Լրահոս

Հունիս 19, 2012 19:48

Գեղանկարչական ցուցահանդեսներ Վիեննայում

Գեղանկարչական ցուցահանդեսներ Վիեննայում
Հունիսի 19-ին Վիեննայի կենտրոնում տեղակայված Ավստրիայի Կրթության, արվեստի և մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող գեղանկարչական ցուցասրահում տեղի ունեցավ նախարարության «Artists in Residence» ծրագրի շրջանակներում Վիեննայում հյուրընկալված չորս գեղանկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը: Մրցութային ծրագրի շրջանակներում Հայաստանից ընտրված երիտասարդ արվեստագետ Մերի Մունը (Ամիրխանյան) ներկայացրեց իր «ուրբանիստական» նկարչական նախագիծը` Վիեննայի քաղաքային տեսապատկերներով, որը նկարչուհու` Երևանի, Թբիլիսիի, ուկրաինական և գերմանական քաղաքային միջավայրի գեղապատճենմանը նվիրված շարքի մաս է կազմում: Հանդիսավոր բացման արարողությանը ներկա էր և արվեստագետներին ուղղված խրախուսական ելույթով հանդես եկավ Ավստրիայի Կրթության, արվեստի և մշակույթի նախարարության արվեստագետների փոխանակման ծրագրերի ղեկավար Նորբերտ Ռիդլը:

Ցուցահանդեսի բացմանն իր մասնակցությունը բերեց Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը:

Նույն օրը Վիեննայի 18-րդ թաղամասում գտնվող «Կուլտուրկրայս Վին» ցուցասրահում բացվեց հայաստանցի արվեստագետ Արթուր Կարապետյանի գեղանկարչական գործերի անհատական ցուցահանդեսը: Նախաձեռնության հովանավորն էր Վիեննայի առաջին թաղամասի շրջանային խորհրդի մշակույթի հարցերով խորհրդական Գյունտեր Վոլֆգանգ Վախտլը: Ցուցահանդեսի բացմանը ներկա Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը ողջունեց այս մասնավոր նախաձեռնությունը, որն իր ուրույն ներդրումն է բերում երկու երկրների միջև մշակութային կապերի ընդլայնման և ժողովուրդների փոխադարձ ճանաչողության գործին:

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Մայիս 25, 2017 23:14 Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում։
Հետախուզում էր գողության մեղադրանքով

Հետախուզում էր գողության մեղադրանքով

Մայիս 25, 2017 22:37 2016 թ. ապրիլի 29-ից հետախուզվում էր։
Նշանակվել են նախարարներ

Նշանակվել են նախարարներ

Մայիս 25, 2017 22:22 Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել։
Հրդեհ է բռնկվել Էրեբունիում

Հրդեհ է բռնկվել Էրեբունիում

Մայիս 25, 2017 22:13 Այրվել են էլ. լարեր:
Երևանում դիեր են հայտնաբերվել

Երևանում դիեր են հայտնաբերվել

Մայիս 25, 2017 22:08 Մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Քրեական հեղինակությունների դեմ մահափորձ նախապատրաստող անձանց վնասազերծման կադրերը

Քրեական հեղինակությունների դեմ մահափորձ նախապատրաստող անձանց վնասազերծման կադրերը

Մայիս 25, 2017 21:15 Կասկածվում են առանձնապես ծանր հանցագործության համար:
Նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ

Նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ

Մայիս 25, 2017 21:07 Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել։
Աստղային ընկերության 12 օրինակ, որն անցել է ժամանակի քննությունը (ֆոտոշարք)

Աստղային ընկերության 12 օրինակ, որն անցել է ժամանակի քննությունը (ֆոտոշարք)

Մայիս 25, 2017 20:48 Իսկական նվիրվածութուն ու անկեղծություն։
Քարով սպառնալով՝ հեռախոս և գումար էր հափշտակել

Քարով սպառնալով՝ հեռախոս և գումար էր հափշտակել

Մայիս 25, 2017 20:34 Գողոնն առգրավված է:
Համացանցում տարածված կեղծ լուսանկարների բացահայտում (ֆոտոշարք)

Համացանցում տարածված կեղծ լուսանկարների բացահայտում (ֆոտոշարք)

Մայիս 25, 2017 19:55 Ոչ մի կապ չունեն իրականության հետ:
Քաղաքացին գետնանցումում ենթարկվել է ավազակային հարձակման. կասկածյալը ձերբակալվել է

Քաղաքացին գետնանցումում ենթարկվել է ավազակային հարձակման. կասկածյալը ձերբակալվել է

Մայիս 25, 2017 19:05 Հափշտակել է կանխիկ գումար և բջջային հեռախոսը։
Մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Մայիս 25, 2017 18:05 Կատարվում է քննություն:
Ընտանի շները կերել են տարեց ամուսիններին

Ընտանի շները կերել են տարեց ամուսիններին

Մայիս 25, 2017 17:25 Հենց դրա շնորհիվ էլ կենդանիներին հաջողվել է չսատկել։