Կարծիք

23.07.2012 13:19


Եկել է ժամանակը արդարություն պարտադրելու

Եկել է ժամանակը արդարություն պարտադրելու

Վերջին հինգ տարիների ընթացքում արդարության պահանջով դիմել ենք բոլորին ում հնարավոր էր դիմել: Մեր պահանջը հնչեցրել ենք բազմաթիվ պետական հիմնարկների դիմաց: Բայց մի պահ եկեք մեզ հարց տանք`ումից ենք արդարություն պահանջում: Ոստիկանությունից, որ բռնապետական ռեժիմի ամենահավատարիմ սպասարկուն է, որ երբեք կաշկանդված չի եղել անզեն եւ խաղաղ քաղաքացիների նկատմամբ ուժի գործադրումից: Դատախազությունից, որ հազարավոր գործեր կարեց Մարտի 1-ի խաղաղ ցուցարարների վրա ու շարունակում է դա անել նաեւ այժմ: Դատարանից, որ կորցրել են իրենց անկախությունը ու կատարում են քաղաքական պատվեր: Իսկ մի գուցե խորհրդարանից, որի անդամների ճնշող, որոշումներ կայացնող մեծամասնությունը լեգիտիմ չեն եւ ԱԺ են մտել իրենց սեւ գործերի համար ճանապար հարթելու համար: Կամ նախագահականից, որի պարունակությունը արյան գնով է հայտնվել այդ շենքում, Սերժիկ Սարգսյանից, որը բազմած է տասը սպանվածների արյան վրա, գերտերություններից, որոնք, ինչպես ցույց է տալիս մեր պատմությոնը, առաջնորդվում են ոչ թե համամարդկային արժեքներով, այլ բացառապես իրենց շահերով: Իրականում Կոնգրեսի ակտիվիստների դատավարության ժամանակ մենք ստացանք այդ հարցի վերջնական պատասխանը: Սա ազդակ պետք է հանդիսանա ողջ հայության համար, մեր հայրենիքը վտանգված է եւ այլեւս արդարություն պահանջելու ժամանակը չէ: Եկել է ժամանակը արդարություն պարտադրելու:

Արեգ Գևորգյան

http://www.facebook.com/profile.php?id=100001052694966

Այս խորագրի վերջին նյութերը