Հարցազրույց

Հունիս 25, 2012 12:21

Ջուս

Ջուս

Հարցազրույց երգչուհի Ջուսի հետ

–Ամառն արդեն լիարժեք իր իրավունքների մեջ է մտել։ Հետաքրքիր է` շոուբիզնեսի ներկայացուցիչները որտե՞ղ են նախընտրում անցկացնել իրենց ամառային արձակուրդները, և կոնկետ դուք որտե՞ղ եք հանգստանալու։

–Ես չեմ հանգստանալու, քանի որ շատ աշխատանքներ ունեմ անելու։ Հուլիսին նկարահանելու եմ նոր տեսահոլովակ և համերգներ ունեմ, դրա համար էլ չեմ կարող գնալ ինչ–որ տեղ։ Չնայած` ծով շա՜տ եմ սիրում։ Իսկ մեր շուոբիզնեսի ներկայացուցիչները նախընտրում են հանգստանալ Քոբուլեթիում, Հունաստանում, Թուրքիա են գնում շատ։ Նայած ով՝ որտեղ։

–Դուք ասում էիք, որ Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ»–ին երբեք չեք մասնակցի։ Իսկ, օրինակ, Անթալիա հանգստանալու գնո՞ւմ եք կամ կգնա՞ք։

–Երբեք չեմ եղել Թուրքիայում։ Ասում են` շատ լավ տեղ է։ Հանգստանալու համար կարելի է գնալ։ Իհարկե, չեմ էլ համեմատի Բաքվի մրցույթին մասնակցելն ու Անթալիայում հանգստանալը։

–Թուրքիա հանգստանալ չմեկնողները պատճառաբանում են նաև, որ չեն ցանկանում իրենց փողերով թուրքերին հարստացնել։

–Իրանք, մեկ է, առանց ինձ էլ հարուստ են, էլ ինչ հարստանան։ Ծովը մնում է ծով, ինձ համար կապ չունի` թուրք է էնտեղ, թե ով։ Մենակ թե Բաքու չեմ գնա, իրանց ընդհանրապես չեմ սիրում։

–Իսկ համերգներով Թուրքիա կգնա՞ք։ Վերջերս Նունեն Եսայանի հետ կապված այդ առիթով աղմկալի պատմություններ եղան։

–Դա սարքած էր ավելի շատ, քան եսիմինչեր էին եղել։ Ավելի կոսմոպոլիտ պետք է լինել։ Թուրքիա կգնամ, բայց՝ իմ երգացանկով։ Թող բոլորն իմանան, որ մենք էլ կարող ենք շատ լավ երգել ու շոու ցույց տալ։ Թող իմանան, որ մենք էլ ունենք լավ երաժիշտներ ու երգիչներ, ինչու ոչ։

–Հայաստանի հանգստյան գոտիները մատչելի չե՞ն, կամ ծառայությունները որակյալ չե՞ն։

–Շատերն են ասում, որ մատչելի չեն։ Ավելի լավ է՝ Քոբուլեթի գնաս, քան այստեղ՝ Ծաղկաձոր կամ Սևան։ Ճիշտն ասած՝ ես չեմ գնացել դեռ։ Միայն անցյալ տարի գնացել եմ Քոբուլեթի ու Ազովի ծով։

–Ինչո՞ւ Ձեզ վերջերս սկանդալային պատմությունների մեջ չենք տեսնում։ Հոգնե՞լ եք սկանդալներից։

–Չէ՜, ինչ սկանդալ։ Չգիտեմ ինչու՝ իմ ամեն մի տեսահոլովակն այստեղ սկանդալ է առաջացնում։ «Beauty of night» տեսահոլովակի մասին ասում էին՝ էս ինչ մանկապղծությամբ ես զբաղված, բայց ես այնտեղ ոչ մի բան չեմ տեսնում։ Սկանդալն ինքն իրեն սարքվում է, ես ոչ մի բան չեմ անում։

