Բաղրամյան պողոտայի նստացույցը (ուղիղ միացում)

Բաղրամյան պողոտայի նստացույցը (ուղիղ միացում)

Հուլիս 03, 2015 17:24 Շարունակվում է ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի գործողությունը։
Ե. Բոզոյան. «Անհրաժեշտ է ձևավորել նոր քաղաքական ուժ»

Ե. Բոզոյան. «Անհրաժեշտ է ձևավորել նոր քաղաքական ուժ»

Հուլիս 03, 2015 14:01 Միայն քաղաքացիական շարժումներով հնարավոր չէ խնդիրները լուծել։

Լրահոս

Հունիս 24, 2012 13:52

Թեժ քննարկումներ և կանխորոշված արդյունքներ

Թեժ քննարկումներ և կանխորոշված արդյունքներ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ներկայացված կառավարության ծրագիրին քննարկումները բավական թեժ մթնոլորտի մեջ անցած են: Վարչապետին ներկայացուցած ծրագիրը, խորքին մեջ առաջադրանքային էր ավելի քան հիմնախնդիրներու լուծումներու գործնական ուղիները մատնանշող: Այդ իմաստով ալ անիկա չհաջողեցավ էական փոփոխություններու, բարելավումներու գործնականացման համոզումի նախանիշեր հաղորդել  ծրագիրին բովանդակության ծանոթացողներուն:

Պետք է արձանագրել սակայն, որ եթե ծրագիրը իր նախորդը հիշեցնող էր եւ  իբրեւ այդպիսին էական փոփոխության նախանիշերը չփոխանցեց, այնուամենայնիվ կարելի չէ նույնը ըսել խորհրդարանի ներկայացուցած այսօրվան համապատկերին մասին: Նախ ի հարկե ներկայացված բազմակուսակցականությունը, հետո մանավանդ համամասնական ընտրակարգով խորհրդարան մտած ընդդիմադիր թե այլընտրանք կարգավիճակներով պատգամավորներուն նոր որակը:

Այս մեկը անմիջականորեն երեւցած է ազդելով քննարկումներուն վրա: Գործող կառավարության ներկայացուցիչները հաճախակիորեն մատնված են դժվարություններու` խիստ հարցապնդումներու ենթարկվելով, առարկություններուն չկարենալ համարժեք պատասխան տալով եւ երբեմն ալ բուն քննադատությունները շրջանցելով: Քվեարկության արդյունքը անշուշտ կանխորոշված է, այսուհանդերձ անոր պատկերի հարաբերակցությունը եւս իբրեւ երեւույթ փոխված է:

Այս բոլորը կնպաստեն անշուշտ երեւութական ժողովրդավարության ցուցադրության` տրված ըլլալով, որ նախորդ խորհրդարանի թե՛ քննարկումներուն եւ թե՛ քվեարկության պատկերներուն համեմատած փոփոխությունը զգալի է: Բոլոր նախադրյալները կան մտածելու, որ հետագա  քննարկումները եւս կըլլան թեժ, գործող իշխանություններու ներկայացուցիչները ոչ նախկին հեզասահությամբ օրենքի կվերածեն իրենց նախագիծերը, երբեմն ալ քվեներու մոտեցող հարաբերակցություններով:

Էությունը չի փոխվիր անշուշտ: Միակուսակցական գերակայությունը վճռորոշ կըլլա ամենեն կարեւոր խնդիրներուն պարագային եւ իշխանությունները կունենան բնականաբար իրենց առաջադրած օրենքները, որոշումները, բանաձեւերը: Մանավանդ որ ծրագիրի քվեարկության պատկերը համոզեց, որ հանրապետական քվեներուն միացած են նաեւ մեծամասնական ընտրակարգով խորհրդարան մտած անկուսակցական պատգամավորներու քվեները:

Երեւույթը կհիշեցնե ինքնակառավարման մարմիններու եւ հատկապես խորհրդարանական ընտրություններուն կիրարկված մեթոտաբանական հիմնական փոփոխությունը: Հանգիստ, խաղաղ ընտրատեղամասեր եւ մինչ այդ վարչական լծակներու եւ նյութական միջոցներու ազդեցության տակ քվեատուփ հասած ուղղորդված զանգվածային քվեներ:  Արդյունքը` ցուցադրված եւ միջազգային գնահատականի արժանացած քաղաքակիրթ ընտրություններ. ի հարկե ձեւով եւ ոչ թե խորքով:

Պարզ է, որ մեր երկիրը թեւակոխած է արդեն նախագահական ընտրություններու նախափուլ: Պատճառներ կան մտածելու, որ ժողովրդավարության ցուցադրության հերթական հանգրվանի նախապատրաստության մեջ են համապատասխան հաստատությունները: Չի բացառվիր, որ ժողովուրդի մասնակցության աստիճանաչափի բարձրացման եւ մոտ համեմատություններով ընտրական մրցապայքարի բեմագրություններու համապատասխան թեկնածուներ ներկայանան նախագահական ընտրություններուն` արձանագրելու համար ժողովրդավար երկիրներու հարիր քվեարկության պատկերներ: Այս բոլորին արդյունքը` քաղաքակիրթ ընտրատեղամասեր, սակայն ուղղորդված եւ կանխորոշված զանգվածային քվեներ: Բազմակուսակցական խորհրդարան, սակայն միակուսակցական գերակայություն: Որակավոր քննարկումներ, սակայն միակողմանի որոշումներ: Եւ վաղը` այս օրինաչափությունները պահող նախագահական ընտրություններ:

Անշուշտ միայն բացասական մոտեցումով պետք չէ դիտարկել մեթոտաբանական, ընտրական գործընթացներու կիրարկման եղանակներու նորարարության եւ  քննարկումներուն ապահովված փոփոխության երեւույթները: Խնդիրը ձեւականեն խորքայինին անցնելու կամքի բացակայությունն է: Պետականության եւ քաղաքացիական հասարակության կայացման համար խորքայինն ու իրողական ժողովրդավարացումը պայման են: Այլապես, եթե բացակա է երկիրը իրողապես ժողովրդավարացնելու կամքը, երեւութականը կփոշիանա որեւէ հանգրվանի:

Շահան Գանտահարյան

«Ազդակ»ի գլխավոր խմբագիր

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Հրացան և 100 փամփուշտ

Հրացան և 100 փամփուշտ

Հուլիս 03, 2015 18:49 Բաժին է ներկայացել 1955 թ. ծնված Սերյոժա Ա.-ն։
Գործարան էին մտել գողություն կատարելու նպատակով

Գործարան էին մտել գողություն կատարելու նպատակով

Հուլիս 03, 2015 17:51 Բերման են ենթարկել 1953 թ. ծնված Սուրեն Ղ.-ին և 1965 թ. ծնված Բաղշիկ Գ.-ին:
Սթիվ Վոզնյակը չի ճանաչել իրեն «Սթիվ Ջոբս» կինոնկարի թրեյլերում (տեսանյութ)

Սթիվ Վոզնյակը չի ճանաչել իրեն «Սթիվ Ջոբս» կինոնկարի թրեյլերում (տեսանյութ)

Հուլիս 03, 2015 17:25 «Որոշ իրադարձություններ չափազանցված են»։
Բաղրամյան պողոտայի նստացույցը (ուղիղ միացում)

Բաղրամյան պողոտայի նստացույցը (ուղիղ միացում)

Հուլիս 03, 2015 17:24 Շարունակվում է ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի գործողությունը։
Տնից և նոտարական գրասենյակից գողություններ կատարողին հայտնաբերել են

Տնից և նոտարական գրասենյակից գողություններ կատարողին հայտնաբերել են

Հուլիս 03, 2015 16:57 Պատճառել է ընդհանուր 100.000 դրամի նյութական վնաս:
Սևանի լողափում նկատել է ջրահեղձվող քաղաքացու

Սևանի լողափում նկատել է ջրահեղձվող քաղաքացու

Հուլիս 03, 2015 16:54 Տեղափոխվել է հանրային լողափի բուժկետ։
Համերգ Բաղրամյան պողոտայում. «Ես Գասպարյան Վովան եմ»

Համերգ Բաղրամյան պողոտայում. «Ես Գասպարյան Վովան եմ»

Հուլիս 03, 2015 16:24 Ի նշան ոստիկանական բռնությունների դեմ բողոքի։
Որոնվում է լուսանկարում պատկերված անձը

Որոնվում է լուսանկարում պատկերված անձը

Հուլիս 03, 2015 16:02 Ուրիշի անձնագրով ձեռք է բերել բջջային հեռախոս և հրաժարվել կատարել վճարումները:
Կրկին պայթյուն գազալցակայանում

Կրկին պայթյուն գազալցակայանում

Հուլիս 03, 2015 15:53 Բ.Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ա. Մ.-ինը՝ միջին ծանրության:
Կիմ Չեն Ընի կինը զարմացրել է լրագրողներին իր հագուկապով (լուսանկար)

Կիմ Չեն Ընի կինը զարմացրել է լրագրողներին իր հագուկապով (լուսանկար)

Հուլիս 03, 2015 15:45 Իրեն ազատություններ է թույլ տալիս։
Ե. Բոզոյան. «Անհրաժեշտ է ձևավորել նոր քաղաքական ուժ»

Ե. Բոզոյան. «Անհրաժեշտ է ձևավորել նոր քաղաքական ուժ»

Հուլիս 03, 2015 14:01 Միայն քաղաքացիական շարժումներով հնարավոր չէ խնդիրները լուծել։
Արձանագրվել է ընդերային լեյշմանիոզի 3 դեպք

Արձանագրվել է ընդերային լեյշմանիոզի 3 դեպք

Հուլիս 03, 2015 13:32 Սյունիքի մարզի Կապան քաղաքում։
Վեց ամսվա ընթացքում՝ օձի խայթոցի 39 դեպք

Վեց ամսվա ընթացքում՝ օձի խայթոցի 39 դեպք

Հուլիս 03, 2015 12:44 Նախորդ տարվա համեմատ 6 դեպքով ավելին է:
Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիս 03, 2015 12:36 Հուլիսի 2-3-ն ընկած ժամանակահատվածում։