Էդվարդ Անտինյան

Էդվարդ Անտինյան

Նոյեմբեր 27, 2014 12:24 Այսօր Գագիկ Ծառուկյանն ավելի շատ աջակից ունի, քան 2013թ.։ (տեսանյութ)
Նշան Գալստյան

Նշան Գալստյան

Նոյեմբեր 27, 2014 11:14 Էդ նույն Արման Բաբաջանյանն ուղղակի փախել է բանակից։ Ոչ թե թաքնվել է, այլ կեղծել է փաստաթղթեր։

Լրահոս

Հունիս 21, 2012 18:35

Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է թողել կառավարության ծրագրի քննարկման վերաբերյալ

Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է թողել կառավարության ծրագրի քննարկման վերաբերյալ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Ազգային ժողովում ավարտվեց կառավարության ծրագրի քննարկումը: Ծրագիրն ընդունվեց միայն Հանրապետական և Օրինաց երկիր կուսակցությունների պատգաավորների կողմ քվեարկությամբ: Մյուս չորս խմբակցությունները՝ Բարգավաճ Հայաստանը, Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունը և Ժառանգությունը դեմ քվեարկեցին: 
Հայտնի է, որ ժողովրդի կամքի իրական արտահայտությունը խորհրդարանական ընտրությունների համամասնական արդյունքներն են: Եվ նույնիսկ կեղծված ընտրությունների արդյունքներով՝ համամասնականի կտրվածքով կառավարության ծրագիրը փաստորեն չի ստացել ժողովրդի հավանությունը: Այսինքն՝ ծրագրին դեմ քվեարկած կուսակցությունները համամասնականով ավելի շատ ձայն են ստացել, քան կողմ քվեարկածները:
Կարելի է եզրակացնել, որ կառավարության ծրագիրն ընդունվեց իսկական քաղաքական մեծամասնության կամքին հակառակ:

Կցանկանայի անդրադառնալ նաև վարչապետի ամփոփիչ ելույթում հնչած երկու խնդրի, որոնք նաև ես էի բարձրացրել:
Վարչապետն ասաց, որ իր կառավարությանը քննադատում են, որ չի կարողացել 2008թ․ ճգնաժամը կանխատեսել: Շարունակելով՝ նա նշեց, որ նույնսիկ ամենահզոր երկրները չկարողացան կանխատեսել ճգնաժամը:
Իսկապես, Տիգրան Սարգսյանի կառավարությանը չի կարելի քննադատել ճգնաժամը կանխատեսել չկարողանալու մեջ: Խնդիրն այն է, որ վարչապետը 2008թ. հոկտեմբերին, երբ Միացյալ Նահանգներում էր, ճգնաժամն արդեն բավական խորացել էր, սնանկացել էր Lehman Brothers խոշոր ներդրումային բանկը, պղնձի միջազգային գինը 7000 դոլարից իջել էր 4000-ի։ Սակայն, երբ վարչապետը վերադարձավ Հայաստան, ընդամենը երկու շաբաթ անց ներկայացրեց 9 տոկոս տնտեսական աճ նախատեսող բյուջե: 
Վարչապետի սխալն այն էր, որ ոչ թե չկարողացավ կանխատեսել, այլ պարզապես տեսնել ճգնաժամը և համապատասխան հետևություններ անել Հայաստանի տնտեսության վրա դրա հնարավոր հետևանքների մասին: Կարծում եմ՝ այդ օրերից դեռ շատ կհիշվի «Հայաստանը անվտանգ կղզի է անկայուն օվկիանոսում» արտահայտությունը: Կառավարության՝ ճգնաժամը դիմագրավելուն պատրաստ չլինելը հիմնական պատճառներից մեկն էր, որ աշխարհում երկրորդ ամենամեծ տնտեսական անկումն արձանագրվեց հենց մեր երկրում:
Վարչապետն իր ամփոփիչ ելույթում նաև ասաց, որ իրենց քննադատում են ճգնաժամի ժամանակ ոչ ընդլայնողական քաղաքականություն վարելու համար, մինչդեռ իրենք, ըստ նրա, 2009թ. վարել են ընդլայնողական քաղաքականություն: Որպես դրա օրինակ՝ վարչապետը նշեց բյուջեի մինչև 8 տոկոս դեֆիցիտը, ինչպես նաև պետական պարտքի ավելացումը: Նա եզրակացրեց, որ եթե քննադատում են, որ պարտք է ավելացել, թող բարի լինեն արձանագրել, որ ընդլայնողական քաղաքականություն է վարվել։ 
Վարչապետի այս պատճառահետևանքային տրամաբանությունը ճիշտ չէ: Եվ հենց սա նրա երկրրոդ մեծ սխալն էր, որը պատճառ հանդիսացավ 2009թ. մեծ անկման համար: Բյուջեի դեֆիցիտը և բերված պարտքերն առավելապես ուղղվեցին ոչ թե պահանջարկի խթանմանը, որն իրոք կլիներ ընդլայնողական քաղաքականություն, այլ ուղղվեցին տնտեսության առաջարկային մասի պահպանմանը, ինչն այդ օրերի համար փողերի ոչ նպատակային օգտագործում կարելի է համարել: 
Տիգրան Սարգսյանի կառավարությունն անզոր եղավ նաև կրճատելու ստվերը (թերևս չուներ դրա քաղաքական թույլտվությունը): Մինչդեռ Ճգնաժամի հենց սկզբնական շրջանում կառավարությունը պետք է շատ արագ անցներ արմատական բարեփոխումների և կրճատեր ստվերը: Մի կողմից՝ թեթևացներ փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռը, մյուս կողմից ստվերում գործող խոշոր տնտեսվարողներին բերելով օրինական դաշտ՝ նույնիսկ մեծացներ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը»:

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

ՀՀ ոստիկանության Դիտորդական խումբը ընդունում է նոր անդամների թեկնածուների հայտեր

ՀՀ ոստիկանության Դիտորդական խումբը ընդունում է նոր անդամների թեկնածուների հայտեր

Նոյեմբեր 27, 2014 14:01 Դիտորդական խումբը Ձերբակալված անձանց պահելու վայրերում պահվող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող վերահսկող մարմին է: Խումբը գործում է հասարակական հիմունքներով
Տիգրան Կարապետյան. ««Եռյակի» լիդերը հենց Գագիկ Ծառուկյանն է»

Տիգրան Կարապետյան. ««Եռյակի» լիդերը հենց Գագիկ Ծառուկյանն է»

Նոյեմբեր 27, 2014 13:33 «Շատ ոգևորված եմ, մանավանդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո, ով մեծ հույս ներշնչեց ինձ»։
Հայտարարվել է ՀՀ ԶՈւ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ

Հայտարարվել է ՀՀ ԶՈւ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ

Նոյեմբեր 27, 2014 12:58 2014 թվականի դեկտեմբեր ամսին անցկացնել ՀՀ ԶՈւ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:
Ավելի քան ծանր տպավորություններ տնակային ավաններից

Ավելի քան ծանր տպավորություններ տնակային ավաններից

Նոյեմբեր 27, 2014 12:56 Տասնյակ՝ քաղցի ու այլ զրկանքների դեմ անզորությունից թևաթափ ու ճնշված մարդկանց դեմքերը մոռանալ, առավել ևս այդ ամենը խոսքերով նկարագրելը, պարզապես անհնար է:
Հավանություն է տրվել 2015թ. պետական բյուջեի փոփոխված նախագծին

Հավանություն է տրվել 2015թ. պետական բյուջեի փոփոխված նախագծին

Նոյեմբեր 27, 2014 12:55 Բյուջեի նախագիծն ԱԺ–ի հաստատմանը կներկայացվի առաջիկա քառօրյային:
Քաղավիացիայի վարչության նախկին պետ. «Մենք կորցնում ենք ոլորտ ոլորտի հետևից»

Քաղավիացիայի վարչության նախկին պետ. «Մենք կորցնում ենք ոլորտ ոլորտի հետևից»

Նոյեմբեր 27, 2014 12:27 «Բաց երկնքի քաղաքականության հայտարարմամբ մենք կորցրեցինք ավիացիան»,–անդրադառնալով ՀՀ կառավարության իրականացրած բաց երկնքի քաղաքականությանը՝ այսօրվա ասուլիսին ասել է Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը։
Աֆղանստանի մայրաքաղաքում հուժկու պայթյուն է որոտացել

Աֆղանստանի մայրաքաղաքում հուժկու պայթյուն է որոտացել

Նոյեմբեր 27, 2014 11:58 Ահաբեկիչների հարձակման թիրախը դարձել են Մեծ Բրիտանիայի դեսպանատան մեքենաները։
Կայարանից գողացել են ռելսեր

Կայարանից գողացել են ռելսեր

Նոյեմբեր 27, 2014 11:47 Զարթոնք գյուղի տարածքում գտնվող Երևան գծի ուղեմասի «Սովետական» կայարանից գողացել են 8 ռելս` յուրաքանչյուրը 12 մ երկարությամբ:
Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Նոյեմբեր 27, 2014 11:46 Աստվածամուխ Սուրբ Գեղարդն այն նիզակի ծայրն է, որով հռոմեացի զինվորը խաչի վրա խոցեց Հիսուս Քրիստոսին:
ԱՄՆ–ում ակտիվիստները կոչ են անում բոյկոտել «սև ուրբաթը» Ֆերգյուսոնի իրադարձությունների պատճառով

