Աշխարհ

14.07.2012 09:29


Բաքուն այլևս չի սպառնա ԼՂ քաղաքացիական օդանավերի նկատմամբ ուժ կիրառելու բլեֆներով

Բաքուն այլևս չի սպառնա ԼՂ քաղաքացիական օդանավերի նկատմամբ ուժ կիրառելու բլեֆներով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Անջեյ Կասպրչիկը (ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը), ամփոփելով հունիսի 10-13 տարածաշրջան կատարած այցը, նշել են, որ Ստեփանակերտում օդանավակայանի բացման ծրագրի առթիվ իրենք կողմերից հավաստիացումներ են ստացել, որ  խնդրին անդրադարձ կկատարվի միայն դիվանագիտական քայլերի տեսքով, և հարցը չի քաղաքականացվի, իսկ ադրբեջանական կողմը քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ բռնություն չի կիրառվի։ Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքը։

Համանախագահները նշել են, սակայն, որ օդանավակայանի գործունեությունը չի կարող օգտագործվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը փոխելու համար և կողմերին կոչ են արել թիռչքներն իրականացնել միջազգային իրավունքի պահանջներին համապատասխան։  

Այս խորագրի վերջին նյութերը