Քաղաքական

Հունիս 21, 2012 11:34

Արամ Մանուկյանին ԱԺ–ում խանգարել են ելույթ ունենալ. Հովիկ Աբրահամյանը բարկացել է

Արամ Մանուկյանին ԱԺ–ում խանգարել են ելույթ ունենալ. Հովիկ Աբրահամյանը բարկացել է

Այսօր ԱԺ ամբիոնից կառավարության հնգամյա ծրագիրը քննադատել է ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը։

–Երեկ մեկ րոպեի ընթացքում կարողացա այնպես անել, որ պարոն վարչապետը երեք սխալ թույլ տվեց,–հայտարարել է Ա. Մանուկյանը՝ նախ ներկայացնելով արտագաղթի վերաբերյալ վիճակագրական տվյալները՝ պնդելով, թե ա՛յս իշխանության օրոք տեղի ունեցած արտագաղթի և պատերազմակա՛ն ժամանակշրջանի արտագաղթի շարժառիթներն այլ էին։

Այնուհետ, Արամ Մանուկյանը պնդել է, թե մի սխալը թույլ չի տալիս երկրորդը կրկնելու.

–Ես որ լինեի երկրի ղեկավարը, միայն դրա՛ համար կպատժեի վարչապետին։ Դու կառավարություն ես զարգացմա՞ն, թե հնի սխալի վրա սխալ ավելացնելու։ Դա կոպիտ սխալ է, որ վարչապետն այստեղ իրեն թույլ տվեց, ասելով՝ դուք սխալ եք արել, ես էլ եմ սխալ անում։

Որպես վարչապետի երրորդ սխալ՝ ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշել է արտագաղթի հետ կապված Տիգրան Սարգսյանի պնդումը, թե ինքն այդպիսի հայտարարություն չի արել։ Ա. Մանուկյանը հայտնել է, որ վարչապետի այդ խոսքերի ձայնագրությունն ունի և ցանկացողներից յուրաքանչյուրին կարող է տրամադրել։

Արամ Մանուկյանը ներկայացրել է նաև մի շարք մոնիթորինգային թվեր և քննադատության ենթարկել ՀՀԿ–ի ու, ինչպես նա է ասել, ՀՀԿ–ի հզոր գործընկերոջ՝ ՕԵԿ–ի գործունեությունը և կառավարությանն ամեն կերպ արդարացնելու գործելաոճը։ Սա ՀՀԿ–ականների ու հատկապես ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի վրդովմունքն է առաջացրել։ Նրանք տեղից ինչ–որ բաներ են բղավել և խանգարել են Արամ Մանուկյանին ելույթ ունենալ։ Չեն օգնել նաև  չաղմկելու վերաբերյալ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հորդորդները։ Ի վերջո, Ա. Մանուկյանին կանոնակարգով հատկացված ելույթի ժամն ավարտվել է, և նրա խոսքը կիսատ է մնացել, որն էլ արդեն ՀԱԿ խմբակցության քարտուղարի վրդովմունքն է առաջացրել։

–Պարո՛ն Մանուկյան, ես խնդրում եմ՝ ձեր տեղը զբաղեցրեք և թույլ տվեք մենք աշխատենք։ Ձայնը բարձրացնելով՝ ոչ մի հարց չի լուծվել այս դահլիճում մինչև այսօր, և կխնդրեմ՝ որևէ պատգամավոր չփորձի ձայնը բարձրացնել,–այս անգամ էլ բարկացել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։  

7or.am   

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը

Հունիս 21, 2018 11:51 Իր լիակատար համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում։
ԱԺ նիստն ուղիղ միացմամբ

ԱԺ նիստն ուղիղ միացմամբ

Հունիս 21, 2018 11:12 Քննարկվում են երկրորդ ընթերցման ներկայացված օրինագծերը:
Կառավարության նիստը (տեսանյութ)

Կառավարության նիստը (տեսանյութ)