ԱՄՆ–ում ակտիվիստները կոչ են անում բոյկոտել «սև ուրբաթը» Ֆերգյուսոնի իրադարձությունների պատճառով

Նոյեմբեր 27, 2014 11:20 «Սև ուրբաթը» նշվում է ԱՄՆ–ում նոյեմբերի չորրորդ հինգշաբթին՝ Շնորհակալության օրից հետո։
Հայ խաղաղապահների 32–հոգանոց ստորաբաժանումը ժամանել է Լիբանան

Հայ խաղաղապահների 32–հոգանոց ստորաբաժանումը ժամանել է Լիբանան

Նոյեմբեր 27, 2014 11:17 Հայ խաղաղապահները 2004 թվականից ընդգրկված են միջազգային խաղաղապահ առաքելություններում և ներկայումս առաքելություն են իրականացնում ևս երկու երկրում` Աֆղանստանում և Կոսովոյում:
Լոնդոնում ավելի քան հազար մարդ բողոքում է Ֆերգյուսոնում սպանության գործով դատարանի որոշման դեմ

Լոնդոնում ավելի քան հազար մարդ բողոքում է Ֆերգյուսոնում սպանության գործով դատարանի որոշման դեմ

Նոյեմբեր 27, 2014 11:07 Ակցիան կազմակերպվել է «Կանգնենք ռասիզմի դեմ» հասարակական շարժման կողմից։
«WikiLeaks»–ի հիմնադիր. ««Google»–ն աշխատում է ԱՄՆ պետքարտուղարության համար»

«WikiLeaks»–ի հիմնադիր. ««Google»–ն աշխատում է ԱՄՆ պետքարտուղարության համար»

Նոյեմբեր 27, 2014 10:57 Ըստ Ասանժի՝ ընկերության սեփականատերը Կենտրոնական հետախուզական ընկերությանն ու Հետախուզական դաշնային բյուրոյին է տրամադրում օգտատետերի փոստային նամակագրությունները։
Լոնդոնում մահացել է հայտնի ավազակ Խելագար Ֆրենկին

Լոնդոնում մահացել է հայտնի ավազակ Խելագար Ֆրենկին

Նոյեմբեր 27, 2014 10:37 Ֆրեյզերը, որը ճանաչված էր նաև Խելագար Ֆրենկի և Ատամնաբույժ մականուններով (քանի որ հայտնի էր այլ ավազակների ատամներն աքցանով հանելու մոլուցքով), կյանքի գրեթե կեսն անց է կացրել բանտում։
Բակո Սահակյանն այցելել է Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան առաջնորդարան

Բակո Սահակյանն այցելել է Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան առաջնորդարան

Նոյեմբեր 27, 2014 10:36 Սահակյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, համազգային խնդիրների լուծման և հայապահպանության գործում՝ հավելելով, որ Արցախում միշտ զգում են թեմի մշտական աջակցությունը:
ԱԳ նախարարը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին

ԱԳ նախարարը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին

Նոյեմբեր 27, 2014 10:33 Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին մասնակցելու նպատակով արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 28-30 կայցելի Սենեգալ:
Նաիրիտցիները կստանան մեկ ամսվա աշխատավարձ

Նաիրիտցիները կստանան մեկ ամսվա աշխատավարձ

Նոյեմբեր 27, 2014 10:31 Հիշեցնենք, որ Կառավարությունը խոստացել էր մինչև տարեվերջ մարել ամբողջ 12-15 ամսվա պարտքը, սակայն առայժմ ոչինչ չեն վճարել նաիրիտցիներին:
Հայաստանում է ՌԴ ԶՈւ փորձագետների խումբը

Հայաստանում է ՌԴ ԶՈւ փորձագետների խումբը

Նոյեմբեր 27, 2014 10:23 Երկկողմ հանդիպումներին մասնակցում է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ռազմական կցորդի գրասենյակը:
Գիշերային ակումբի տնօրենը ծեծկռտուքի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց

Գիշերային ակումբի տնօրենը ծեծկռտուքի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց

Նոյեմբեր 27, 2014 10:18 Գյումրիի «Ռիո» գիշերային ակումբում հաճախորդների ու տնօրենի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի արդյունքում վերջինս աչքի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
ԱՄՆ–ում անհայտ անձը անկանոն կրակ է բացել վարսավիրանոցում. 4 մարդ վիրավորվել է

ԱՄՆ–ում անհայտ անձը անկանոն կրակ է բացել վարսավիրանոցում. 4 մարդ վիրավորվել է

Նոյեմբեր 27, 2014 09:46 Ոստիկանության փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի խոշոր առևտրային կենտրոններից մեկում։ Կրակողին չի հաջողվել ձերբակալել։ Նրա որոնումները շարունակվում են։