Լրահոս

Հունիս 23, 2012 17:59

Արդյոք ԵՍԶՈւ պայմանագիրը ձևական բնույթ չի՞ կրում, եթե Ադրբեջանի ռազմականացումը շարունակվում է

Արդյոք ԵՍԶՈւ պայմանագիրը ձևական բնույթ չի՞ կրում, եթե Ադրբեջանի ռազմականացումը շարունակվում է

Հայ փորձագետները և քաղաքական գործիչները հաճախ են բարձրաձայնում այն հարցի շուրջ, թե Ադրբեջանը խախտում է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈւՊ) դրույթները: Ի՞նչ է իրենից ներկայացնում ԵՍԶՈւՊ-ը և ի՞նչ տիպի խախտումներ է թույլ տալիս Ադրբեջանը:

ԵՍԶՈւՊ-ը և Վիեննայի Փաստաթուղթը` որպես տեղեկատվության փոխանական միջոց

 Այսպես` ԵՍԶՈւՊ-ը (ստորագրվել է 1990թ. նոյեմբերի 19-ին Փարիզում) և 1999թ. Վիեննայի Փաստաթուղթը (ստորագրվել է 1999թ. նոյեմբերին` Ստամբուլում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ) համարվում են հիմնարար փաստաթղթեր մասնակից-պետությունների  և Եվրոպայում անվտանգության ու փոխադարձ վստահության երաշխիքի համար: Այդ փաստաթղթերով, հատկապես   ԵՍԶՈՒ պայմանագրով սահմանվում է մասնակից պետությունների զինված ուժերի մասին տեղեկատվության փոխանակման և ստուգման բավականին խիստ ռեժիմ: Նշենք, որ իր ստեղծման պահից ԵՍԶՈւ պայմանագրի գլխավոր նպատակը եղել է երկու բլոկների` ՆԱՏՕ-ի և «Վարշավյան պակտ»-ի միջև սովորական հարձակողական սպառազինությունների ոլորտում հավասարակշռության պահպանումը: 2006թ. հունիսի դրությամբ պայմանագրի անդամներ էին եվրոպական 28 երկրներ, այդ թվում` Հայաստանը, Ադրբեջանը, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Կանադան։

1999թ. Վիեննայի Փաստաթուղթի շրջանակներում իրականացվում է ամենամյա տեղեկատվության փոխանակում, պետությունները միմյանց են տրամադրում զինված ուժերում առկա սովորական սպառազինությունների, տեխնիկայի և անձնակազմի թվաքանակների մասին տեղեկատվություը, հայտնում են ռազմական ոլորտի ծախսերի մասին:

Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից 8-ը, այդ թվում` Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, 1992թ. Տաշքենդում ստորագրված համաձայնագրով ճանաչեցին իրենց պարտավորություններն այս պայմանագրի իրականացման ոլորտում: Արդյունքում նրանք ըստ համապատասխան կատեգորիաների ստացան սպառազինության ու տեխնիկայի հետևյալ հավասար չափաբաժինները.

220-ական մարտական տանկ,

220-ական մարտական զրահամեքենա

285-ական հրետանային միավոր,

100-ական մարտական ինքնաթիռ,

50-ական հարվածային ուղղաթիռ:

ԵՍԶՈՒՊ-ի դիրքերի թուլացումը

Ինչպես վերը նշվեց, ԵՍԶՈւ պայմանագրի առաջնային նպատակը եղել է ՆԱՏՕ-ի և «Վարշավյան պակտ»-ի միջև սովորական հարձակողական սպառազինությունների ոլորտում հավասարակշռության պահպանումը: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Վարշավյան պակտ»-ը ներկայումս գոյություն չունի, իսկ այդ երկրներն արդեն իսկ միացել են 1949թ. Վաշինգտոնյան համաձայնագրին (ՆԱՏՕ), առաջացել է վերոնշյալ հավասարակշռության խախտում: Հարձակողական սպառազինությունների այն չափաբաժինները, որոնք նախատեսված էին վերոնշյալ երկրների համար, առանց փոփոխություն կրելու անցել են ՆԱՏՕ-ին:

Սա հիմք հանդիսացավ, որ այս պայմանագրի առնչությամբ ի հայտ գան մի շարք հակասություններ, որոնք ավելի սրվեցին 2007թ.-ին: Նախ Վաշինգտոնի կողմից Չեխիայում և Լեհաստանում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման առնչությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սպառնաց ռուսաստանյան կողմի՝ ԵՍԶՈւՊ-ի շրջանակներից դուրս գալով: Նույն թվականին հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունները ԵՍԶՈւՊ-ի մասնակիցների արտակարգ խորհրդաժողովի գումարման կապակցությամբ արված հայտարարության մեջ ընդգծել էին, որ պայմանագրի կենսունակությունն ու արդյունավետությունը կորսված է, և դրա բուն գոյությունը հարցականի տակ է դրված: Խնդրի առնչությամբ չստանալով դրական պատասխան ՌԴ-ն 2010թ.-ին սառեցնում է ԵՍԶՈւ պայմանագիրը: 2011թ.-ին Մեծ Բրիտանիան հայտարարում է, որ դադարեցնում է պայմանագրի շրջանակում Ռուսաստանի հետ տեղեկությունների փոխանակումը: Նույն թվականին այդ մասին հայտարարել էր նաև ԱՄՆ-ը` որոշումը պատճառաբանելով Ռուսաստանի պահվածքով: Այս ամենը և միջազգային ռազմաքաղաքական հարաբերություններում խմորումների խորացումը Ադրբեջանի իշխանության համար խթանիչ հանդիսացան` պայմանագրի պահանջների խախտմանն ուղղված քաղաքականությունն ավելի խորացնելու և բացահայտ ներկայացնելու ուղղությամբ։

Միջազգային կառույցները լռում են

Հայաստանը ԵՍԶՈւ պայմանագրի դրույթների իրականացման առումով մշտապես ցուցաբերել է դրական արդյունքներ: Երբևէ չի գրանցվել պայմանագրի խախտման որևէ դեպք: Ադրբեջանը, օրինակ, 2007-2011թթ. պայմանագրով սահմանափակվող սպառազինություններից հինգ կատեգորիաներից երկուսում ակնառու խախտումներ է թույլ տվել (թույլատրվելիք 220 տանկի և 285 հրետանային սարքերի փոխարեն ունեցել է 381 տանկ և 425 միավոր հրետանի): Ներկայումս ադրբեջանական տանկերի քանակն անցնում է 500-ը: Հայաստանը միջազգային բոլոր հարթակներում բազմիցս բարձրացրել է այս հարցը` նշելով, որ Ադրբեջանը Պայմանագրի անդամ հանդիսացող միակ երկիրն է, որը բացահայտ խախտում է ԵՍԶՈւՊ-ով նախատեսված պարտավորությունները: Սակայն միջազգային կառույցները մինչ օրս որևէ պատասխանատվության չեն ենթարկել այդ երկրին:

Գևորգ Թոսունյան

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի, Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի, Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ

Ապրիլ 25, 2018 22:51 Անդրադարձել են Հայաստանում ստեղծված իրավիճակին:
Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է Պետերբուրգում

Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է Պետերբուրգում

Ապրիլ 25, 2018 22:44 93-ամյա շանսոնյեն իրեն վատ է զգացել փորձի ժամանակ:
Վլադիմիր Գասպարյան․ Սթափվեք, տղե´րք

Վլադիմիր Գասպարյան․ Սթափվեք, տղե´րք

Ապրիլ 25, 2018 20:29 Ինքնակազմակերպվե´ք, կողմնորոշվե´ք, հստակվե´ք:
Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Ապրիլ 25, 2018 20:02 Հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։
Հանրապետության հրապարակում հանրահավաքը․ փուլ 2-րդ (տեսանյութ)

Հանրապետության հրապարակում հանրահավաքը․ փուլ 2-րդ (տեսանյութ)

Ապրիլ 25, 2018 19:45 «ՀՀԿ-ական վարչապետ չպետք է լինի. Հեղափոխությունը ևս մեկ քայլ ունի անելու»,-հայտարարել է Փաշինյանը։
Վ․Էնֆիաջյանը ներկայացրել է ԲՀԿ-ի դիրքորոշումն ապագա վարչապետի մասով

Վ․Էնֆիաջյանը ներկայացրել է ԲՀԿ-ի դիրքորոշումն ապագա վարչապետի մասով

Ապրիլ 25, 2018 19:05 Կողմ են արտահերթ ընտրություններին։
НТВ-ի անդրադարձը հայաստանյան այսօրվա վերսկսված ցույցերին (տեսանյութ)

НТВ-ի անդրադարձը հայաստանյան այսօրվա վերսկսված ցույցերին (տեսանյութ)

Ապրիլ 25, 2018 18:55 Իրավիճակը դեռ գտնվում է փակուղում։
ՀՅԴ-ն դուրս եկավ ՀՀԿ-ի հետ կոալիցիայից

ՀՅԴ-ն դուրս եկավ ՀՀԿ-ի հետ կոալիցիայից

Ապրիլ 25, 2018 18:29 Այսպես երկար չի կարող շարունակվել: Կարող են առաջանալ լուրջ մարտահրավերներ:
Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրերը ապատեղեկատվություն են

Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրերը ապատեղեկատվություն են

Ապրիլ 25, 2018 17:03 «Որևէ առնչություն չունեն իրականության հետ»,-ասել է նրա խոսնակը:
Ոստիկանը հրաժարվել է աշխատանքից և միացել ժողովրդին

Ոստիկանը հրաժարվել է աշխատանքից և միացել ժողովրդին

Ապրիլ 25, 2018 16:57 «Չեմ կարա մահակով ու վահանով դուրս գամ իմ ժողովրդի առաջ»։
ՀՅԴ-ական պատգամավորը համերաշխություն է հայտնում շարժմանը

ՀՅԴ-ական պատգամավորը համերաշխություն է հայտնում շարժմանը

Ապրիլ 25, 2018 16:34 Իր ընտրողների պահանջին արձագանքելով։
Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց օրակարգում չկա. Վահրամ Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց օրակարգում չկա. Վահրամ Բաղդասարյան

Ապրիլ 25, 2018 16:25 «Այլ մեկնաբանությունների համար կարող եք դիմել դատախազություն»։