Մեկնաբանություն

Հուլիս 18, 2012 19:46

Ովքեր և ինչու են լքել ՀԱԿ–ը

Ովքեր և ինչու են լքել ՀԱԿ–ը

Հայ ազգային կոնգրեսը վերջին շրջանում լքող դեմքերը նույն ձևակերպումներն են տալիս իրենց քայլին։ «ՀԱԿ–ը կորցրել է իր էլեկտորատը և թուլացել՝ Լևոն Տեր–Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծության» շրջանակներում ԲՀԿ–ի հետ համագործակցության պատճառով»,– հիմնավորումներ են ներկայացնում հեռացողները։

Մի կողմ թողնելով այն հարցը, թե արդյոք լա՞վ է, որ ՀԱԿ–ը թուլացել է, անդրադառնանք այդ քաղաքական ուժի «այլախոհների» փաստարկներին ու տանք ՀԱԿ–ի շուրջ ստեղծված մեր գնահատականը։

«Եղիազար Այնթապցին» և փակված զուգարանները

2008թ. նախագահական ընտրություններից հետո ձևավորված ՀԱԿ–ում տարբեր տեսակետներ կային ապագա քայլերի վերաբերյալ։ Մի մասը գտնում էր, որ պետք է կոշտացնել պայքարը և, պատկերավոր ասած, փողոցից տուն չգնալ, իսկ մյուս մասի կարծիքով՝ ճիշտը «քարերը փեշից թափելն» ու Սերժ Սարգսյանի հետ երկխոսության գնալն է։

Ի վերջո, Կոնգրեսում հաղթեց երկրորդ մոտեցումը, և Լևոն Տեր–Պետրոսյանը հնչեցրեց իր հայտնի ելույթը, որտեղ հիշեց կաշառակեր Եղիազար Այնթապցու և էջմիածնական միաբանների համագործակցության մասին։ ՀԱԿ–ում, ըստ այդմ, որոշեցին ամեն ինչ անել, որպեսզի իշխանության հետ երկխոսության միջոցով ազատ արձակվեին քաղբանտարկյալները և բացի այդ՝ քաղաքական դաշտը տնօրինվի Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ–ի ու Տեր–Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ–ի  կողմից։ Քննադատության թիրախն այս դեպքում ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը, որպեսզի «լեգիտիմացվի» Սերժ Սարգսյանի հետ համագործակցության մոտիվացիան։

Այս գծի ակտիվ կողմնակիցներն էին (են) Դավիթ Շահնազարյանը, Արամ  Սարգսյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը և բոլոր նրանք, ովքեր հետագայում դուրս եկան ՀԱԿ–ից (խոսքս ամենևին չի վերաբերում այն մարդկանց, ովքեր վերջին տարիների ընթացքում ՀԱԿ–ը լքեցին ու անհատ քաղաքացու կարգավիճակով կամ այլ ձևաչափերի մեջ ընդգրկվելով՝ շարունակեցին իրենց պայքարը «ավազակապետություն» որակված ռեժիմի դեմ)։

Ճիշտ է, «էջմիածնական միաբանների» հայեցակարգի դեմ եղան նաև փնթփնթացողներ, բայց ճակատագրի հեգնանքով նրանք հետագայում հայտնվեցին Սերժ Սարգսյանի տիրույթում այն պահից սկսած, երբ Լևոն Տեր–Պետրոսյանն արդեն փոխեց մարտավարությունը և առաջ քաշեց «Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան» կարգախոսը։ Ուշագրավ է, որ փնթփնթացողներն ԱԺ ընտրությունների ժամանակ իրենք էին «երկխոսում» Սերժ Սարգսյանի հետ և «Ժառանգության» հետ համատեղ աշխատում ԲՀԿ–ի ու միասնական շտաբի դեմ։

Հիշեցնենք, որ 2010–ի ամռանը տեղի ունեցած ՀՀՇ համագումարից հետո ՀԱԿ–ից դուրս եկան ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ստեղծեցին Տեր–Պետրոսյանից դժգոհող գործիչները, բայց ինչպես ժամանակը ցույց տվեց, Քոքոբելյանն ու մյուսները դժգոհ էին ոչ թե իշխանության հետ երկխոսության մարտավարությունից, այլ այն բանից, որ իրենք չէին կարողանալու օգտվել այդ երկխոսությունից, քանզի Տեր–Պետրոսյանի նեղ թիմից դուրս էին մղվել։

«Ազատ դեմոկրատների» վերնախավը ներկայացնող գործիչները, զգալով որ դուրս են մնում երկխոսության ձևաչափից, մի պահ սկսեցին ակտիվորեն շփվել Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի վարած արտաքին ու ներքին քաղաքականությանը կոշտ հակադրվող մարդկանց հետ, սակայն դա կարճ տևեց, քանզի ՀԱԿ–իշխանություն «երկխոսության» ձախողումը և Տեր–Պետրոսյանի հակասերժական տրամադրվածությունը Բաղրամյան 26–ի համար պահանջված դարձրեց ՀԱԿ–ից դուրս եկածներին։ Արդյունքում՝ իշխանության տանիքի տակ ձևավորվեց «Ժառանգություն»–«Ազատ դեմոկրատներ» միասնական ցուցակը, որի անդամների հիմնական գործը դարձավ հակասերժական կոալիցիայի դեմ գեղամյանություն անելը։

Վերադառնալով 2008թ. մայիսից մինչև 2011թ. աշունը ՀԱԿ որդեգրած քաղաքականությանը՝ պետք է նշել, որ այն իր գագաթնակետին հասավ 2011–ի ամռանը, երբ սկսվեց ՀԱԿ–իշխանություն երկխոսությունը։ Երկխոսություն, որը բխում էր բացառապես Սերժ Սարգսյանի շահերից և միտում ուներ մարելու այն ալիքը, որը կար այդ տարվա փետրվար–մարտ ամիսներին, երբ արաբական հեղափոխությունների և ներքին սոցիալական լարվածության ազդեցության տակ մեծ էր իշխանափոխության հնարավորությունը։

Տեղին է հիշելը, որ այդ փուլում Դավիթ Շահնազարյանը հանդես եկավ հայտնի ասուլիսով ու բացահայտորեն կողմ արտահայտվեց Սերժ Սարգսյանի վերարտադրությանը նպաստող կոալիցիոն նոր հուշագրի ստորագրմանը։ Շահնազարյանը քննադատեց ԲՀԿ–ին՝ ներկայացնելով երկիրն ապակայունացնելու մեղադրանքներ։ Իրեն թունդ ընդդիմություն ներկայացնող Շահնազարյանն այդպիսով նոր խոսք ասաց քաղաքականության մեջ, երբ ընդդիմադիր ուժը հանդես է գալիս իշխանության կայունության երաշխիքի դերում։ Ինչևէ։

Երբ գյալաջի հիշեցնող «երկխոսությունը» սկսվեց և ստացավ սերիալային բնույթ, Սերժ Սարգսյանն արձանագրեց, որ ՀԱԿ–ը դրա արդյունքում թուլանում է և երիտասարդ ՀԱԿ–ականների հետ տեղի ունեցած միջադեպն օգտագործելով՝ դադարեցրեց այն, իսկ ՀԱԿ–ի աշնանային շուրջօրյա հանրահավաքների ժամանակ փակեց անգամ Օպերայի տարածքի զուգարանները։

Այդպիսով՝ Սերժ Սարգսյանին հաջողվեց ՀԱԿ–ում ունեցած «ականների» միջոցով ժամանակավորապես ԲՀԿ–ի դեմն առնել, իջեցնել ՀԱԿ–ի վարկանիշն ու հանրային դժգոհության ալիքը մարելով հասնել ԱԺ ընտրություններին։

Դրանից հետո Լևոն Տեր–Պետրոսյանին այլ բան չէր մնում, քան փոխել մարտավարությունն ու ի վերջո հանդես գալ ԲՀԿ–ի մասով քաղաքագիտական վերլուծությամբ։

ՀԱԿ առաջնորդն, ի պատիվ իրեն, ընդունեց, որ սխալվել է և կոնկրետ քայլերի դիմեց։ Տեր–Պետրոսյանը հասկացավ, որ Սերժ Սարգսյանը գործընկերային հարաբերություններ չի պատկերացնում, այլ նախընտրում է պատվիրատու–հաճախորդ մոդելը, ինչը չէր կարող ընդունելի լինել ՀՀ առաջին նախագահի համար։

ՀԱԿ–ի «այլախոհների» դիմակազերծումը

ԱԺ ընտրություններից հետո ՀԱԿ–ը լքած գործիչները հիմա միաբերան պնդում են, թե Կոնգրեսը քիչ ձայներ հավաքեց խորհրդարանական ընտրություններում, քանի որ ԲՀԿ–ի հետ համատեղ ընտրությունների վերահսկման միասնական շտաբ էր ստեղծել։ Սակայն դա դատարկ ու հիմքից զուրկ գնահատական է։

Տեսե՛ք. տապալված «երկխոսությունից» հետո կազմակերպած ՀԱԿ–ի շուրջօրյա հանրահավաքները բավական սակավամարդ էին և դա հաստատ պայմանավորված չէր ո՛չ փակված զուգարաններով, ո՛չ էլ մայրաքաղաք մտնող փակ ճանապարհներով։ Նույն տարվա մարտ–փետրվարին էլ ոստիկանությունը թույլ չէր տալիս բնակչությանը մարզերից գալ հանրահավաքի, սակայն Մատենադարանի տարածքում ասեղ գցելու տեղ չկար։ Ասել է թե՝ այն թեզը, թե իբր ԲՀԿ–ի հետ սիլի–բիլիի արդյունքում ՀԱԿ–ը լսարան կորցրեց, չի դիմանում ոչ մի քննադատության։ Հո՞ շուրջօրյայի անցնելու ժամանակ Տեր–Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծությունը» չկար։ Սրան գումարած նաև այն, որ «երկխոսական» շրջանում ՀԱԿ–ն իրեն պահում էր այսօրվա «ժառանգության» պես, այն է՝ խոսում էր ԲՀԿ–ի դեմ. դե թող ահագին մարդ հավաքվեր, ինչու՞ չէր հավաքվում։

ԲՀԿ–ի հետ «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ծրագրով առաջ շարժվելու արդյունքում էլեկտորատ կորցնելու մասին հնչեցված թեզին ևս մեկ հակափաստարկ ներկայացնենք։ Հաճախորդացվելուց հետո «ժառանգությունը» հստակ հանդես է գալիս հակաբհկական կոդերով ու հանրությանը ներկայանում որպես ընդդիմադիր։ Բա ինչու՞ այդ դեպքում սարերի ֆոնին տրջիկ տվող Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած ցուցակն ավելի քիչ ձայն հավաքեց, քան ՀԱԿ–ը։

Ի դեպ, իշխանություններն ուզում էին որպեսզի «ժառանգությունը» ՀԱԿ–ից շատ ձայներ հավաքի և իր «ականների» բերանը լեզու դրվի, բայց ծրագիրն այդ ձախողվեց և փողոցից տուն չգնալու խոստում տվող արամզավենիչները բավարարվեցին անշուք ճեպազրույցներով, իսկ իրենց անմիջական «կռիշ» Ռուբեն Հայրապետյանի «քաշվելուց» հետո ընդհանրապես անցան ընդհատակ։

Այնպես որ Սերժ Սարգսյանի հաճախորդներն ավելի ազնիվ պետք է գտնվեն ու ինչպես Դավիթ Շահնազարյանը՝ հստակ հայտարարեն, որ իրենք կողմ են Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը (դա հիմա «կայունություն» է կոչվում) և միշտ էլ եղել են վերջինիս ազդեցության գործակալները։ Թե չէ խոսել ակտիվ պայքարից, երկրում տիրող ամենաթողությունից ու պահանջել ... ԲՀԿ–ի հրաժարականը, Սերժի խոսքով ասած, սիրո՛ւն չի։

Ամփոփենք

ՀԱԿ–ից դուրս եկող բոլոր այն մարդիկ, ովքեր հայտարարում են, որ դա անում այն պատճառով, որ Լևոն Տեր–Պետրոսյանը փոխել է մարտավարությունը և քաղաքական համագործակցություն է առաջարկել ԲՀԿ–ին, ծառայում են Սերժ Սարգսյանին և Գեղամյանից գրեթե ոչնչով չեն տարբերվում։ Միակ տարբերությունը ՀԱԿ–ի «այլախոհների» և «Ազգային միաբանության» առաջնորդի միջև այն է, որ առաջինները պայքարում են ՀՀԿ–ի ցուցակում հայտնվելու համար, մինչդեռ Գեղամյանն արդեն իսկ այդ կուսակցության ցուցակով պատգամավոր է դարձել։

Եթե մարդն անմեղսունակ և սերժահպատակ չէ, ապա պետք է որ հասկանա՝ միայն քաղաքական լայն կոնսոլիդացիայի միջոցով է հնարավոր Հայաստանում բան փոխել և հետևաբար՝ ԲՀԿ–ի դեմ աշխատողներն ընդամենը շարքային «դհոլներ» են։ Այսքան բան։

Կարեն Հակոբջանյան

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Իսկ բարոյակա՞ն մարդ էր արդյոք «հանգուցյալը»

Իսկ բարոյակա՞ն մարդ էր արդյոք «հանգուցյալը»

Մայիս 28, 2015 12:00 Օֆշորի Տիկոն բարոյական (!!!) վնասի փոխհատուցման նպատակով դատի է տվել Փայլակ Հայրապետյանին ու նրանից պահանջում է 1 միլիոն դրամ (ինչպես Տիգրանի շեֆը կասեր՝ մի քանի զրո ավել է գին «կրակում»)։
Հայաստանը «հաջողակ պատմությունների» թանգարան է բաց երկնքի տակ

Հայաստանը «հաջողակ պատմությունների» թանգարան է բաց երկնքի տակ

Մայիս 28, 2015 00:20 Հայաստանյան պաշտոնյաներին դուր է եկել հայտնի գրող Տուրգենևի «Հայրեր և որդիներ» վեպը։ Ինչ–որ տեղ լսել են այդ գրքի վերնագիրն ու անցել գործի՝ չխորանալով բովանդակության մեջ։
Տիգրան Սարգսյանի աչքը Հովիկ Աբրահամյանի աթոռի վրա՞ է

Տիգրան Սարգսյանի աչքը Հովիկ Աբրահամյանի աթոռի վրա՞ է

Մայիս 27, 2015 12:20 Եթե Լիսկան վերանշանակվեց մարզպետ, ապա Տիգրանը Լիսկայից ինչո՞վ է պակաս։ Հատկապես որ երկուսն էլ կարծում են, որ իրենք «աստծո պահած մարդիկ» են։
«Մատաղ արված» «Lexus»–ը

«Մատաղ արված» «Lexus»–ը

Մայիս 27, 2015 10:35 Միգուցե Լիսկան չի՞ հասկացել, թե ինչու է իր վրա շատ ավելի էժան նստում տան բակում գործած սպանությունը, իսկ հիմա «ընդամենը» ծեծկռտուքի համար ուզում են ավելի շատ «կթել»։ Չի հասկացել ու սկսել է անկանոն կրակել սեփական մեքենայի վրա։
Ղումարբազային քաղաքականության հետևանքները

Ղումարբազային քաղաքականության հետևանքները

Մայիս 26, 2015 14:05 Մենք, գլխապատառ նետվելով դեպի Մոսկվա և քծնանքային քաղաքականություն վարելով, կորցրել ենք մանևրի հնարավորությունը, քանզի չունենք դաշնակիցներ ոչ Արևմուտքում, ոչ էլ Հյուսիսում։
Լիսկան ու Օֆշորի Տիկոն անցել են հակագրոհի

Լիսկան ու Օֆշորի Տիկոն անցել են հակագրոհի

Մայիս 26, 2015 12:53 Մնում է, որ Երևանի փողոցներում կանգնող մարմնավաճառները բարոյական վնասի փոխհատուցում պահանջեն երևանցիներից՝ իրենց պուտանկա անվանելու համար։
ՀԷՑ–ի ցեցը

ՀԷՑ–ի ցեցը

Մայիս 26, 2015 12:00 Էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը դարձել է սահմանադրական փոփոխությունների միջոցով խորհրդարանական կառավարմանն անցնելու պես մի բան։
«Ուժեղ» տղամարդկանց «կոդեքսը»

«Ուժեղ» տղամարդկանց «կոդեքսը»

Մայիս 25, 2015 13:15 Մնում է միայն կռահել, թե որ ծակին քանի թուման կտան նույն այդ տղամարդիկ, երբ հաջողվի համաժողովրդական մոբիլիզացիայի օգնությամբ իշխանափոխության հասնել։
Յուրայինների մեջ՝ օտար, օտարների մեջ՝ օտար

Յուրայինների մեջ՝ օտար, օտարների մեջ՝ օտար

Մայիս 25, 2015 12:00 Սերժ Սարգսյանը ո՛չ արևմտամետ է, ո՛չ ռուսամետ, ո՛չ թուրքամետ, ոչ էլ վատիկանամետ։ Նա և՛ արևմտամետ է, և՛ ռուսամետ է, և՛ ...
Արտաշատում սահմանադրական փոփոխությունները տեղի ունեցան

Արտաշատում սահմանադրական փոփոխությունները տեղի ունեցան

Մայիս 25, 2015 00:30 Արգամ Աբրահամյանն առաջինը չէ։ Որդիներին համայնքի ղեկավար դարձնելու ավանդույթը ներմուծեց մեկ այլ ՀՀԿ–ական վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ով իր որդի Տարոնին Ավանն էր նվիրել։
ԵՏՄատեսիլ

ԵՏՄատեսիլ

Մայիս 24, 2015 12:25 Հայ ժողովրդի եվրատեսիլասեր և կոնչիտայատյաց հատվածն այս գիշեր հերթական բարոյական հաղթանակը տարավ՝ մխիթարվելով, թե բա՝ հո Կոնչիտայի ձեռքից մրցանակ չէի՞նք ստանալու։
Բաժանի՛ր, որ կռվացնես ու կառավարես (պետության ու քաղաքացու հերն էլ անիծած)

Բաժանի՛ր, որ կռվացնես ու կառավարես (պետության ու քաղաքացու հերն էլ անիծած)

Մայիս 23, 2015 00:10 Իրավապահ «եռյակից» յուրաքանչյուրի խնդիրը դարձել է «շառից ու փորձանքից հեռու» տարբերակով աշխատելն ու աղմկահարույց գործերը միմյանց վրա գցելը։
Դեմագոգիան էլ չափ ու սահման ունի, պարո՛ն Հարությունյան

Դեմագոգիան էլ չափ ու սահման ունի, պարո՛ն Հարությունյան

Մայիս 22, 2015 12:35 Նա չի կարող և չի ուզում «ա լյա» Պուտին «հեռանալ», այսինքն՝ աթոռը թողնել «ժառանգորդին», մի ժամկետ սպասել ու հետո վերադառնալ՝ շատ լավ հասկանալով, որ եթե հեռացավ, այլևս չի վերադառնա։
Դոլարադրամային մեքենայություններ

Դոլարադրամային մեքենայություններ

Մայիս 22, 2015 11:15 Բանկային համակարգը մեզանում սահուն կերպով վերածվել է գեղեցիկ «եվրառեմոնտով» «չենջի բուդկայի»։ Այն չի կատարում բիզնեսի վարկավորման գործառույթ։
«Սյունիք Փրոդաքշընը» ներկայացնում է

«Սյունիք Փրոդաքշընը» ներկայացնում է

Մայիս 22, 2015 10:00 «Ազատամարտի ռահվիրա» Սուրիկ Խաչատրյանին պետք է ուղարկել դիրքեր, որպեսզի նա կարողանա շեղել թշնամու արձակած բոլոր փամփուշտները։
Ամեն մեկն իր «կաֆելչիկն» ունի

Ամեն մեկն իր «կաֆելչիկն» ունի

Մայիս 21, 2015 14:35 Եթե Պարույրի ուսի համար 20 միլիոն դրամ հատկացվեց պետբյուջեից (թե որքան է հատկացվել արտաբյուջետային ֆոնդից, հայտնի չէ), ապա 10 փամփուշտից «ուխոդ արած» Լիսկան արժանի է ավելի լուրջ փոխհատուցման։
Գաղջը տեղափոխվել է Արտաշատ

Գաղջը տեղափոխվել է Արտաշատ

Մայիս 21, 2015 11:35 Իսկ ումի՞ց է պակաս Հովիկ Աբրահամյանը։
Լիսկան զոհի՞, թե՞ «Կաշչեյ բեսսմեռտնու» դերում

Լիսկան զոհի՞, թե՞ «Կաշչեյ բեսսմեռտնու» դերում

Մայիս 21, 2015 02:10 Լիսկայի ավտոմեքենայի ուղղությամբ 10 կրակոց է հնչում, բայց Լիսկան ու իր ընկերները ողջ են մնում։ Իսկական «Կաշչեյ բեսսմեռտնի»։
Մենաշնորհը խժռում է Հայաստանը

Մենաշնորհը խժռում է Հայաստանը

Մայիս 20, 2015 14:10 Անցումային ավտորիտարիզմի պայմաններում քաղաքական մենաշնորհի համար անհրաժեշտ է ընդամենը հսկիչ փաթեթ ունենալ խորհրդարանում և նախագահական ընտրություններում ամեն գնով անցկացնել ԱԺ–ում հսկիչ փաթեթ ունեցող թեկնածուին։
Ներիշխանական գզվռտոցը տրագիկոմեդիայի է վերածվում

Ներիշխանական գզվռտոցը տրագիկոմեդիայի է վերածվում

Մայիս 20, 2015 12:00 «Գեբելսյան» քարոզչամեքենայի մի հատվածին հրահանգել են դրական լույսի ներքո «ռասկրուտկա անել» «նախագահացուներից» մեկին և յուր կնոջը, իսկ մյուս հատվածին լծել են նրանց «փչացման» գործին։