Մեկնաբանություն

Հուլիս 05, 2012 09:55

Սերժ Սարգսյանի երկդիմի քաղաքականությունը

Սերժ Սարգսյանի երկդիմի քաղաքականությունը

2008թ. մարտի 1–ի 10 զոհերի գնով նախագահ դարձած Սերժ Սարգսյանը, Բաղրամյան 26–ում հայտնվելուց ի վեր, երկդիմի քաղաքականություն է վարում։

Նա մի կողմից ստորագրեց հայ–թուրքական տխրահռչակ արձանագրությունները, որով, փաստացի, առևտրի առարկա դարձրեց Հայոց ցեղասպանությունը, բայց մյուս կողմից՝ Դեյր Զորում խոսեց հայկական Նյուրնբերգի անհրաժեշտության մասին, ինչպես նաև ծաղիկներ դրեց ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի գերեզմանին` ցույց տալու համար, թե իբր մեծ Հայաստան է պահանջում։

Սարգսյանը քիրվայության բուռն շրջանում մի կողմից «Ալ Վաթան» թերթին հարցազրույց տվեց ու հայտարարեց, թե ինքը պատրաստ է զիջել տարածքները, եթե Ադրբեջանն ընդունի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը, բայց մյուս կողմից էլ երկրի ներսում հայրենասիրական հռետորաբանություն կիրառեց։

ՀՀԿ ղեկավարը մի կողմից Հայաստանում ռազմաբազաների տեղակայումը 49 տարով երկարաձգելու պայմանագիր կնքեց Ռուսաստանի հետ, բայց մյուս կողմից էլ վարձկան լրատվամիջոցներով տարածեց, թե իբր ինքն արևմտամետ է և պայքարում է ռուսամետ ուժերի դեմ։

Տիգրան Սարգսյանի վարած չարաբաստիկ տնտեսական քաղաքականությամբ հիացած մարդը մի կողմից անձամբ քարոզեց ռուբենհայրապետյանների օգտին ու ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ խնդրեց «Հավատանք, որ փոխենք» կարգախոսի շրջանակներում մեծամասնական ընտրատարածքներում ձայնը տալ իր տեսակին մոտ մարդկանց, բայց մյուս կողմից՝ գեղամյանություն անող լրատվամիջոցներով տարածեց ու տարածում է, թե իբր ինքն ուզում է ազատվել այդ մարդկանցից, պարզապես հասարակությունը պետք է կանգնի իր կողքին։ Ի դեպ, Սերժ Սարգսյանին հակաօլիգարխիկ կերպարի մեջ ներկայացնելն իշխանական քարոզչամեքենայի ամենամառազմատիկ և ցինիկ քայլն է, քանզի Հայաստանի պետական կառավարման համակարգում առկա բացասական երևույթներն իր մեջ խտացրած ՀՀԿ առաջնորդին այդ կերպարի մեջ պատկերացնելու համար նույնիսկ կես լիտր «յաթրջին» չի հերիքի։ 

Ս. Սարգսյանի թիմակիցները մի կողմից տարածեցին, թե նախագահն այնքան ծանր է տարել Վահե Ավետյանի մահը, որ անգամ ծննդյան տարեդարձը չի նշում ու այդ թեմայով խոսելն էլ չի գալիս, բայց մյուս կողմից պարզվեց, որ նա, իր տիպի նախագահների ընկերակցությամբ, բավական ուրախ դեմքով ֆուտբոլ էր դիտում ՀՀԿ–ականին պատկանող  «Հարսնաքարում» ծեծի հետևանքով սպանված Հայոց բանակի սպայի հոգեհանգստյան արարողության օրը՝ երևի փորձելով ա՛յդ ձևով «ցրվել»։ 

Այսպիսի շատ այլ բաների մասին կարելի է խոսել, սակայն այսքանն էլ բավարար է՝ հասկանալու համար, թե ում հետ գործ ունենք։

Իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանի հիմնական նպատակը Հայաստանում ադրբեջանական տիպի հետադիմական պետություն կառուցելն է՝ «Պայքարում ենք օլիգարխների դեմ» դեմագոգիկ կարգախոսի ներքո «Մեկ օլիգարխի տնտեսություն» ստեղծելու նպատակով։ Այսինքն՝ նախագահականում խնդիր են դրել ոչ թե կլանաօլիգարխիկ համակարգը վերացնել՝ բիզնեսի մրցակցային պայմաններ ապահովելով, այլ է՛լ ավելի կենտրոնացնել այս կեղտոտ համակարգն ու սեփականության խոշորամասշտաբ վերաբաշխում իրականացնելով՝ հավերժ իշխել։

Իշխանությունն ուզում է վարվող ներքին ու արտաքին քաղաքականությունից  առաջացած համընդհանուր դժգոհությունը ևս սեփականաշնորհել և ուղղորդել այնպես, ինչպես բոլշևիկներն էին փորձում սեփական ձախողումներն ու ժողովրդին սովի մատնելը ներքին և արտաքին կեղծ թշնամիներով պայմանավորել։ Քանի կյանքը վատանում էր ՍՍՀՄ–ում, այնքան Ստալինն ավելի շատ էր «ժողովրդի թշնամի» ման գալիս և գնդակահարում իբր թե ծպտյալ տրոցկիստներին, մենշևիկներին, ցարականներին և «օտարերկրյա գործակալ» պիտակավորվածներին։

Ստալինը, սեփական շահերից ելնելով, սիրում էր նաև «ժերտվա» տալ իր անմիջական թիմակիցներին՝ այդ ամենը ներկայացնելով որպես պայքար իշխանության ներսում չափն անցածների ու բոլշևիզմին վատ ծառայողների դեմ։ «Ժողովուրդների հայրն», օրինակ, Լենինգրադում իր դիրքերն ամրապնդելու համար այնտեղ ուղարկեց Կիրովին, բայց երբ արդեն ամեն ինչ կարգավորվել էր, Կիրովը «ժերտվա» գնաց՝ նրան սպանեցին։ Մեր տնաբույծ նեոբոլշևիկները հիմա նույն մեթոդով են աշխատում և քարոզչամեքենան էլ նույն կերպ են աշխատեցնում, պարզապես ձևերն են տարբեր. գաղափարական կիրովներին փոխարինելու են եկել իրենց շեֆի պես անգաղափար ռուբենհայրապետյանները, իսկ մարտնչող զոմբի–կոմսոմոլները մեզանում այժմ ներկայացված են նախագահականի կրնկի տակ գործող «քաղաքացիական ակտիվիստի» տեսքով։ Բայց հիմա 21–րդ դարն է։ Մենք այս ամենի մասին գիտենք, մենք այդ դասն անցել ենք և պետք է թույլ չտանք, որպեսզի բոլշևիկյան ռեվանշը Հայաստանում հաղթանակի հասնի։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի «մետությանը», ապա նա ո՛չ արևմտամետ է, ո՛չ ռուսամետ, ո՛չ թուրքամետ, ո՛չ էլ, առավելևս, հայամետ։ Նա և՛ արևմտամետ է, և՛ ռուսամետ, և՛ թուրքամետ. նայած թե տվյալ պահին ինչը կնպաստի աթոռին մնալուն։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանը թուրքմենբաշիական հակումներով աթոռամետ գործիչ է, ում գործունեության պատճառով Հայաստանի տնտեսությունը անկում ապրեց, արտագաղթը սարսափելի չափերի հասավ, աղքատությունը խորացավ, իսկ արտաքին դաշտում մենք սուբյեկտից վերածվեցինք քլինթոնների, մեդվեդևների ու գյուլերի սակարկությունների առարկայի։ Հետևաբար՝ ամեն ինչ պետք է անել այս «նախաձեռնողական» քաղաքականությանը վերջ տալու և ժամանակակից պետություն ունենալու համար։ Գալիք նախագահական ընտրությունները հարմար առիթ են, հանրային ու քաղաքական լայն կոնսոլիդացիա ապահովելով, կյանքի կոչելու «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ծրագիրը։

Կարեն Հակոբջանյան

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Ֆրանսիայի «հարիֆ» նախագահն ու Հայաստանի «շուստրի» իշխանությունը

Ֆրանսիայի «հարիֆ» նախագահն ու Հայաստանի «շուստրի» իշխանությունը

Դեկտեմբեր 03, 2016 00:05 Սեփական վարկանիշնը իրատեսորեն է գնահատում և ընդունում է, որ իր կողմից տրված խոստումները այնքան էլ լավ չի կատարել, սխալներ են եղել:
Գայլին դրել են գառանը պահակ

Գայլին դրել են գառանը պահակ

Դեկտեմբեր 02, 2016 00:20 Ինչպե՞ս են հույժ դեմոկրատ երկրներն այս իշխանությանն այդքան գումար վստահում:
ՀՀԿ-ում հեղափոխության հոտ են առել

ՀՀԿ-ում հեղափոխության հոտ են առել

Դեկտեմբեր 01, 2016 09:20 Հեղափոխական իրավիճակների հնարավոր դրսևորումները կամ դրանք կանխելու վճռականությունն ինչ-որ ծրագրով կամ կուսակցական «դիրեկտիվներով» չեն կարգավորվում:
ԽՄԿԿ-ի ժամանակներին համահունչ

ԽՄԿԿ-ի ժամանակներին համահունչ

Նոյեմբեր 30, 2016 00:30 Եթե երկրում իրականացվող քաղաքականությունը ՀՀ քաղաքացիների դեմ է, այդ դեպքում ինչ հեքիաթ ուզում են՝ թող պատմեն ՀՀԿ-ականները: Ո՞վ է նրանց հավատացողը:
Արհեստականորեն «լցոնված» ՀՀԿ-ն

Արհեստականորեն «լցոնված» ՀՀԿ-ն

Նոյեմբեր 29, 2016 00:37 Ի՞նչ է տալու պարտադրանքով կազմակերպված այդ «ներհոսքը», եթե, ընդհանուր առմամբ, Հայաստանը զրկվում է մարդուժից:
«Պատվիրաններ» և իրականություն

«Պատվիրաններ» և իրականություն

Նոյեմբեր 27, 2016 18:30 ԽՄՀՀԿ համագումարում բազմաթիվ ձևակերպումներ հնչեցին:
ՀՀԿ-ի սարքած երկիր դրախտավայրը

ՀՀԿ-ի սարքած երկիր դրախտավայրը

Նոյեմբեր 27, 2016 10:00 Մի քիչ տրանսֆերտներն են քչացել, բայց դե, ոչինչ. փոխարենը հեսա բոլ-բոլ ընտրակաշառք կբաժանեն, ու այդ բացը կլրացվի:
ՀՀԿ-ն «պարԾիայի» է վերածվել

ՀՀԿ-ն «պարԾիայի» է վերածվել

Նոյեմբեր 26, 2016 09:30 Որտեղի՞ց մոգոնվեց այդ թեզը, թե եկել են կուսակցականացվելու ժամանակները:
Լափը, կոոպերատիվ Գելափը և կրճատման տակ ընկածների անխնա շահագործումը

Լափը, կոոպերատիվ Գելափը և կրճատման տակ ընկածների անխնա շահագործումը

Նոյեմբեր 25, 2016 10:55 Ահարոն Ադիբեկյանը սրանց համեմատ ազնվության և անաչառության խորհրդանիշ կարող է դառնալ:
«Մշակութային» բիզնեսը թափ է հավաքում

«Մշակութային» բիզնեսը թափ է հավաքում

Նոյեմբեր 24, 2016 00:05 Սկսվում է շենք-շինություններ ծախծխելու, «ազատ» տարածքները ունիվերսալ ձևով շահագործելու գործընթաց: Ի՞նչ մշակույթ, ի՞նչ բան:
Պետական ապարատը հոգեբանական ցնցման է ենթարկվել

Պետական ապարատը հոգեբանական ցնցման է ենթարկվել

Նոյեմբեր 23, 2016 00:10 Պետաշխատողների կրճատված զանգվածը 2017-ին իշխող ուժին մերժող պոտենցիալ ռեսուրս է։
Սիցիլիայո՞ւմ ենք ապրում, թե՞ Հայաստանում

Սիցիլիայո՞ւմ ենք ապրում, թե՞ Հայաստանում

Նոյեմբեր 22, 2016 00:05 Հայտնի բան է՝ վախեցիր անկայուն հոգեվիճակում գտնվող հասարակությունից:
2017-ի պետբյուջեի «փրկչական» դերակատարությունը

2017-ի պետբյուջեի «փրկչական» դերակատարությունը

Նոյեմբեր 19, 2016 10:00 Ոչ ոք չի հավատում դրան, բացի ՀՀԿ-ից և ՀՅԴ-ից, որոնք հայտարարել են, որ կողմ են քվեարկելու։
Անկուսակցական խեղճերն ի՞նչ անեն, ախր...

Անկուսակցական խեղճերն ի՞նչ անեն, ախր...

Նոյեմբեր 17, 2016 19:05 Կառավարման մոդելն է խեղդում ու ստիպում անդամագրվել մի ուժի, որին ժողովրդի մեծամասնությունը պարզապես ատում է:
Ինչպես փայ մտնել պետության հետ և պետության հաշվին

Ինչպես փայ մտնել պետության հետ և պետության հաշվին

Նոյեմբեր 17, 2016 14:35 Ահա թե ինչ է լինում, երբ միահեծան իշխանություն ենք ունենում։
Մելիք-Ադամյանով անցնելու «շքերթը» մեկնարկում է

Մելիք-Ադամյանով անցնելու «շքերթը» մեկնարկում է

Նոյեմբեր 16, 2016 14:40 ՀՀԿ-ն «թարմ արյուն» է ներարկում ինքն իրեն՝ երկրին ու ժողովրդին թողնելով կոմայի մեջ:
1000-դրամանոց հայրենասիրություն

1000-դրամանոց հայրենասիրություն

Նոյեմբեր 15, 2016 00:05 Ուրեմն, այս երկրում օրենք գոյություն չունի, եթե ունի էլ՝ չի գործում: «Քֆուր դնելու» մեխանիզմն է գործում: «Պետք է ասենք՝ ով փողերը կերավ, նրա մմզ-պպզ-ն»:
«Ազգ-1000 դրամ»

«Ազգ-1000 դրամ»

Նոյեմբեր 13, 2016 11:25 Մնում է՝ ժողովուրդը վերջապես ինքնագիտակցության գա, համախմբվի և 2017-ի ընտրություններում իր քվեարկությամբ մերժի «1000-դրամանոց իշխանությանը»:
Վարդան Օսկանյանը բարձր նշաձող է սահմանում

Վարդան Օսկանյանը բարձր նշաձող է սահմանում

Նոյեմբեր 11, 2016 11:27 Մեր պետության առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներն այնպիսին են, որ քաղաքական վերնախավից պահանջում են այլ որակներ ու այլ մոտեցումներ։
Վարդան Օսկանյանի ահազանգն ու կոչը

Վարդան Օսկանյանի ահազանգն ու կոչը

Նոյեմբեր 11, 2016 00:05 Առանց համախմբման դժվար է հասնել իշխանափոխության: