Մեկնաբանություն

Հուլիս 11, 2012 15:17

Սերժի «պալաչը»

Սերժի «պալաչը»

Հանդիսանալով բոլշևիկյան մտածողության կրող և սովետական ագիտպրոպի դպրոցի ներկայացուցիչ՝ Սերժ Սարգսյանը որոշել է քաղաքական հակառակորդների դեմ էժանագին թամաշա կիրառել։ Նախագահականից բեմադրվում է «աշխատավորական կոլեկտիվների վրդովմունքը» խեղկատակությունը։ Մարտի է նետվել ՀՀԿ ղեկավարի կուսընկեր Արթուր Հարությունյանը, նույն ինքը՝ Պալաչը, ում պաշտպանության տակ են առել իշխանական բոլոր «առաջադեմ» լրատվամիջոցները, որոնք մեկ կենտրոնից եկած հրահանգով նախ անոնս արեցին «պետպատվերով գործադուլը», ապա սկսեցին «ռասկրուտկա» անել բուն թատրոնը։

Ինչպես արդեն հայտնի է, Սերժի գաղափարակից ընկերոջը պատկանող Երևան–Աբովյան երթուղով աշխատող «Քինգ դե լյուքս» ավտոբուսի վարորդները կամավոր–պարտադիր սկզբունքով բողոքում են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվող նույն երթուղով քաղաքացիներին անվճար տեղափոխող ավտոբուսների աշխատանքի դեմ։ Փաստորեն, Սերժ Սարգսյանն իրեն հատուկ ոճով «տակից» ու «մուտիլովկաներով» է պայքարում ԲՀԿ–ի դեմ, քանի որ շատ լավ գիտի՝ քաղաքական հարթության մեջ ինքն անզոր է. «թղթե» ձայները զրոյական արժեք ունեն։

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն ու իր երիտթիմը որոշել են հանրային բողոքի իմիտացիա սարքել ու վնասել Ծառուկյանին, բայց նրանք պետք է լավ իմանան, որ անվճար ավտոբուսներից օրական օգտվում են հարյուրավոր մարդիկ, ու դա լավ կյանքից չեն անում։ Անվճար օգտվողները Սերժ Սարգսյանի գլխավորած թիմի տնտեսական «բարեշրջումների» զոհերն են։ Ի դեպ, այդ «բարեշրջումների» զոհ են նաև այն վարորդները, ովքեր «Քինգ դե լյուքսում» են աշխատում։

Հիմա եթե Բաղրամյան 26–ում որոշել են շոու սարքել, ապա այդ շոուն կարող է շուռ գալ իրենց դեմ։ Այնպես ինչպես Վահե Ավետյանի սպանության հետ կապված բողոքի երթի ժամանակ «Նեմե՛ց, մարդասպանը» վերափոխվեց «Սերժի՛կ, հեռացիրի», նույն ձևով Գագիկ Ծառուկյանին վնասելու նպատակ հետապնդող «Ո՛չ բարեգործական ավտոբուսներին» կոչը կարող է սահուն կերպով դառնալ «Ո՛չ 10 մարդու կյանքի գնով նախագահ դարձածին»։

Սերժ Սարգսյանը, թերևս, լավ չի պատկերացնում, որ «պալաչ» օպերացիան խիարի պես բան է. մեկ տեսար՝ ձեռքիդ է, իսկ մեկ էլ տեսար ...

Կորյուն Մանուկյան

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Սեռաբջիջների «վկաները»

Սեռաբջիջների «վկաները»

Մայիս 04, 2016 00:20 Իշխանությունների սիրտը 18 տարեկան տղաների սեռաբջիջներ է ուզում: Դա է պատճառը, որ Բ26-ին կից «կրեաԾիվ» թևը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ:
Ուզում եք՝ «ամուսնացեք», բայց հետո «երեխան» է որբ մնալու

Ուզում եք՝ «ամուսնացեք», բայց հետո «երեխան» է որբ մնալու

Մայիս 04, 2016 00:05 Մեծ հաճույքով ստանձնել են Սարգսյանի անվտանգության երաշխավորի դերը, որպեսզի հանկարծ նրա գլխից մի մազ չպակասի (հեյ գիտի, հաճախորդություն, էդ ինչքա՜ն քաղցր բան ես դու):
Արդյոք բարոյակա՞ն է հաճախորդը

Արդյոք բարոյակա՞ն է հաճախորդը

Մայիս 03, 2016 10:10 «Հայրենասիրությունը» ոչ միայն սրիկաների, այլ նաև հաճախորդների վերջին հանգրվանն է դառնում։
«Միասնականություն» շոուն շարունակվում է

«Միասնականություն» շոուն շարունակվում է

Մայիս 03, 2016 09:00 Վա՛յ, ձեր բարոյական ջանին մեռնեմ, էդ դուք եք խոսում բարոյականությունի՞ց:
Արմեն Աշոտյանը տեր է փնտրում

Արմեն Աշոտյանը տեր է փնտրում

Մայիս 03, 2016 00:25 Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում կարմիր շորտիկով նրա դիմաց թռչկոտող, իսկ հիմա Սերժ Սարգսյանին անսահմանորեն քծնող Աշոտյանի համար կան ստրուկներ և տերեր:
Սերժ Սարգսյանի ռազմավարական սխալը (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի ռազմավարական սխալը (տեսանյութ)

Մայիս 02, 2016 11:15 Սարգսյանը հիմա շատ հանգիստ խոսում է Թալիշի ուղղությամբ հանձնած դիրքերի անկարևորության մասին, թերևս, այն պատճառով, որ լավ չի պատկերացնում դրանց նշանակությունը: Կամ էլ ...
Ով նախաձեռնի, ում հրաժարականը պահանջեն

Ով նախաձեռնի, ում հրաժարականը պահանջեն

Մայիս 02, 2016 10:15 Բոլորը մեղավոր են ու վատ են աշխատում, բացի մեկից՝ ամենաազնիվից, ամենաանմեղից, ամենաիմաստունից ու ամենանախաձեռնողից: Կարծում եմ՝ գլխի ընկաք, թե ով է նա:
Մեր հաղթանակը մեր պարտությո՞ւնն է

Մեր հաղթանակը մեր պարտությո՞ւնն է

Մայիս 02, 2016 00:05 Իշխանական քարոզչամեքենան ուզում է մեր մարդկային ու տարածքային կորուստները ներկայացնել որպես հաղթանակ ու Սերժ Սարգսյանին «ֆորա» տալ, սակայն դա հիշեցնում է օրուելյան անտիուտոպիաներում առկա պատկերը:
Մեթոդական ցուցում սերժամետ «ռազմահայրենասերներին»

Մեթոդական ցուցում սերժամետ «ռազմահայրենասերներին»

Ապրիլ 30, 2016 11:40 Ի՞նչ պետք է անեն սերժամետ կամ կոնյունկտուրշիկ «ռազմահայրենասերները», որպեսզի Հերմինեի պես «չքաշվեն»:
Բավակա՛ն է ժողովրդին երկարականջ կենդանու տեղ դնեք

Բավակա՛ն է ժողովրդին երկարականջ կենդանու տեղ դնեք

Ապրիլ 30, 2016 01:20 Աշոտյանները, կարենավագյանները եւ մնացած «երիտգիտնականներն» արդյո՞ք շարունակել են զբաղվել գիտությամբ: Իհարկե, ո՛չ:
ՀՀԿ–ական «սխոդկան» և դրա հետևանքները

ՀՀԿ–ական «սխոդկան» և դրա հետևանքները

Ապրիլ 29, 2016 14:40 Հերմինե Նաղդալյանն ի՞նչ իմանար, որ հողեր հանձնելու մասին խոսելու մենաշնորհը ՀՀԿ–ում պատկանում է Սերժ Սարգսյանին, և վերջինիս մոտ հիմա «հայրենասիրության» փուլ է։
Այսպես շարունակվել չի՛ կարող

Այսպես շարունակվել չի՛ կարող

Ապրիլ 29, 2016 09:20 Սերժ Սարգսյանին մտահոգում են ոչ թե հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, այլ ներկուսակցական, ներքաղաքական հարցերը, որոնք քննարկելու համար ՀՀԿ-ում նիստ է անցկացնում:
Խայտառակություն խորհրդարանում

Խայտառակություն խորհրդարանում

Ապրիլ 28, 2016 19:40 Դժվար է ասել՝ ԱԺ խոսնակն ու փոխխոսնակները յուրօրինակ «պոդստավկա» արեցին Սերժ Սարգսյանին գիտակցաբա՞ր, թե՞ պատահաբար, բայց փաստն այն է, որ այս երեքը ՀՀԿ ղեկավարին «քաշեցին»։ ՀՀԿ գրասենյակում հնչեցված առաջադրանքը չկատարվեց։
Մի «ինստիտուցինոալ» խոսեց իր տեղից

Մի «ինստիտուցինոալ» խոսեց իր տեղից

Ապրիլ 28, 2016 17:00 Սերժ Սարգսյանը նիկոլենց մի քանի զրո պակաս գնահատեց։
Բ26–ն ինստիտուցիոնալ տեսք է տալիս թայֆաներին

Բ26–ն ինստիտուցիոնալ տեսք է տալիս թայֆաներին

Ապրիլ 28, 2016 15:45 Ադրբեջանից խփում են «Սմերչով», իսկ Բ26–ից՝ այլ տիպի զենքերով։ Ու դժվար է ասել, թե որ զենքն է ավելի վտանգավոր Հայաստանի պետականության համար։
ՀՀԿ ղեկավարի համար Հայաստանը որբի գլուխ է

ՀՀԿ ղեկավարի համար Հայաստանը որբի գլուխ է

Ապրիլ 28, 2016 12:05 Սերժ Սարգսյանը հիմա շատ լավ հասկանում է, որ կազանյան գործընթացից դուրս գալու երկու տարբերակ կա՝ կա՛մ հրաժարական տալ, կա՛մ գնալ վա բանկ, այսինքն՝ պատերազմի։
Սերժ Սարգսյանի գնահատականն ու Մանվել Գրիգորյանի «անիմաստ» գործունեությունը

Սերժ Սարգսյանի գնահատականն ու Մանվել Գրիգորյանի «անիմաստ» գործունեությունը

Ապրիլ 28, 2016 11:10 Տալով մոտ 700 զոհ՝ Գրիգորյանը վերցրել է այն տարածքները, որոնք Սերժ Սարգսյանը հանձնեց՝ տալով մի քանի տասնյակ զոհ։
«Համախմբումն» իր դեմ է համախմբել մուտիլովշիկներին

«Համախմբումն» իր դեմ է համախմբել մուտիլովշիկներին

Ապրիլ 28, 2016 01:10 Վերջապես ձեւավորվում է մի ուժ, որը Բաղրամյան 26-ի նախագծերից չէ, այլ հայտ է ներկայացնում՝ 2017-ին բրեժնեւյան շրջանի ոգով նախատեսված ընտրությունների թմբիրն ու անդորրը «հարամելու» նպատակադրումով:
Սասունցի սակրավոր Հովսեփը

Սասունցի սակրավոր Հովսեփը

Ապրիլ 27, 2016 20:10 Էլմիրա Թևանյան. «Կարելի է կռվել ու զոհվել հայրենիքի համար, բայց չի կարելի օդից թափվող կրակի դեմ միայն մարմին հակադրել: Ինչո՞ւ «վերևներում» դավաճանեցին առաջնագծում կանգնած քաջերին։ Պարտավոր ենք պատասխան պահանջել ու պատասխան քայլ կատարել»։
«Ներազգային միասնության» գաղջ մթնոլորտը

«Ներազգային միասնության» գաղջ մթնոլորտը

Ապրիլ 27, 2016 00:05 -Չե՞ք պատրաստվում վաճառել ձեր դղյակը եւ այդ գումարը տալ բանակին.–«Գնացեք, էդ փողը ձեր տերերից ուզեք»: