Լրահոս

Հուլիս 28, 2012 12:25

Կայացավ Ներսես Ջալադյանի անհատական ցուցահանդեսը

Կայացավ Ներսես Ջալադյանի անհատական ցուցահանդեսը

«Իմ կարծիքով՝ մարդն ու բնությունն անբաժան են: Այստեղ ներկայացված աշխատանքներն այդ մասին են: Ինչպես տեսնում եք, կան և ֆիգուրատիվ կտավներ, և դիմանկարներ»,-Նարեկացի արվեստի միությունում կայացած իր անհատական ցուցահանդեսում ներկայացված կտավների մասին ասաց գեղանկարիչ Ներսես Ջալադյանը:

Ներսեսն ապրում ու ստեղծագործում է Հոլանդիայում: 10 տարուց ավելի է` Հայաստանում չի եղել, և հիմա, ունենալով այս ցուցահանդեսը,  իրեն հետաքրքիր է` ինչպիսին է հայ արվեստասերը, ինչ արձագանք կգտնի ցուցահանդեսը հայ արվեստասերների շրջանում:

«Ցուցահանդեսը կայացել է շատ անսպասելի: Այն ընկերական հարաբերությունների շնորհիվ իրականություն դարձավ»,-պատմում է ցուցահանդեսի կազմակերպիչն ու նկարչի ընկերը` Աղասի Մարգարյանը:  Աղասին պատմեց, որ ինքն ու Ներսեսը տարիներ շարունակ հիմնականում շփվել են սոցիալական ցանցերի միջոցով, մեկ անգամ  միայն շատ կարճ ժամանակով տեսել են միմյանց, որից հետո սա 2-րդ անգամ է, ինչ միմյանց տեսնում են իրական կյանքում:

«Նկարչի աշխատանքների մասին դժվար է խոսելը: Նկարիչն իր աշխարհն է բացում դիտողների համար, մնացածը պետք է իրենք` դիտողները հասկանան, զգան»,-նշեց նա` նաև իր  շնորհակալությունը հայտնելով ՆԱՄ ցուցասրահն անշահախնդիր կերպով տրամադրելու համար:

Ցուցահանդեսի բացմանը ներկա արվեստագետներից Ընծան կարեւոր համարեց տրամադրությունը, որ ստեղծում են կտավները. «Կա տրամադրություն, ոգեշնչում, յուրովի ընկալում, էլ ինչ է պետք….  Առանձին աշխատանքներ կան, որ շատ հավանեցի, իրոք լավ գործեր են»,-նշեց Ընծան:

Ներկաներից շատերին համար էլ հետաքրքրական էր Հոլանդիայում բնակվող հայ արվեստագետի աշխատանքները, նրա աշխարհընկալումը, գունային լուծումները:

«Դե, երեւի սահմանները կապ չունեն. երիտասարդությունն ու արվեստն արդեն իսկ մեծ ընդհանրություններ են, այդ պատճառով էլ դժվարանում եմ հատուկ տարբերություններ գտնել հայաստանցի արվեստագետների ու Ներսեսի գործերի միջև նույնիսկ ոճային իմաստով:

Դրամատիզմ եմ տեսնում նրա աշխատանքներում, դուր է գալիս ազատությունը, որ առկա է նրանցում»,-ասաց այցելուներից Անին:

Ցուցահանդեսի ընթացքում նաև հնչեց  Մանսուրյանի ստեղծագործություններից դաշնակահարուհի Մարիա Վարդապետյանի կատարմամբ:

Ցուցահանդեսը կարող եք դիտել մինչեւ օգոստոսի 8-ը:

 Մարիամ Մուղդուսյան

Նարեկացի արվեստի  միություն

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Սահակաշվիլիի արձագանքը Պուտին-Կարապետյան հեռախոսազրույցին

Սահակաշվիլիի արձագանքը Պուտին-Կարապետյան հեռախոսազրույցին

Ապրիլ 26, 2018 22:53 «Սա ուղիղ մարտահրավեր է հայ ժողովրդին։ Կարծում եմ, Պուտինը պարտություն կկրի, իսկ հայերը կհաղթեն»:
Թաթա Սիմոնյանի երգը՝ նվիրված թավշյա հեղափոխությանը. «Չկա ոչ մի պատնեշ, ոչ մի փշալար» (տեսանյութ)

Թաթա Սիմոնյանի երգը՝ նվիրված թավշյա հեղափոխությանը. «Չկա ոչ մի պատնեշ, ոչ մի փշալար» (տեսանյութ)

Ապրիլ 26, 2018 22:31 Չեմ կարող հանդիսատեսի նման վերաբերվել այն ամենին, ինչ հիմա կատարվում է։
System of a Down խմբից Դարոն Մալաքյանի տեսահոլովակը Հայոց ցեղասպանության թեմայով

System of a Down խմբից Դարոն Մալաքյանի տեսահոլովակը Հայոց ցեղասպանության թեմայով

Ապրիլ 26, 2018 22:20 Այն նկարահանվել է «Lives» երգի հիման վրա:
Հանրապետության հրապարակում հանրահավաքը (տեսանյութ)

Հանրապետության հրապարակում հանրահավաքը (տեսանյութ)

Ապրիլ 26, 2018 21:50 «Ես կամ վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, ժողովրդի պահանջով ու ժողովրդի աջակցությամբ, կամ էլ Հայաստանում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»,-ասել է Փաշինյանը:
Ջիգարխանյանը հոսպիտալացվել է և գտնվում է կոմայի մեջ

Ջիգարխանյանը հոսպիտալացվել է և գտնվում է կոմայի մեջ

Ապրիլ 26, 2018 21:45 «Արմեն Բորիսովիչը ինֆարկտով շտապ տեղափոխվել է մայրաքաղաքային հիվանդանոցներից մեկը»:
Կարեն Կարապետյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Կարեն Կարապետյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Ապրիլ 26, 2018 21:35 Անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:
Նիկոլ Փաշինյան․ «Օր առաջ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն» (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյան․ «Օր առաջ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն» (տեսանյութ)

Ապրիլ 26, 2018 18:04 «Այդտեղ երկու կարծիք լինել չի կարող»։
Նիկոլ Փաշինյան․ Կայացրել ենք ստրատեգիական որոշումներ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյան․ Կայացրել ենք ստրատեգիական որոշումներ (տեսանյութ)

Ապրիլ 26, 2018 17:23 Գործողությունների 2-րդ փուլի ճանապարհային քարտեզն է հրապարակվելու։
Ոստիկանության հայտարարությունը

Ոստիկանության հայտարարությունը

Ապրիլ 26, 2018 16:10 Կարճվելու են հարուցված վարչական վարույթները:
ՌԴ դեսպանատունը Փաշինյանի  հետ հանդիպմանը կոչ է արել խնդիրը լուծել բացառապես սահմանադրական դաշտում

ՌԴ դեսպանատունը Փաշինյանի հետ հանդիպմանը կոչ է արել խնդիրը լուծել բացառապես սահմանադրական դաշտում

Ապրիլ 26, 2018 14:21 Երկիրը շուտափույթ կերպով կվերադառնա նորմալ ու հանգիստ հունին:
ՀՅԴ նախարարներն ու մարզպետները հրաժարական են ներկայացրել

ՀՅԴ նախարարներն ու մարզպետները հրաժարական են ներկայացրել

Ապրիլ 26, 2018 14:00 Դիմումներն արդեն գրել են։
Արսինե Խանջյանը Երևանում միացել է ցուցարարներին

Արսինե Խանջյանը Երևանում միացել է ցուցարարներին

Ապրիլ 26, 2018 13:24 Ժամանել է Հայաստան:
Արմեն Սարգսյան․ Մենք ապրում ենք Նոր Հայաստանում

Արմեն Սարգսյան․ Մենք ապրում ենք Նոր Հայաստանում

Ապրիլ 26, 2018 13:02 Հայաստանի պատմության մեջ ունենք այլևս նոր էջ:
Հայտնի է ՀՀ վարչապետի ընտրության օրը

Հայտնի է ՀՀ վարչապետի ընտրության օրը

Ապրիլ 26, 2018 12:13 ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է արել վարչապետի ընտրության անցկացման մասին։
Արմեն Գևորգյանը մեկնել է Մոսկվա

Արմեն Գևորգյանը մեկնել է Մոսկվա

Ապրիլ 26, 2018 11:19 Նա ուղևորվել է միայնակ։