Հեղափոխական քայլերով գնում ենք առաջ` դեպի նախնադար

Հեղափոխական քայլերով գնում ենք առաջ` դեպի նախնադար

Մայիս 25, 2019 11:40 Արգելափակել դատարանների գործունեությունը՝ Սահմանադրության խախտում։
Ե՞րբ պետք կլինի անցումային արդարադատություն

Ե՞րբ պետք կլինի անցումային արդարադատություն

Մայիս 25, 2019 09:15 Ավերիչ գործողությունների հեղինակներին պատժելու փուլ ենք ունենալու։

Աշխարհ

Հունիս 28, 2012 13:30

Վարդան Օսկանյանի համար ակնհայտ է՝ Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը փակուղում է

Վարդան Օսկանյանի համար ակնհայտ է՝ Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը փակուղում է

ՀՀ նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսկացության պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ղարաբաղյան հարցի կարգավորմանը.

«Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջընթացը կենսական նշանակություն ունի Եվրամիության հետ Հայաստանի քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման ներուժի լիարժեք օգտագործման համար: Նա կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին ավելացնել ջանքերը համաձայնության հասնելու ուղղությամբ:

Էշթոնի հայտարարությանը նախորդել էր մեքսիկական Լոս Քաբոսում Մեծ քսանյակի գագաթաժողովի ընթացքում Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը, որի դիվանագիտական ձևակերպումները, ինչպես նկատեց առաջին նախագահն իր վերջին ելույթում, բավական խիստ էին և էապես տարբերվում էին նախորդ՝ լ'Ակվիլայի (2009թ.), Մուսկոկայի (2010թ.) և Դովիլի (2011թ.) հայտարարություններից:
Այսօր ակնհայտ է, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը փակուղում է: Ես չեմ հիշում մի ժամանակ, երբ փակուղին այսքան խոր լիներ: Ստեղծված իրավիճակի պատճառները երկուսն են.
Նախ, այսօր սեղանի վրա չկա մի փաստաթուղթ, որը բոլոր կողմերն ընդունեն որպես բանակցային հիմք: Սա լուրջ պրոբլեմ է: Վեճը գնում է փոփոխված երեք տարբեր փաստաթղթերի շուրջ. Սոչիի փաստաթուղթ, որ բացարձակապես անընդունելի է Հայաստանի համար, Սանկտ Պետերբուրգի փաստաթուղթ, որ բացարձակապես անընդունելի է Ադրբեջանի համար, և Կազանի փաստաթուղթ, որը նույնպես անընդունելի է Ադրբեջանի համար: Սա, բնականաբար, բանակցությունները շարունակելու լուրջ խոչընդոտ է:
Երկրորդ, փակուղու պատճառ է նաև այն, որ այս տարիների ընթացքում չհամաձայնեցված խնդիրներն ավելացել են: Կազանից հետո շրջանառության մեջ են Ադրբեջանի առաջարկած տասը փոփոխությունները, որոնք անընդունելի են հայկական կողմի համար: 
Այսօր միջնորդների խնդիրն է (հավանաբար Քլինթոնն իր այցելության ընթացքում փորձել է դա անել), որ կողմերը վերջիվերջո փաստաթղթերից մեկն ընդունեն որպես բանակցային հիմք: Բացի այդ, շատ տրամաբանական է ենթադրել, որ Քլինթոնը Բաքվում Ադրբեջանին առաջարկել է հրաժարվել նրա առաջարկած տասը կետերի մեծ մասից (8-9-ից), իսկ հայկական կողմին Երևանում խնդրել ընդունել դրանցից գոնե մեկը կամ երկուսը: 
Իմ խորին համոզմամբ՝ Քլինթոնը Հայաստանից ձեռնունայն է գնացել, քանի որ Հայաստանը չէր կարող նոր բան ավելացնել Կազանում արդեն ընդունածի վրա: 
Կարծում եմ՝ հայկական կողմի բանակցային թերացումը եղել է այն, որ ժամանակից շուտ և պետք եղածից շատ համաձայնել է իր զիջումների բաժնին՝ առանց վստահ լինելու, որ Ադրբեջանն էլ արած կլինի իր առավելագույն զիջումները: Ի դեպ, բանակցային նույն սխալը թույլ է տրվել նաև հայ-թուրքական գործընթացում:
Ահավասիկ, ստեղծված այս իրավիճակն է պատճառը, որ միջնորդները իրենց իրավունք են վերապահում հավասարապես մեղադրանք դնել կողմերի վրա, երբ ակնհայտորեն Ադրբեջանն է, որն իր ծայրահեղ պահանջներով խոչընդոտում է ինչպես բանակցային գործընթացը, այնպես էլ ռազմատենչ հայտարարություններով և սահմանային ոտնձգություններով վտանգում փխրուն խաղաղությունը»:

Այս խորագրի վերջին նյութերը

Մեսսին 6-րդ անգամ դարձավ «Ոսկե խաղակոշիկ»-ի դափնեկիր

Մեսսին 6-րդ անգամ դարձավ «Ոսկե խաղակոշիկ»-ի դափնեկիր

Մայիս 25, 2019 12:10 Երկրորդ տեղում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է։
Այսօր Կորած երեխաների միջազգային օրն է

Այսօր Կորած երեխաների միջազգային օրն է

Մայիս 25, 2019 07:36 Այս օրը տարբեր երկրներում կորած երեխաների հիշատակին հազարավոր փուչիկներ են ուղարկում երկինք։
Իրաքյան Քրդստանի թուրքմեն պատգամավորի մուտքը Թուրքիա արգելվել է

Իրաքյան Քրդստանի թուրքմեն պատգամավորի մուտքը Թուրքիա արգելվել է

Մայիս 24, 2019 20:07 Աջակցել է քրդական ինքնավարության անկախության հանրաքվեին:
Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է եվրադատարան

Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է եվրադատարան

Մայիս 24, 2019 19:04 Խնդրի վերաբերյալ արդյունքի չհասնելուց հետո:
Թերեզա Մեյը հունիսի 7-ին հրաժարական կներկայացնի

Թերեզա Մեյը հունիսի 7-ին հրաժարական կներկայացնի

Մայիս 24, 2019 16:35 Անհրաժեշտ է կատարել ժողովրդին տված խոստումը։
Բաքվում մեկնարկել են պետական սահմանի հստակեցմանը նվիրված վրաց-ադրբեջանական բանակցությունները

Բաքվում մեկնարկել են պետական սահմանի հստակեցմանը նվիրված վրաց-ադրբեջանական բանակցությունները

Մայիս 24, 2019 15:41 Քննարկում են «Դավիթ Գարեջի» վանական համալիրի շուրջ ստեղծված կացությունը:
«Մխիթարյանի հետ պատահածն անթույլատրելի է ֆուտբոլում». Արսեն Վենգեր

«Մխիթարյանի հետ պատահածն անթույլատրելի է ֆուտբոլում». Արսեն Վենգեր

Մայիս 24, 2019 15:40 Նման բաներ չպետք է տեղի ունենան ֆուտբոլիստների հետ։
Թուրքիայի ընդդիմությունն առաջարկում է հետաձգել S-400-ների տեղակայումը

Թուրքիայի ընդդիմությունն առաջարկում է հետաձգել S-400-ների տեղակայումը

Մայիս 23, 2019 21:05 Մինչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը։
Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Ալիևին

Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Ալիևին

Մայիս 23, 2019 19:10 Հանրապետության 101-ամյակի կապակցությամբ: