձերով պայմանավորված, ապա դատավորներն ովքե՞ր են։

Նիկոլ Փաշինյանն անչափ բարկացած է Վարդան Օսկանյանի վրա և ցանկանում է բանտում տեսնել նրան, քանի որ (ինչպիսի՜ մեղք) նախկին արտգործնախարարն ասուլիս է հրավիրել 2008–ի մարտի 1–ին և կոչ արել ընդդիմությանը նստել իշխանության հետ երկխոսության։

Երկխոսության Նիկոլն, իհարկե, մասնակցեց, բայց երեք տարի անց և այլ իշխանության հետ։ Այն օրերին արված երկխոսության առաջարկը, հավանաբար, անչափ հանցավոր է թվացել նրան ու Սերժ Սարգսյանի հետ «երկխոսության» արդյունքում ազատ արձակված Փաշինյանը որոշել է երբեք չներել Օսկանյանին։

Այժմ  Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործով ձայնակցելով Տիգրան Սարգսյանին, Էդուարդ Շարմազանովին, Արտաշես Գեղամյանին և Գալուստ Սահակյանին՝ Նիկոլ Փաշինյանը, թերևս, առաջնորդվում է «Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է»  սկզբունքով կամ, որ ավելի մոտ է իրականությանը, Փաշինյանը, ինչ ինչ հանգամանքներով պայմանավորված, ընտրություն է կատարել Սերժ Սարգսյանի դաշտում խաղալու օգտին։ Ասել է թե՝ Նիկոլի պայքարը ոչ թե սկզբունքների, այլ անձերի մակարդակով է, իսկ եթե սկզբունքներ էլ կան, ապա դրանք որևէ կապ չունեն ժողովրդավարության կամ իրավական պետության կառուցման հետ։ Կա «քաղաքական ճիշտ» և քաղաքական նպատակահարմարություն, և դրանցից ելնելով էլ մեր նորաթուխ պատգամավորը գործում է։

Ի դեպ, նմանատիպ որոշում մի ժամանակ կայացրել են Արտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը և Սերժ Սարգսյանի մյուս մանր ու միջին հաճախորդները։

2003–ին Արտաշես Գեղամյանը, իսկ 2008–ին Արթուր Բաղդասարյանը ընտրություն կատարեցին ի օգուտ իշխանության հետ համագործակցության, քանի որ իրենց կարիերան շարունակելու այլ տարբերակ չտեսան։ Գեղամյանն ու Բաղդասարյանը մանկուց չէին երազել «ժողգործիքի» վերածվել։ Այդպես ստացվեց։

. . .

Պարզից էլ պարզ է, որ Հայաստանում դրական փոփոխությունների հասնելու համար մեզ անհրաժեշտ է հասարակական–քաղաքական լայն կոնսոլիդացիա և ազգային համաձայնության կառավարություն։ Չհասկանալ սա և ծափ տալ իշխանության ապօրինությանը՝ թաքնվելով հեղափոխական կեղծ հռետորաբանության տակ, լավագույն դեպքում քաղաքական անմեղսունակություն է։

Անդրանիկ Թևանյան

Հ.Գ.: Իր հոդվածում Նիկոլ Փաշինյանը հարց է ուղղել ինձ՝ փորձելով պարզել, թե ինչու՞ իմ անունը տեղ չգտավ ԲՀԿ համամասնական ցուցակում, չնայած վերլուծաբանները, ԲՀԿ-ի աղբյուրները ինձ համար տեղ էին կանխատեսում կուսակցության ցուցակի առաջին տասնյակում: 

Հետաքրքրական է, որ հարցը տալով հանդերձ Նիկոլը պատասխանն  էլ ունի, ըստ որի. «Բոլորը գիտեն, որ կանխատեսումը չիրականացավ, որովհետեւ Սերժ Սարգսյանը ԲՀԿ համամասնական ցուցակը կազմողին արգելեց Թեւանյանին տեղ հատկացնել: Ասել է, թե Սերժ Սարգսյանը ԲՀԿ համամասնական ցուցակ կազմողին կարող է նաեւ բան թույլատրել եւ արգելել»։

Նկատենք, որ կրկին առաջ է քաշվում այն  թեզը, թե Սերժ Սարգսյանն ամենակարող է, և ԲՀԿ–ն ամբողջությամբ ենթարկվում է նրան։ Թե ում է ձեռնտու նման PR–ը, թողնեմ ընթերցողների դատին։

Փաշինյանը համոզված է, որ ԲՀԿ–ն ինքնուրույն որոշում կայացնող չէ, իսկ ահա ինքը լրիվ ինքնուրույն է, քանի որ Սերժ Սարգսյանը չի կարող իրեն բան թույլատրել կամ արգելել, չնայած շատ երկար ժամանակ երազել է այդ մասին:

Նախ ասեմ, որ Սերժ Սարգսյանն արդեն իսկ թույլատրել է ազատության մեջ հայտնվել Նիկոլ Փաշինյանին՝ առաջնորդվելով տվյալ պահի քաղաքական նպատակահարմարությամբ։

Ինչ վերաբերում է իմ՝ ԲՀԿ–ի ցուցակում տեղ ունենալ–չունենալուն, ապա նշեմ հետևյալը. ենթադրենք Փաշինյանի աղբյուրները ճիշտ են ասել իրեն, և ես Սարգսյանի ճնշումների արդյունքում չեմ հայտնվել ԲՀԿ–ի ցուցակում, և ի՞նչ։ Ըստ իս՝ դա ցույց է տալիս, որ նախագահական նստավայրում մտահոգված են եղել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիմում հայտնվելով՝ ես խնդիրներ կառաջացնեմ իրենց համար, իսկ ահա նույն նախագահականում մտահոգված չեն եղել, որ Նիկոլ Փաշինյանին կալանավայրից բաց թողնելով իրենք գլխացավանքի մեջ են հայտնվելու։

Փաշինյանն ազատ արձակվեց ՀԱԿ–իշխանություն «երկխոսության» շրջանում։ Իսկ «երկխոսությունը» մի գործընթաց էր, որն ամբողջությամբ ձեռնտու էր Սերժ Սարգսյանին և որին Նիկոլը երկու ձեռքով կողմ էր։ Նա սկսեց ՀԱԿ–ից տարանջատվելու գործընթացը ճիշտ այն պահից, երբ դադարեցվեց «երկխոսությունը» և երբ Լևոն Տեր–Պետրոսյանը հանդես եկավ «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի կարգախոսով»։ 

Այժմ Նիկոլ Փաշինյանը կողմ է Սերժ Սարգսյանի հակաօսկանյանական գծին։ Կապ չունի, թե ինչ մոտիվացիայով։ Փաստն այն  է, որ երկուսն էլ քաղաքական ենթատեքստ չեն տեսնում «փողերի լվացման» գործում և երկուսն էլ կողմ են քրեական հետապնդմանը, ընդ որում՝ Փաշինյանն ավելի ռադիկալ դիրքերից։ Եվ ինչու՞ պետք է ՀՀԿ ղեկավարն անազատության մեջ պահեր նրան։ «Քաղաքական ճշտի» ու նպատակահարմարության տեսակետից ամեն ինչ շատ տրամաբանական ու փոխշահավետ է։

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Սպեկուլյանտներն ու Հայաստանի դեմ ահաբեկչությունը

Սպեկուլյանտներն ու Հայաստանի դեմ ահաբեկչությունը

Դեկտեմբեր 19, 2014 16:55 Անդրանիկ Թևանյան. «ՀՀ իշխանությունները պետք է մեր պետության ու ՀՀ քաղաքացիների շահը պաշտպանեին, այլ ոչ թե վերածվեին դոլար ծախող «դալալի»»։
Անդրանիկ Թևանյան. «Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից շահում է միայն Ադրբեջանը» (տեսանյութ)

Անդրանիկ Թևանյան. «Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից շահում է միայն Ադրբեջանը» (տեսանյութ)

Հոկտեմբեր 24, 2014 17:15 «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնօրեն և «7or.am» լրատվավերլուծական կայքի հիմնադիր Անդրանիկ Թևանյանի ելույթը հանրահավաքի ժամանակ։
Օրակարգը որոշում է քաղաքացին (տեսանյութ)

Օրակարգը որոշում է քաղաքացին (տեսանյութ)

Հոկտեմբեր 15, 2014 14:40 Անդրանիկ Թևանյան. «Իշխանափոխություն. ահա՛ այն օրակարգը, որը միջանկյալ փուլ է։ Այս նոր շարժման կարգախոսը պետք է լինի «Միացում»–ը։ «Միացում»–ը հաղթել է 88–ին, կհաղթի նաև հիմա»։
Կարծրատիպերի ջարդ, մոնստրների կոտորած և հեղինակությունների «մորթ»

Կարծրատիպերի ջարդ, մոնստրների կոտորած և հեղինակությունների «մորթ»

Հուլիս 14, 2014 12:25 Գերմանիայի հաղթանակով համաշխարհային ֆուտբոլը անցումային փուլ մտավ։ Խավի–Ինեստա վիրտուոզ զույգի «դարաշրջանն» ավարտվեց։ Այժմ եկել է Շվայնշտայգեր–Կրոս–Խեդիրա կարգապահ ու մարտական եռյակի ժամանակը։
Առաջին հանրապետության ստեղծման և վերացման դասերը. Սերժ Սարգսյանը պետք է հեռանա

Առաջին հանրապետության ստեղծման և վերացման դասերը. Սերժ Սարգսյանը պետք է հեռանա

Մայիս 28, 2014 14:53 Սերժ Սարգսյանը որևէ դաս չի քաղել։ Նա սկսեց «և, և» խաղալ Արևմուտքի ու Ռուսաստանի հետ։ Արդյունքում՝ մենք հայտնվեցին «կամ, կամ»–ի արանքում։
Հայաստանն ու Ղարաբաղը պատերազմի և խաղաղության արանքում

Հայաստանն ու Ղարաբաղը պատերազմի և խաղաղության արանքում

Մայիս 13, 2014 18:27 Բոլշևիկյան ԽՍՀՄ–ի դեմ տասնամյակներով կռիվ տված ու Պուտինի այսօրվա քաղաքականությունը ստալինիզմի հետ համեմատող Արևմուտքը Ղարաբաղի հարցում պաշտպանում է Ստալինի արածները։
ԽՄԿԿ–ից մինչև ՀՀԿ, Կրեմլից մինչև Մելիք-Ադամյան, «դհոլից» մինչև ջութակ

ԽՄԿԿ–ից մինչև ՀՀԿ, Կրեմլից մինչև Մելիք-Ադամյան, «դհոլից» մինչև ջութակ

Մայիս 02, 2014 18:10 Անդրանիկ Թևանյան. «Հսկայական ԽՍՀՄ–ն ընդամենը 70 տարի դիմացավ միակուսակցական դիկտատուրային ու «բեսպրեդելին»։ Փոքրիկ Հայաստանը չի կարող ՀՀԿ–ի անվան տակ միանձնյա իշխանության ձգտող Սարգսյանին պահել»։
Ինչո՞ւ տեղի ունեցավ «Մարտի 1»–ը, և ո՞ւմ էր այն ձեռնտու

Ինչո՞ւ տեղի ունեցավ «Մարտի 1»–ը, և ո՞ւմ էր այն ձեռնտու

Մարտ 01, 2014 11:35 Անդրանիկ Թևանյան. «Նախքան «Մարտի 1»–ը Հայաստանում տեղի էր ունեցել ներիշխանական կրիմինալ հեղաշրջում, որն էլ պատճառ դարձավ հետագա արյունալի իրադարձությունների»։
«Ուժեղ» դրամի փուչիկը

«Ուժեղ» դրամի փուչիկը

Հունվար 16, 2014 13:40 Անդրանիկ Թևանյան. «Փուչիկի» հարցում Տիգրան Սարգսյանը ճիշտ է։ Նա պարզապես պետք է նայի հայելու մեջ և տեսնի Հայաստանի տնտեսության գլխին պայթած փուչիկի հեղինակին»։
Տիգրան Սարգսյանը 2008–ից առաջ և հետո

Տիգրան Սարգսյանը 2008–ից առաջ և հետո

Հունվար 13, 2014 04:00 Անդրանիկ Թևանյան. «Տիգրան Սարգսյանին պետք է արժանացնել Նոբելյան մրցանակի, բայց ոչ թե տնտեսագիտության, այլ մեկ ուրիշ նոմինացիայում»։
«Ֆասադային դեմոկրատիան» և «Մեկ օլիգարխի տնտեսությունը»

«Ֆասադային դեմոկրատիան» և «Մեկ օլիգարխի տնտեսությունը»

Դեկտեմբեր 26, 2013 16:57 Անդրանիկ Թևանյան. «Սերժ Սարգսյանը պետք է հեռացվի, իսկ Տիգրան Սարգսյանը՝ դատական կարգով պատասխանատվության ենթարկվի»։
Սերժ Սարգսյանը փակում է ցիկլը

Սերժ Սարգսյանը փակում է ցիկլը

Դեկտեմբեր 12, 2013 10:35 Անդրանիկ Թևանյան. «Այժմ եկել է ճիշտ գծի վրա կանգնելու ժամանակը՝ Հայաստանի Հանրապետության ժամանակը։ Ով չի ուզում ապրել Հայաստանի Հանրապետության ժամանակով, թող գնա Գյուլիստան»։
Քաղաքականության քաղաքականացում. Սերժ Սարգսյանի հեռացման բանաձևը

Քաղաքականության քաղաքականացում. Սերժ Սարգսյանի հեռացման բանաձևը

Նոյեմբեր 25, 2013 01:40 Անդրանիկ Թևանյան. «Աղավնյակնե՛րս, Գյուլիստանից այն կողմ այլևս «ռուսամետ» ուժ չկա Հայաստանում։ «Արևմտամետ» Սերժ Սարգսյանը ոչ թե ռուսամետ է դարձել, այլ ռուսահպատակ. դրանք տարբեր բաներ են»։
Անկախության գինը

Անկախության գինը

Սեպտեմբեր 21, 2013 01:20 Իրավունք չունենք դավաճանել և անկախությունը տանուլ տալ խաղատանը, Մոնտե Կառլոյում, ԵՄ–ում, Մաքսային միությունում կամ Կիպրոսի օֆշորային գոտիներում։
Հայաստանի և Սերժ Սարգսյանի  օրակարգերը

Հայաստանի և Սերժ Սարգսյանի օրակարգերը

Օգոստոս 26, 2013 00:06 ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը Հայաստանի համար մահաբեր Սևրի դաշնագրի ռեինկարնացիան է և տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտության շարունակությունը։ Պետք է տարբերել Սերժ Սարգսյանի ու Հայաստանի օրակարգերը։ Դրանք «գենետիկորեն» անհամատեղելի են։
Ադամ Սմիթ VS Կարլ Մարքս

Ադամ Սմիթ VS Կարլ Մարքս

Մայիս 02, 2013 11:35 Անդրանիկ Թևանյան. ««Հայկական աշխարհ» կառուցող Տիգրան Սարգսյանը թեև ազատական գաղափարախոսության կրողի իմիջ ունի, սակայն իրականում վուլգար մարքսիստ է»։
88–ի շարժման հաշվեկշիռը

88–ի շարժման հաշվեկշիռը

Հունվար 09, 2013 12:01 Անդրանի Թևանյան. «2013–ը կարելի է համարել հակահեղափոխության հաղթանակի տարի։ Հանուն ճշմարտության պետք է նշել, որ այդ հակահեղափոխությունը նոր գլուխ չբարձրացրեց։ Հակահեղափոխությունը քայլում էր 88–ի հեղափոխությանը զուգընթաց և անընդհատ փորձում էր իր տեղը վերանվաճել, սակայն հանրային օրգանիզմն այս կամ այն ձևով դիմադրում էր։ Այժմ դիմադրություն չկա»։
Հայաստանը տոտալիտարացման և դեմոկրատացման արանքում

Հայաստանը տոտալիտարացման և դեմոկրատացման արանքում

Դեկտեմբեր 19, 2012 15:48 Անդրանիկ Թևանյան. «ՀՀ իշխանությանը հաջողվել է, կամ ավելի ճիշտ՝ կարող է հաջողվել Բաղրամյան 26–ում ամբողջությամբ կենտրոնացնել երկրի քաղաքական ու տնտեսական ոլորտները։ Քաղաքատնտեսական մենաշնորհը և գեբելսյան քարոզչամեքենան, սակայն, բավարար չեն տոտալիտարիզմի հասնելու համար։ Հայտնի է, որ տոտալիտար պետություն կառուցելու համար անհրաժեշտ են նաև բնական ռեսուրսներ, բնակչության քանակ և հանրությանը «կուտ տվող» ուտոպիստական գաղափարախոսություն։ Այս առումով ՀՀԿ–ն խնդիրներ ունի։»
Սերժ Սարգսյանի դեկտեմբերյան թեզիսները (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի դեկտեմբերյան թեզիսները (տեսանյութ)

Դեկտեմբեր 17, 2012 17:25 Անդրանիկ Թևանյան. «Սերժ Սարգսյանի նոր՝ «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսը շատ որոշակի սպառնալիքներ է պարունակում։ Նման եզրակացություն անելու հիմքն այն է, որ իշխող ուժի կողմից վերջին հինգ տարիների ընթացքում հանրությանը հրամցված «Քեզ համար, Հայաստա՛ն», «Առա՛ջ, Հայաստա՛ն» և «Հավատա՛նք, որ փոխե՛նք» կարգախոսների ներքո ապահովվել է Հայաստանի հետընթացն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական ոլորտներում»։
ՀՅԴ-ի «ֆուտբոլային» քաղաքականությունը

ՀՅԴ-ի «ֆուտբոլային» քաղաքականությունը

Դեկտեմբեր 11, 2012 11:53 Անդրանիկ Թևանյան. «Ներքաղաքական զարգացումների ու ընդդիմադիր դաշտի հնարավոր համախմբման ֆոնին ՀՀԿ ղեկավարին, ինչպես որ «ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ Թուրքիային, խիստ անհրաժեշտ էր ՀՅԴ–ի հետ հանդիպումը և դրա հրապարակայնացումը։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանին պետք էր բուն գործընթացը, այլ ոչ թե արդյունքը և ՀՅԴ–ն, ելնելով ինչ ինչ հաշվարկներից, ընդառաջ գնաց ՀՀԿ ղեկավարի ցանկությանը»։