Հունիս 21, 2018 11:00 Նիկոլ Փաշինյանը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը։
6-րդ վարչությունը ԵԿՄ գլխավոր մասնաշենքում է (տեսանյութ)

6-րդ վարչությունը ԵԿՄ գլխավոր մասնաշենքում է (տեսանյութ)

Հունիս 20, 2018 18:59 Հատուկ գործողություններ են իրականացնում։
«Սասնա ծռերից» Գագիկ Եղիազարյանը կալանքից ազատ չարձակվեց (տեսանյութ)

«Սասնա ծռերից» Գագիկ Եղիազարյանը կալանքից ազատ չարձակվեց (տեսանյութ)

Հունիս 20, 2018 16:09 Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանը երաշխավորագիր էին ներկայացրել։
ՀՀԿ-ն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումներին հրաժարվել է մասնակցել (տեսանյութ)

ՀՀԿ-ն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումներին հրաժարվել է մասնակցել (տեսանյութ)

Հունիս 20, 2018 14:59 Դանիել Իոաննիսյանն Աժ-ում հանդիպել է մյուս բոլոր խմբակցությունների հետ:
Պավել Մանուկյանը հանդես եկավ հայտարարությամբ (տեսանյութ)

Պավել Մանուկյանը հանդես եկավ հայտարարությամբ (տեսանյութ)

Հունիս 20, 2018 14:24 «Սասնա ծռերի» գործով դատական նիստն էր շարունակվում։
Սամվել Բաբայանն ու Ժիրայր Սեֆիլյանը ներկա են եղել «Սասնա ծռերի» գործով դատական նիստին (տեսանյութ)

Սամվել Բաբայանն ու Ժիրայր Սեֆիլյանը ներկա են եղել «Սասնա ծռերի» գործով դատական նիստին (տեսանյութ)

Հունիս 20, 2018 12:49 Բաբայանն անդրադարձել է Մանվել Գրիգորյանի թեմային՝ նշելով, որ իր համար զարմանալի չէ, քանզի ինքը դրանց բոլորի էությունը լավ գիտի։
ԱԺ-ն ընդունեց «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

ԱԺ-ն ընդունեց «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

Հունիս 20, 2018 11:21 «Ծառուկյան» դաշինքը կողմ քվեարկեց։
ՀՀ ԱԺ արտահերթ նիստը (տեսանյութ)

ՀՀ ԱԺ արտահերթ նիստը (տեսանյութ)

Հունիս 20, 2018 10:55 Օրակարգում ընդգրկված է 7 հարց։
Դատարանը որոշեց կալանավորել Մանվել Գրիգորյանին (տեսանյութ)

Դատարանը որոշեց կալանավորել Մանվել Գրիգորյանին (տեսանյութ)

Հունիս 19, 2018 22:08 Այսօր ԱԺ-ն համաձայնություն էր տվել նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուն և կալանք կիրառելուն:
Պահանջում են Մանվել Գրիգորյանին զրկել «Արցախի հերոս» կոչումից (տեսանյութ)

Պահանջում են Մանվել Գրիգորյանին զրկել «Արցախի հերոս» կոչումից (տեսանյութ)

Հունիս 19, 2018 20:23 Ակցիա է իրականացվել ԼՂՀ ներկայացուցչության դիմաց։
Հայտնաբերվել են «Զինվորի բաժին» գրառմամբ պահածոներով մեքենաներ, որոնք բեռնվել են Մանվել Գրիգորյանի կնոջ ցուցումով (տեսանյութ)

Հայտնաբերվել են «Զինվորի բաժին» գրառմամբ պահածոներով մեքենաներ, որոնք բեռնվել են Մանվել Գրիգորյանի կնոջ ցուցումով (տեսանյութ)

Հունիս 19, 2018 15:13 Ընդհանուր 2980 հատ մսի պահածոները դուրս էին բերվել ԵԿՄ վարչության շենքից։