–Ասում էիք, որ ութ տարի առանց տղամարդու եք և առանց սեռական կյանքի, որովհետև նախ պետք է սիրեք։ Հիմա դեռ շարունակվո՞ւմ է այդ շրջանը։

–Հիմա ավելի շատ է՝ արդեն տասը տարի։ Ու էդպես, չենք էլ սիրահարվում։ Չկա այստեղ, ում ես ուզում եմ։ Երևի արտասահմանցի պետք է լինի կամ ռուս, ուրիշ մենթալիտետով մեկը։ Կգտնվի՝ կգտնվի, չէ՝ ես չեմ մտածում դրա մասին։ Իսկ առանց ինտիմ հարաբերությունների նորմալ է, արդեն սովորել ենք։ Ես բեմն ունեմ և էներգիաս այնտեղ եմ տալիս։ Դե հո չեմ գնա ամեն մեկի հետ։ Չէ։ Էդպես հետաքրքիր չի։ Սերը պիտի լինի, նոր։ Կամ գոնե իմ դուրը գա, գոնե՛։

–Մեզ մոտ կարծես մոդայիկ է դարձել, որ որոշ երգչուհիներ առանց ամուսին երեխա են ունենում։ Հնարավո՞ր է՝ դուք էլ մի օր էդպիսի որոշում կայացնեք։

–Կարող է, մեկ էլ տեսար։ Չի բացառվում։ Բայց դեռ չեմ պլանավորում։ Մինչև ինձ մոտ ֆինանսապես շատ լավ չլինի, չեմ բերի երեխա, դա՝ 100%:

–Ե՞րբ այդ շատ լավը կլինի։

–Օ՜, մեր երկրում չես կարող ասել՝ երբ կլինի լավ։ Ամեն ինչ անկայուն է։ Քանի որ հարուստ սիրած չունենք, չեմ կարող պլանավորել։ Բայց դե՝ ո՞ւմ է պետք ամուսնացած հարուստ սիրածը։ Ես չեմ սիրում երկրորդը լինել ու չեմ սիրում, որ ընտանիքի մեջ ոնց որ քիթդ խոթում ես։ Դա շատ վատ է, ու չեմ էլ հարգում էդպիսի աղջիկներին։ Իսկ եթե չամուսնացած հարուստ լինի, իհարկե՝ այո՛, բայց պետք է իմ դուրը գա։ Էդ դեպքում արդեն սիրած չի լինի, ավելի լուրջ կլինի։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Երվանդ Բոզոյան. «Քաղաքական դաշտում հատկապես թիրախավորված է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը»

Երվանդ Բոզոյան. «Քաղաքական դաշտում հատկապես թիրախավորված է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը»

Փետրվարի 23, 2017 16:54 «Այդքան էլ կոռեկտ և բարոյաէթիկական տեսանկյունից ճիշտ չէ ինը դաշինքի մեջ թիրախավորելը մեկ թիմին»։
PS. Հյուրը Էլինար Վարդանյանն է (տեսանյութ)

PS. Հյուրը Էլինար Վարդանյանն է (տեսանյութ)

Փետրվարի 23, 2017 08:25 ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր։
Սեյրան Օհանյան. «Ես ոչ մի բանից չեմ վախենում» (տեսանյութ)

Սեյրան Օհանյան. «Ես ոչ մի բանից չեմ վախենում» (տեսանյութ)

Փետրվարի 22, 2017 12:48 «Մենք միակ ուժն ենք, որը գտնվում է վերահսկողությունից դուրս»։
Արմեն Մարտիրոսյան․ «Հայաստանում կա Հայաստանի խնդիր՝ բառիս բուն իմաստով»

Արմեն Մարտիրոսյան․ «Հայաստանում կա Հայաստանի խնդիր՝ բառիս բուն իմաստով»

Փետրվարի 19, 2017 16:57 Սպառնալիքները շտապ լուծման կարիք ունեն:
Երվանդ Բոզոյան. «Նորմալ քաղաքական գործիչը չի հայտարարի, որ ընտրակաշառքների բաժանումը անխուսափելի երևույթ է»

Երվանդ Բոզոյան. «Նորմալ քաղաքական գործիչը չի հայտարարի, որ ընտրակաշառքների բաժանումը անխուսափելի երևույթ է»

Փետրվարի 18, 2017 07:42 Նա պետք է հայտարարի, որ դա անընդունելի է և որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այն չլինի:
Արմեն Մարտիրոսյան․ «Իշխանությունն իր համար գլխավոր վտանգը տեսնում է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի մեջ» (տեսանյութ)

Արմեն Մարտիրոսյան․ «Իշխանությունն իր համար գլխավոր վտանգը տեսնում է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի մեջ» (տեսանյութ)

Փետրվարի 15, 2017 16:26 «Ժառանգության» փոխնախագահը բացառեց ընտրություններից հետո ՀՀԿ-ի հետ կոալիցիան։
Վարդան Օսկանյան․ «Եթե իշխանությունները վերարտադրվեն, շատ բացասական հետևանքներ է ունենալու» (տեսանյութ)

Վարդան Օսկանյան․ «Եթե իշխանությունները վերարտադրվեն, շատ բացասական հետևանքներ է ունենալու» (տեսանյութ)

Փետրվարի 14, 2017 21:00 «Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում՝ մի քանի առումներով»։
«Պետք է աշխատենք, որպեսզի քաղաքական դաշտը բևեռանա»

«Պետք է աշխատենք, որպեսզի քաղաքական դաշտը բևեռանա»

Փետրվարի 12, 2017 15:42 Շաբաթի հյուրը ԱԺ պատգամավոր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանն է։
Հենրիխ Մխիթարյան. «Առաջատարներին հասնելու համար ենք պայքարում և կհասնենք»

Հենրիխ Մխիթարյան. «Առաջատարներին հասնելու համար ենք պայքարում և կհասնենք»

Փետրվարի 09, 2017 13:35 Կարևոր չէ, թե ով է իր հետևից տանում թիմը։
Իսկական ու շինծու արժեքների մասին` Մանվել Եղիազարյանի հետ (տեսանյութ)

Իսկական ու շինծու արժեքների մասին` Մանվել Եղիազարյանի հետ (տեսանյութ)

Փետրվարի 05, 2017 15:20 Ինչպե՞ս էր «Արաբո» ջոկատը պատժում հակառակորդին։
Ստեփան Մարգարյան. «Ռեյտինգային համակարգն իսպառ վերացնում է քաղաքական կոմպոնենտը» (տեսանյութ)

Ստեփան Մարգարյան. «Ռեյտինգային համակարգն իսպառ վերացնում է քաղաքական կոմպոնենտը» (տեսանյութ)

Փետրվարի 04, 2017 14:40 Կուսակցականն ու գաղափարականը մղվում են երկրորդ պլան։
Էլինար Վարդանյան. «Կարմիր գծերն ավելորդ բեռ են մեր ժողովրդի վրա»

Էլինար Վարդանյան. «Կարմիր գծերն ավելորդ բեռ են մեր ժողովրդի վրա»

Փետրվարի 03, 2017 14:10 Մեր դիրքորոշումն այդ հարցով չի փոխվել։
Սեյրան Օհանյան. «Անհրաժեշտ են բարեփոխումներ քաղաքացիական հասարակության կյանքում» (տեսանյութ)

Սեյրան Օհանյան. «Անհրաժեշտ են բարեփոխումներ քաղաքացիական հասարակության կյանքում» (տեսանյութ)

Փետրվարի 01, 2017 20:13 Հարցազրույցը հրապարակվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարարի ֆեյսբուքյան էջում:
Էլինար Վարդանյան. «Մեր հիմնական նպատակն է ուժեղացնել դաշինքը» (տեսանյութ)

Էլինար Վարդանյան. «Մեր հիմնական նպատակն է ուժեղացնել դաշինքը» (տեսանյութ)

Փետրվարի 01, 2017 16:52 Zham.am-ի «Ամբիոն» հաղորդման հյուրն է «Համախմբում» կուսակցության փոխնախագահը: