Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

Դեկտեմբեր 22, 2014 22:30 Քաղաքական «չափալախի» համար հերթեր են գոյանալու։
Մահացել է աշխարհահռչակ երգիչ Ջո Կոկերը

Մահացել է աշխարհահռչակ երգիչ Ջո Կոկերը

Դեկտեմբեր 22, 2014 22:26 Նա թոքերի քաղցկեղ ուներ, և վերջին մի քանի տարիներին պայքարում էր այդ հիվանդության դեմ։

Մեկնաբանություն

Հուլիս 04, 2012 16:28

Ո՞վ պետք է պատասխան տա ՀՀԿ–ի պայթած փուչիկների համար

Ո՞վ պետք է պատասխան տա ՀՀԿ–ի պայթած փուչիկների համար

Լավ է, որ հասարակական ու քաղաքական շրջանակների ընդվզման շնորհիվ իշխանությունը չկարողացավ կոծկել «Հարսնաքարի» հանցագործությունը։ Ճնշման տակ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց մանդատից հրաժարվելու մասին, ինչը նույնպես դրական է, բայց որպեսզի պայքարը հատվածական բնույթ չկրի, պետք է Սերժ Սարգսյանի գլխավորած թիմի բոլոր «քաջագործությունների» համար պատասխան պահանջել։

Ինչպես հայտնի է, ՀՀԿ նախընտրական արշավն ավարտվեց համերգ–հանրահավաքով, որի ժամանակ պայթեցին «Հավատանք, որ փոխենք» տխրահռչակ գրությամբ փուչիկները։ Հարյուրից ավելի մարդու առողջությանը վնաս հասցվեց։

Նկատենք, որ ինչպես Վահե Ավետյանի մահից հետո նախագահը ոչ համարժեք պահվածք դրսևորեց ու մեկնեց ֆուտբոլ նայելու, այնպես էլ այն ժամանակ, ի զարմանս և ի զայրույթ շատերի, նախընտրական ելույթ ունեցավ, և դա այն դեպքում, երբ տարբեր կարգի այրվածքներ էին ստացել բազում երիտասարդներ։ Այսինքն՝ նախընտրական շոուն ավարտուն տեսքի հասցնելն ավելի կարևորվեց, քան մարդկային ողբերգությանը տեր կանգնելը։

«7 օրը» վերջերս ոստիկանությունից հետաքրքրվել էր, թե ինչ կա պայթած փուչիկների հարցում։ Մեզ պատասխանել էին, թե դեռ նախաքննությունը շարունակվում է (տե՛ս http://7or.am/am/news/view/37406/)։ Փաստորեն, փուչիկների պայթյունից անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն ոստիկանությունը ասելիք չունի, իսկ իշխանական լրատվամիջոցներն էլ, թերևս, հրահանգ չունեն, որպեսզի հարցը տաք պահեն։

Ինչո՞ւ «Ֆեյսբուքում», օրինակ, չի ստեղծվել «Պահանջում ենք պատժել ՀՀԿ–ի պայթած փուչիկների բոլոր մեղավորներին, ովքեր երիտասարդների տուժելու պատճառ դարձան» խումբ, և ինչո՞ւ այդ  դեպքի շրջանակներում չի պահանջվել նախագահի մանդատից զրկել Սերժ Սարգսյանին։ Չէ՞ որ Սերժ Սարգսյանն անձամբ չէր փչել այդ փուչիկները, ինչպես որ Հայրապետյանն անձամբ չէր ծեծել երիտասարդ սպային։ Սկզբունքի տեսակետից՝ Հայրապետյանից արդարացիորեն դժգոհողներս պետք է պատասխան պահանջենք նաև Հայաստանի թիվ մեկ օլիգարխ Սերժ Սարգսյանից, ով մարտի 1–ին անձամբ չէր 10 մարդու մահվան հասցրել և անձամբ չէր Հրապարակում հավաքվածների գլխին փուչիկ պայթեցրել, բայց դե ...։

Ս. Սարգսյանն, անշու՛շտ, չէր ուզենա, որ փուչիկները պայթեին ու ՀՀԿ–ի հանրահավքը հարամվեր, բայց Հայրապետյանն էլ չէր ուզենա ընկնել այսպիսի պատմության մեջ։ Հետևաբար՝ հարցը պետք է դիտարկել սկզբունային տեսանկյունից և մինչև վերջ հետևողական լինել։

Ակնհայտ է, որ համբերության բաժակը լցվել է, և Վահեի մահը պարզապես այն կայծն է, որից կարող է բոց բռնկվել, ու դա է պատճառը, որ Հայրապետյանը «դռբի» տակ ընկավ։ Բայց երկրում առկա համակարգային խնդիրների պատճառը Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը չէ։ Նա ընդամենը հետևանք է այն հարաբերությունների, որոնք հաստատվել են վերևից։ 

Այս ամենից միանշանակ գալիս ես այն եզրակացության, որ, առանձին  դեպքերի դեմ պայքարելուց զատ, պետք է ՀՀ քաղաքացիներիս պայքարի հիմնական թիրախը  լինեն Բաղրամյան 26–ը տնօրինողները և մեր քաղաքացիներին արտագաղթի հասցնող «Հայկական աշխարհ» կառուցողները։ Երկաթը պետք է տաք–տաք ծեծել։

Կորյուն Մանուկյան

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Իշխանության մտքինն ու լեզվինը

Իշխանության մտքինն ու լեզվինը

Դեկտեմբեր 22, 2014 09:30 Սեյրանն ԱԺ–ի իր ելույթում ներկայացրեց բանդայի մանիֆեստը։
«Արևմտամետների» նոր սերը. Ալմազբեկ Ատամբաեվ

«Արևմտամետների» նոր սերը. Ալմազբեկ Ատամբաեվ

Դեկտեմբեր 21, 2014 15:35 Տնաբույծ «արևմտամետները» մի հետաքրքիր հատկություն ունեն։ Սրանք ապրում են Պուտինի ինադու։ Ավելի ճիշտ, ցույց են տալիս, որ ապրում են Պուտինի ինադու։
Բուլիմիկ իշխանությունը

Բուլիմիկ իշխանությունը

Դեկտեմբեր 21, 2014 14:57 Բուլիմիա: Հիվանդություն է: Մարդը ուտում, ուտում, լափելու աստիճանի ուտում է, բայց չի կշտանում: Ուղեղը ստամոքսին չի ուղարկում ազդակը, որ կշտացել ես՝ հերի՛ք է: Ու շարունակում է բուլիմիկը ծամել:
«Вот приедет Наталья Семеновна...»

«Вот приедет Наталья Семеновна...»

Դեկտեմբեր 20, 2014 12:20 Համաձայնեք՝ թիկունքից կամ շքամուտքում հանկարծակի հարվածելը բացարձակապես ուժի մասին չի խոսում. հակառակը...
«Մի՛ քաղաքականացրեք»–ի քաղաքականությունը

«Մի՛ քաղաքականացրեք»–ի քաղաքականությունը

Դեկտեմբեր 20, 2014 11:10 Ժամանակն է գործող իշխանությանը ուղարկել «քաղաքացիական դաշտ»: Համ էլ դրանից հետո այլեւս չեն տանջվի՝ հետեւելով, թե ով որ հարցն ինչքան է քաղաքականացնում:
Իրավիճակը վերահսկում է Դավիթ Կոպերֆիլդը

Իրավիճակը վերահսկում է Դավիթ Կոպերֆիլդը

Դեկտեմբեր 20, 2014 10:18 Մարդիկ դրամի ուշաթափության օրն անվանեցին «Սեւ չորեքշաբթի», իսկ գալիք Ամանորը՝ «Սեւ Նոր տարի»:
Օրվա կուրսով ապրող իշխանության վաղվա օրը

Օրվա կուրսով ապրող իշխանության վաղվա օրը

Դեկտեմբեր 19, 2014 12:59 Հայաստանին որակապես նոր իշխանություն է պետք։ Հակառակ դեպքում բոլորս ենք ապրելու օրվա կուրսով՝ չիմանալով, թե վաղն ինչ է լինելու։
Հրանտ Բագրատյանի մեգագրանտը

Հրանտ Բագրատյանի մեգագրանտը

Դեկտեմբեր 18, 2014 17:43 Մարդ ինչ աստիճանի մեգադհոլ պետք է լինի, որ տնտեսության մեջ արձանագրվող խայտառակ վիճակին անդրադառնա ու ծպտուն չհանի Սերժ Սարգսյանի մասին, այլ քննադատի Քոչարյանին ու ընդամենը ծղրտոցներ արձակի ԿԲ–ի գործունեության թեմայով։
Բարի Սերժն ու չար սպեկուլյանտները

Բարի Սերժն ու չար սպեկուլյանտները

Դեկտեմբեր 18, 2014 15:42 ՀՀԿ ղեկավարի բարկանալը, ձեռքը սեղանին խփելն ու դոլարի գինն ընկնելը մեկ է եղել (տեսնես՝ այդ ո՞ր սրիկան էր որոշել դոլար–դրամ խաղերով փչացնել հոգատար ղեկավարության տրամադրությունն ու մարդկանց տրամադրել «ժողովուրդների» հոր դեմ)։
Լայն կոնսոլիդացիա՞ էիք ուզում, ստացա՛ք

Լայն կոնսոլիդացիա՞ էիք ուզում, ստացա՛ք

Դեկտեմբեր 18, 2014 12:06 Սոցիալական բունտը միայն չի նշանակում ջարդել ու փշրել։ Բունտը կամ ավելի ճիշտ՝ դժգոհությունը կարող է քաղաքական կապիտալիզացիայի ենթարկվել։
Գտնվեցին մարդիկ. զգո՛ւյշ եղեք

Գտնվեցին մարդիկ. զգո՛ւյշ եղեք

Դեկտեմբեր 18, 2014 09:36 «Գտնվելու են մարդիկ, ովքեր ոչ թե փողոցի անկյուններում կամ իրենց տների խոհանոցներում են քննադատելու այն մարդկանց, ովքեր չափն անցնում են, այլ հրապարակավ են դա անելու». հատված Սերժ Սարգսյանի «ինքնաասուլիսից»։
Լսեք Սերժ Սարգսյանին ու հակառակը սպասեք

Լսեք Սերժ Սարգսյանին ու հակառակը սպասեք

Դեկտեմբեր 18, 2014 00:35 Չնայած Կենտրոնական բանկը հայտարարել է, որ անցել է լողացող կուրսի, սակայն ինչ կատարվում է դրամի հետ ավելի շատ հիշեցնում է խորտակվող կուրս:
ԿԲ նախագահի տարօրինակ պահվածքը

ԿԲ նախագահի տարօրինակ պահվածքը

Դեկտեմբեր 17, 2014 18:20 Կյանքը ցույց տվեց, որ փոխարժեքը ոչ թե ճշգրտվել է և վարվում է կառավարելի լողացող փոխարժեքի քաղաքականություն, այլ առկա է փոխարժեքի բացակայություն, իսկ քաղաքականությունը ոչ թե լողացող է, այլ՝ սուզվող։
Ոստիկանությունը կիսվո՞ւմ է

Ոստիկանությունը կիսվո՞ւմ է

Դեկտեմբեր 17, 2014 16:17 Վովա Գասպարյան–Լյովա Երանոսյան հարաբերություններն այժմ հիշեցնում են բանակում ստեղծված Սեյրան Օհանյան–Յուրի Խաչատուրով հարաբերությունների մոդելը։
Պետության վախճանը

Պետության վախճանը

Դեկտեմբեր 17, 2014 12:28 ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն պաշտպանեցին թալինցի «ինքնաբուխ հայրենասերի» պահվածքը, դրական գնահատեցին Լևոն Երանոսյանի վարքագիծը և խրախուսական բանաձևի տեսք տվեցին իշխանական բռնություններին։
ՀՀԿ–ն ծափահարեց թալինցի խոպանչիին

ՀՀԿ–ն ծափահարեց թալինցի խոպանչիին

Դեկտեմբեր 17, 2014 12:03 Սեյրան Սարոյանն անկեղծորեն հայտարարում է, որ «Արամ Մանուկյանի վրա հարձակումը չէր լինի, եթե Ազգային ժողովում նրան պատժեին»։ Ու հնչում են հանրապետական երեսփոխանների ծափերը։
Իշխանությունները քամի են ցանում և փոթորիկ են հնձելու

Իշխանությունները քամի են ցանում և փոթորիկ են հնձելու

Դեկտեմբեր 17, 2014 00:20 Այս լպիրշ սպառնալիքերի համար ո՞վ է պատասխանատու: Իշխանություննե՞րը, թե՞ «աներևույթ ուժերը»:
Չի լսում, չի տեսնում, չի խոսում

Չի լսում, չի տեսնում, չի խոսում

Դեկտեմբեր 16, 2014 16:14 Սերժ Սարգսյանը միշտ էլ լարված իրավիճակներում «անհետացել» է։ Այդպես է եղել վերջին քսան տարվա ընթացքում...
Երանոսյանի ականջները կկտրե՞ն

Երանոսյանի ականջները կկտրե՞ն

Դեկտեմբեր 16, 2014 13:30 Ինչ մնում է ՀՀԿ ղեկավարի պատիվը պահելուն, ապա Երանոսյանը լավ կանի՝ նախ ի՛ր պատիվը պահի, քանզի արժանացել է «չաթլախ» «պատվավոր» կոչմանը (Հրայր Թովմասյանի «կոլեգաները» գնալով շատանում են. Սերժի տակ մտած ՀՅԴ վերնախավի ականջն էլ այստեղ կանչի)։
Գալուստ Սահակյանի «փիլիսոփայությունը» և արդարադատությունը

Գալուստ Սահակյանի «փիլիսոփայությունը» և արդարադատությունը

Դեկտեմբեր 16, 2014 00:28 Երանոսյանը ոչ միայն ապօրինի հայտարարություններ է արել, այլ նաև ապօրինի գործողությունների գնացել՝ ազատամարտիկներին հրավիրելով ռեստորան ու առաջարկելով լքել երկիրը։