Աշխարհ

29.06.2012 11:03


Սահակաշվիլին ժամանել է Ադրբեջան

Սահակաշվիլին ժամանել է Ադրբեջան

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այս գիշեր ժամանել է Բաքու՝ մասնակցելու հունիսի 28-ից հուլիսը 1-ը Բաքվում անցկացվող միջմշակութային երկխոսությանը նվիրված «Կրանս Մոնտանայի ֆորումին»: 

Միջոցառմանը մասնակցում են Մակեդոնիայի, Վրաստանի, Չեռնոգորիայի նախագահները, Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուն, մի շարք երկրների վարչապետեր, նախարարներ և այլ պաշտոնական անձիք։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Սահակաշվիլին առանձնազրույց է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը