Լրահոս

Հուլիս 11, 2012 17:58

Սիս համայնքում հիմնվել է երիտասարդական կենտրոն

Սիս համայնքում հիմնվել է երիտասարդական կենտրոն

Հուլիսի 11-ին տեղի ունեցավ Սիս համայնքի երիտասարդական կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը: Երիտասարդական կենտրոնը հիմնվել է «Աջակցություն փախստականաբնակ համայնքներին» ծրագրի շրջանակներում` ԱՄՆ պետքարտուղարության Բնակչության, փախստականների և միգրացիայի բյուրոյի ֆինանսավորման և Սիսի համայնքապետարանի մասնակի ներդրման միջոցով: Ծրագրին իրականացնում է «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպությունը «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:

Սիս համայնքում երբևէ չի գործել երիտասարդական կենտրոն: Գյուղի երիտասարդներն ու երեխաները հաճելի և օգտակար ժամանցի կամ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման հնարավորություն չեն ունեցել և իրենց ազատ ժամանցն անցկացրել են աննպատակ: Ելնելով համայնքում երիտասարդների համար կրթական և մշակութային զարգաման հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությունից` Սիս համայնքի բնակիչները գերակա խնդիր են համարել երիտասարդական կենտրոնի հիմնումը:

Արձագանքելով Սիս համայնքի սահմանած գերակայություններին`«Սեյվ դը չիլդրեն»-ն իր «Աջակցություն փախստականաբնակ համայնքներին» ծրագրի շրջանակներում հիմնանորոգել է գյուղական կիսակառույց շինություններից մեկը` այնտեղ հիմնելով երիտասարդական կենտրոն: Փոխվել են դռները, հատակը սալիկապատվել է, տրամադրվել են համապատասխան կահույք և համակարգչային սարքավորումներ: Կենտրոնը նախատեսված է ծառայելու որպես երիտասարդների և երեխաների կրթման և զարգացման վայր: Այնտեղ կանցկացվեն նաև հասարակական հավաքներ, ժողովներ, ցուցահանդեսներ և այլ տարատեսակ միջոցառումներ:

Ծրագրի շրջանակներում նաև վերապատրաստման դասընթացներ են անցկացվել համայնքի մանկապարտեզի դաստիարակների և նրանց օգնականների, դպրոցի ուսուցիչների և բուժաշխատողների համար: Բացի այդ, 14-18 տարեկան երեխաների համար կազմակերպվել են երեխաների իրավունքների վերաբերյալ դասընթացներ «Երեխան երեխայի համար» մեթոդոլոգիայով:

Ծրագիրն իրականացվում է կարողությունների զարգացման և ռեսուրսների մոբիլիզացման գաղափարի ներքո՝ տեղական իշխանությունների և դպրոցի աշխատակազմի գործուն մասնակցությամբ: Սիսի համայնքապետարանը ներդրել է ծրագրի արժեքի 25 տոկոսը:

«Աջակցություն փախստականաբնակ համայնքներին» ծրագրի նպատակն է բարելավել փախստականների կյանքի որակն ու բարեկեցությունը: Ծրագրի շրջանակներում Սիս համայնքում վերանորոգվել է երիտասարդական կենտրոնը, Հայանիստում անցկացվում է ջրագիծ, Խաչփարում վերանորոգվում է բուժամբուլատորիան, իսկ Նիզամիում` նախակրթարանը: Նշված բոլոր համայնքներում իրականացվել են կարողություների զարգացման մի շարք միջոցառումներ ինչպես երեխաների, այնպես էլ ուսուցիչների, մանկապարտեզների դաստիարակների և բուժաշխատողների համար:

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Գտնվում էր միջպետական հետախուզման մեջ

Գտնվում էր միջպետական հետախուզման մեջ

Փետրվարի 23, 2017 23:29 1982 թ. ծնված Էդուարդ Դ.-ն։
Ադելին անհավանականորեն նման աղջիկը ցնցել է համացանցը (ֆոտոշարք)

Ադելին անհավանականորեն նման աղջիկը ցնցել է համացանցը (ֆոտոշարք)

Փետրվարի 23, 2017 22:40 Որոշել է փորձել Ադելի այցեքարտային դիմահարդարումը։
Բերման ենթարկվեց Պուշկին-Փարպեցի խաչմերուկից

Բերման ենթարկվեց Պուշկին-Փարպեցի խաչմերուկից

Փետրվարի 23, 2017 22:15 Փետրվարի 7-ից հետախուզվում էր։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Փետրվարի 23, 2017 21:50 Օդի ջերմաստիճանը կբարձրանա:
Էդ․ Նալբանդյան․ «ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դեմ ուղղված քայլերը ԵԱՀԿ դեմ ուղղված քայլեր են» (տեսանյութ)

Էդ․ Նալբանդյան․ «ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դեմ ուղղված քայլերը ԵԱՀԿ դեմ ուղղված քայլեր են» (տեսանյութ)

Փետրվարի 23, 2017 21:24 Ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչին։
Դպրոցի առաջին և վերջին օրերը (ֆոտոշարք)

Դպրոցի առաջին և վերջին օրերը (ֆոտոշարք)

Փետրվարի 23, 2017 21:11 Կյանքի ամենահիշարժան պահերից։
Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է

Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է

Փետրվարի 23, 2017 21:09 Բքի և մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Սեյրան Օհանյան․ «Մեր որոշումն այսօր կայացված է՝ հաղթել… հաղթել բոլոր ճակատներում…»

Սեյրան Օհանյան․ «Մեր որոշումն այսօր կայացված է՝ հաղթել… հաղթել բոլոր ճակատներում…»

Փետրվարի 23, 2017 21:05 Թե ով է հակառակորդը, համարյա թե նշանակություն չունի:
Զինամթերքը թողել էր «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում

Զինամթերքը թողել էր «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում

Փետրվարի 23, 2017 20:50 Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Գողություն թիվ 67 երթուղու ավտոբուսի սրահում

Գողություն թիվ 67 երթուղու ավտոբուսի սրահում

Փետրվարի 23, 2017 20:30 Բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին։
Կենդանիների անսովոր հիբրիդներ, որոնք իրականում գոյություն ունեն (ֆոտոշարք)

Կենդանիների անսովոր հիբրիդներ, որոնք իրականում գոյություն ունեն (ֆոտոշարք)

Փետրվարի 23, 2017 20:10 Բնությունը ևս իր աջակցությունն ունի այդ հարցում։
Հետախուզվող է հայտնաբերվել

Հետախուզվող է հայտնաբերվել

Փետրվարի 23, 2017 19:50 Բերման են ենթարկել 1967 թ. ծնված Արմեն Ղ.-ին։
Զինամթերքը պատկանել է իր հանգուցյալ ամուսնուն

Զինամթերքը պատկանել է իր հանգուցյալ ամուսնուն

Փետրվարի 23, 2017 19:29 Հայտնաբերել է իրենց նկուղում։
63–ամյա կինը կոտրում է նորաձևության ոլորտի բոլոր կարծրատիպերը (ֆոտոշարք)

63–ամյա կինը կոտրում է նորաձևության ոլորտի բոլոր կարծրատիպերը (ֆոտոշարք)

Փետրվարի 23, 2017 19:07 Համալսարանական պրոֆեսորից վերածվել է նորաձևության կուռքի։
Հետախուզվում էր Գերմանիայի իրավապահների կողմից

Հետախուզվում էր Գերմանիայի իրավապահների կողմից

Փետրվարի 23, 2017 18:50 Բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Սուրեն Ջ.-ն։
Աշխարհի ամենաթանկարժեք երկրները ապրելու համար (ֆոտոշարք)

Աշխարհի ամենաթանկարժեք երկրները ապրելու համար (ֆոտոշարք)

Փետրվարի 23, 2017 18:32 Հաշվի են առնվել սննդամթերքի, տրանսպորտի, ռեստորանների գները։
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Փետրվարի 23, 2017 18:10 Մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
1 օրվա ընթացքում բացահայտվել է գողության 18 դեպք

1 օրվա ընթացքում բացահայտվել է գողության 18 դեպք

Փետրվարի 23, 2017 17:45 Խարդախության՝ 7, մարմնական վնասվածք հասցնելու՝ 10։
Երվանդ Բոզոյան. «Քաղաքական դաշտում հատկապես թիրախավորված է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը»

Երվանդ Բոզոյան. «Քաղաքական դաշտում հատկապես թիրախավորված է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը»

Փետրվարի 23, 2017 16:54 «Այդքան էլ կոռեկտ և բարոյաէթիկական տեսանկյունից ճիշտ չէ ինը դաշինքի մեջ թիրախավորելը մեկ թիմին»։