Լրահոս

Հուլիս 27, 2012 13:12

Պարոն Սարգսյան, այս երիտասարդները Ձեր երեխաների տարիքի են, գուցե՝ ավելի փոքր

Պարոն Սարգսյան, այս երիտասարդները Ձեր երեխաների տարիքի են, գուցե՝ ավելի փոքր

«Պարոն Սերժ Սարգսյան

Ես իմ կյանքի լավագույն տարիները, ժամանակին անցկացրեցի խորհրդային բանտերում ու աքսորավայրերում այն բանի համար, որ Հայաստանը անկախ երկիր դառնա եւ, որ ես, հարկ եղած դեպքում, Հայաստանի Հանրապետության Նախագահի անունով նամակ կամ դիմում գրելու հնարավորություն ունենամ: Հետեւում են մնացել իմ ազատազրկման տարիները: Քսան տարուց ավել է, ինչ ապրում եմ Անկախ հռչակված Հայաստանում, բայց Ձեզ այսօր դիմելիս չեմ կարողանում գրել՝ ՀՀ Մեծարգո Նախագահ, եւ սա ինձ ցավ է պատճառում:

Ցավում եմ, բայց 2008թ. խնդրահարույց նախագահական   ընտրությունները, 2008թ մարտի մեկը, եւ դրան հաջորդող Ձեր կողմից իրականացվող քաղաքական հետապնդումներն ու բռնություններն ինձ թույլ չեն տալիս այդկերպ դիմել Ձեզ:

Բայց, պարոն Սարգսյան, անկախ Ձեր մկատմամբ ունեցած իմ վերաբերմունքից Դուք եք այսօր զբաղեցնում ՀՀ Նախագահի աթոռը: Ձեզանից չափազանց շատ բան է կախված: Մեր այս փոքրիկ երկրում Դուք իշխան էք: Դուք օրենքներից դուրս եւ օրենքներից վեր եք: Եթե միահեծան իշխանության մասին Ձեր պատկերացումներն այսպիսին են եղել կամ այսպիսին են, ապա դուք Ձեր պատկերացումների սահմանին եք: Այս երկրում Դուք կարող եք ամեն ինչ: Այս երկրում ամեն ինչ կախված է Ձեզանից ու պայմանավորված է Ձեզանով:

Ես, որպես այս երկրում ապրող երկարամյա իրավապաշտպան եւ Դուք, որպես այս երկրի երկարամյա իշխանավոր հավասարաչափ գիտենք, որ մեզանում չկա եւ քանի դեռ Դուք չեք ցանկացել, չի կարող լինել արդարադատություն ու անկախ դատարան: Սա այբբենական ճշմարտություն է: Այս իրողությունը հաշվի առնելով է, որ ես՝  ի պաշտպանություն ՀԱԿ-ի երիտասարդների, Ձեզ եմ գրում:

Պարոն Սարգսյան, բոլորս, այդ թվում եւ Դուք, գիտենք, որ դատարանի առջեւ  կանգնած այս երտասարդներն իրենց էությամբ հանցագործներ չեն: Սա երեւի ամենակարեւոր հանգամանքն է: Բոլորս գիտենք, որ դատարանը նրանց մեղավորությունն ապացուցող որեւէ փաստ չհայտնաբերեց: Բոլորս գիտենք, որ նրանք, երկրի վիճակով ու ճակատագրով մտահոգ խոստումնալից երիտասարդներ են՝ երիտասարդական ավյունով ու երիտասարդներին յուրահատուկ մաքսիմալիզմով լցված: Բոլորս գիտենք, որ լավ է, երբ երիտասարդն ունի հասարակական ու քաղաքական հետաքրքրություններ: Ավելորդ վերամբարձ խոսքեր ասելն իմաստ չունի: Դիմում եմ Ձեզ, որպես մարդու:

Պարոն Սարգսյան, այս երիտասարդները Ձեր երեխաների տարիքի են, գուցե՝ ավելի փոքր: Նրանց եւ դատարանը, եւ դատավորը անձամբ Դուք եք: Հակառակն ապացուցել Դուք չեք կարող: Իմաստ էլ չունի: Ձեզ չեն հավատա: Ինչպե՞ս եք կարողանում Դուք Ձեր երեխաների տարիքի այս անմեղ երտասարդներին, միայն այն պատճառով, որ ընդդիմադիր հայացքների տեր են, նման թեթեւությամբ բանտ ուղարկել: Քրեական աշխարհ ուղարկել:

Ի տարբերություն բազմապիսի դատարկաբան- դուրսպրծուկների, Դուք այս պետության կերտման ու կայացման ամենագործուն մասնակիցներից մեկն եք: Ինչպե՞ս եք կարողանում այդքան թեթեւությամբ՝ ընտրություններ կեղծելով, արդարադատությունը աղավաղելով, քրեական տարրերին քաղաքականություն ներքաշելով, օլիգարխներին հովանավորելով կործանել այն գործը, որին տարիներ եք նվիրաբերել: Եթե, պարոն Սարգսյան, տարիների Ձեր աշխատանքը չեք ափսոսում, ափսոսացեք գոնե Ձեր երեխաների ու թոռների ապագան: Անկասկած է, որ ոչինչ հավերժ չէ: Հավերժ չի կարող լինել նաեւ Ձեր իշխանությունը: Ուրեմն, գոնե մի պահ առաջնորդվեք ոչ թե այսրոպեական քաղաքական սուտ նպատակահարմարությամբ ու վրեժխնդրությամբ, այլ ողջախոհությամբ: Նրանք, պարոն Սարգսյան, ձեր իշխանության ավարտից հետո պետք է անկաշկանդ ապրելու եւ արարելու իրավունք ունենան:

Նրանք չպետք է աչքերը խոնարհեն Ձեր իշխանության տարիներին տեղի ունեցած ու ունեցող անարդարությունների, հալածանքների, բռնությունների, նաեւ այս երիտասարդների անհիմն ու կամայական դատապարտման համար: Պատմությունը նույնպես գիտություն է, պարոն Սարգսյան: Այդ գիտությունն անընդհատ ապացուցում է, որ հաճախ քաղաքական հետապնդումներ կազմակերպողների սերունդներն իրենց նախորդի դատապարտելի քայլերի պատճառով խեղվում են, չեն կարողանում անկաշկանդ ապրել ու արարել, մեղքի զգացումը ճնշում է նրանց: Մի հրաժարվեք դասեր քաղել պատմությունից: Ես կուզենայի, որ ապագա մեր երկիրն այնպիսին լիներ, որ եւ Ձեր, եւ մեր զավակները հաշտ ու խաղաղ ապրեին ու արարեին: Դրա համար այսօր Դուք կարող եք անել Ձեր բաժին բազմաթիվ քայլերից մեկը: Դուք պետք է Ձեզ կամքին հնազանդ դատարանին հանձնարարեք ազատ արձակել այս անմեղ երիտասարդերին:

Առջեւում նախագահական ընտրություններն են: Մարդիկ Ձեզ շատ բան ներել չեն կարող: Եւ կեղծված ընտրությունները, եւ մարտի մեկի արյունը, եւ քաղբանտարկյալների բանտերում անցկացրած տարիները, եւ ոստիկանական բռնություններն ու հալածանքները, եւ օլիգարխների սանձարձակությունները, եւ նվաստացուցիչ ընտրակաշառքները, բայց մեկ, թեկուզ չնչին մարդկային քայլը շատ բան կարող է փոխել:

Այսօր Դուք մեկ ավելորդ մեղք չգործելու հնարավորություն ունեք եւ ես Ձեզ կոչ եմ անում օգտվել այդ հնարավորությունից: Ազատ արձակեք այս երիտասարդներին: Վերջ տվեք քաղաքական բռնություններին ու ոստիկանական հալածանքներին: Մի քիչ թեթեւացած գնացեք դեպի նոր նախագահական ընտրություններ: Ո՞վ գիտի, այս անգամ գուցե բախտը Ձեզ ժպտա եւ ստիպված չլինեք հանուն իշխանության մարտի մեկ իրականացնել»:

Խորհրդային տարիների քաղբանտարկյալ իրավապաշտպան Վարդան Հարությունյան»

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

«ԳԱԶ-31»–ն արգելափակվել է ջրում

«ԳԱԶ-31»–ն արգելափակվել է ջրում

Մայիս 24, 2015 12:28 Ապարան լճի մոտակայքում։
Ծառն ընկել է ավտոճանապարհին

Ծառն ընկել է ավտոճանապարհին

Մայիս 24, 2015 10:18 Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մոտակայքում։
ՃՏՊ Կիևյան փողոցում

ՃՏՊ Կիևյան փողոցում

Մայիս 24, 2015 03:16 Կան տուժածներ։
«Եվրատեսիլ-2015»–ի հաղթող դարձավ Շվեդիան (տեսանյութ)

«Եվրատեսիլ-2015»–ի հաղթող դարձավ Շվեդիան (տեսանյութ)

Մայիս 24, 2015 03:00 Հայաստանը գրավեց ընդամենը 16–րդ տեղը։
Օդի ջերմաստիճանը կնվազի 1-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 1-3 աստիճանով

Մայիս 24, 2015 01:31 Այնուհետև աստիճանաբար կբարձրանա:
Վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում

Վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում

Մայիս 24, 2015 00:26 Երևանի Գայի պողոտայի թիվ 4 շենքում։
Մեկնարկել է «Եվրատեսիլ-2015»–ի եզրափակիչը (ուղիղ միացում)

Մեկնարկել է «Եվրատեսիլ-2015»–ի եզրափակիչը (ուղիղ միացում)

Մայիս 23, 2015 22:50 «Genealogy» խումբը հանդես է գալու 6-րդ համարի ներքո։
Ադրբեջանի զորամասում մահվան դեպք է տեղի ունեցել

Ադրբեջանի զորամասում մահվան դեպք է տեղի ունեցել

Մայիս 23, 2015 21:51 Շենքի 4-րդ հարկից ընկել և մարմնական վնասվածքներ է ստացել:
Հրազդանի կիրճում քաղաքացի է կորել

Հրազդանի կիրճում քաղաքացի է կորել

Մայիս 23, 2015 21:31 Հայտնաբերվել է ս. թ. մայիսի 21-ից որոնվող 1925 թ. ծնված Մ. Գ.-ի հագուստը։
Էքսկուրսիայի ժամանակ ընկել է Փամբակ գետը

Էքսկուրսիայի ժամանակ ընկել է Փամբակ գետը

Մայիս 23, 2015 21:20 Լողալով անցել մյուս ափ։
Դորտմունդի «Բորուսիան» կմասնակցի Եվրոպայի լիգային

Դորտմունդի «Բորուսիան» կմասնակցի Եվրոպայի լիգային

Մայիս 23, 2015 19:17 Տանտերերից գոլերի հեղինակներ դարձան Կագավան, Օբամեյանգը և Մխիթարյանը։
Կրծքկալներից կամուրջը կկապի Վոլգայի ափերը

Կրծքկալներից կամուրջը կկապի Վոլգայի ափերը

Մայիս 23, 2015 19:07 «Ոչ» կրծքի քաղցկեղին»։
Անհետացել է Կիմ Չեն Ընի եղբայրը

Անհետացել է Կիմ Չեն Ընի եղբայրը

Մայիս 23, 2015 18:55 Ռոք աստղի համերգից հետո
Ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 20 փամփուշտով

Ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 20 փամփուշտով

Մայիս 23, 2015 17:15 «Ֆ-1» տիպի նռնակ, ծխագլանակ և 220 փամփուշտ
Ապօրինի գազ է օգտագործել

Ապօրինի գազ է օգտագործել

Մայիս 23, 2015 15:42 ՓԲԸ-ին պատճառելով նյութական վնաս:
Հետախուզվող Երևանի Ջանիբեկյան փողոցի տներից մեկում

Հետախուզվող Երևանի Ջանիբեկյան փողոցի տներից մեկում

Մայիս 23, 2015 15:30 Բերման է ենթարկվել 1977 Արման Բ.-ն։
Հիվանդանոցային բուժում ստացող երեխաներից 2-ը դուրս է գրվել

Հիվանդանոցային բուժում ստացող երեխաներից 2-ը դուրս է գրվել

Մայիս 23, 2015 14:56 Հոսպիտալացման նոր դեպքեր չեն արձանագրվել։