Կարծիք

Հուլիս 31, 2012 08:52

Նախագահական ընտրությունները միայն միջոց են

Նախագահական ընտրությունները միայն միջոց են

Որքան մոտենում են նախագահական ընտրությունները, այնքան ավելի նյարդային են դառնում նրանք, ովքեր պատրաստվում են հակառակ ժողովրդի կամքի մնալ իշխանության: Համաձայնվեք, որ դա շատ ավելի բարդ եւ դժվարին գործ է, քան կարծում են նրանք, ովքեր ընկնելով քարոզչամեքենայի ազդեցության տակ, դեռ մտածում են, թե իշխանություններն ինչ ցանկանան, այն էլ կարող են անել: Իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է եւ նույն իշխանության ներսում տիրող անհասկանալի եւ որոշ իմաստով զվարճալի իրավիճակը վկայում է հենց այդ մասին:

Ի դեպ, որպես կանոն, բռնապետությունները տապալվում են այն ժամանակ, երբ ամենաքիչն են դրան հավատում եւ սպասում: Իշխանությունները մայիսի 6-ի, լույս 7-ի գիշերը իրենց երջանիկ էին զգում: Նրանք արդեն հավատացել էին, որ ամեն ինչ գնալու է հալած յուղի նման: Այլ կերպ ասած, ինչ որ ցանկանան անել, անելու են, եւ որեւէ մեկի մտքով չի անցնելու դեմ կանգնել դրան: Ընդամենը կարճ ժամանակ պահանջվեց հասկանալու համար, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես կարծում էին Սերժ Սարգսյանի երիտխորհրդականները, եւ նրանք, ովքեր ընկել էին նրանց գեբելսյան քարոզչամեքենայի տակ:

Պայթեցված «ական»–ավոր գործիչները, ՀՀԿ-ական կարկառուն գործիչների միջեւ ընթացող բարձր ինտելուկտալ բանավեճը, «Հարսնաքարի» դեպքերը, ինչպես նաեւ մի շարք այլ իրադարձություններ հուշում են, որ իշխանական մեքենան լուրջ խնդիրներ ունի: Այնքան լուրջ, որ առաջիկա նախագահական ընտրություններին կարող է եւ չհասնեն: Այստեղ ամեն ինչ կախված է այն քաղաքական ուժերից, ովքեր պայքարում են երկիրն այս խայտառակ իրավիճակից դուրս բերելու համար:

Հայաստանին առաջընթացի համար միայն ձեւական իշխանափոխություն չէ պետք: Ոչինչ չի փոխվի, եթե բարոյահոգեբանական իրավիճակը մնա նույնը, բայց նախագահի պաշտոնում մեկին փոխարինի մյուսը, թեկուզ եւ քաղաքական այլ ճամբարից: Հայաստանի թիվ մեկ խնդիրը բարոյալքումն է եւ դրանից բխող հետեւանքները: բարոյականությունը, արժանապատվությունը մղվել է ետին պլան:

Լինենք անկեղծ. չի կարող մի երկրում առաջընթաց լինել, եթե այդ հասարակությունը հանդուրժում է, որ այսօր պատգամավորական աթոռներին հայտնվեն մարդիկ, ովքեր մի ժամանակ իրենց զգեստները պատառոտելով քննադատում էին Սերժ Սարգսյանին, իսկ հիմա նրա ղեկավարած կուսակցության կազմում դարձել են պատգամավոր:

Չի կարող առաջընթաց լինել մի երկրում, որտեղ գլխավոր դատախազը ոչնչի առաջ կանգ չի առնում՝ իր եղբորն ու ընկերոջը պատգամավոր դարձնելու համար: Իսկ որ ամենակարեւորն է՝ չի կարող առաջընթաց լինել մի երկրում, որտեղ ճամբարից ճամբար անցնելը համարվում է շատ նորմալ մի գործ: Ընդ որում, ճամբարից ճամբար հոսքը տեղի է ունենում, երբ իշխանություն է փոխվում: Այլ կերպ ասած, քանի դեռ մենք նորմալ ենք վերաբերում նրանց, ովքեր պաշտոններ են զբաղեցնում սկսած Կարեն Դեմիրճյանի ղեկավարման ժամանակներից, ապա չենք կարող առաջընթաց պահանջել; Նման երկրներում լավագույն դեպքում լճացում է լինում:

Հավատացե՛ք, գրոշի արժեք չի ունենա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի հնարավոր պարտությունը, եթե նրա այսօրվա թիմակիցները օճառները ձեռքներին հայտնվեն հաղթող կողմի ճամբարում եւ լավ-լավ տեղեր զբաղեցնեն:

Հայաստանին արմատական փոփոխություններ են անհրաժեշտ: Իսկ նախագահական ընտրությունները պարզապես պետք է միջոց լինեն այդ փոփոխություններն իրականություն դարձնելու համար:

Մենք պետք է ուժ գտնենք խոստովանելու, որ արտագողթողների գերակշիռ մասը երկրից հեռանում է ոչ թե այն պատճառով, որ չի կարողանում ամենօրյա հացը վաստակել, այլ որ հոգնել են այն մթնոլորտից, որ այսօր առկա է Հայաստում:

Մարդիկ հոգնում են բյուրոկրատական ապարատի քաշքշուկներից, հոգնում են կաշառակեր պաշտոնյաներից, հոգնում են ցինիկ եւ մեծամիտ գործատուներից, որոնց համար մարդուն վիրավորելը եւ ստորացնելը հետաքրքիր զբաղմունք է դարձել: Մարդիկ հեռանում են, քանի որ ամեն քայլափոխի լարվածության մեջ են, որ իրենց չքցեն, չխաբեն կամ չթալանեն:

Հայաստանին շտապ օգնություն է անհրաժեշտ եւ այդ օգնությունը պետք է ցուցաբերվի հենց այսօրվանից: Չի կարելի պարապ նստել եւ սպասել նախագահական ընտրություններին: Եթե սպասենք, ապա մթնոլորտն ավելի կկեղտոտվի: Հիմա էլ այդ գործընթացը շարունակվում է, քանի որ հայտնվում են տարատեսակ, այսպես կոչված, քաղաքացիական նախաձեռնություններ, որոնց նպատակը մեկն է` պղտորել ջրերը, նպաստելով իշխանությունների վերարտադրությանը:

Իրոք ժամանակն է կարգի բերել այս բազմաչարչար երկիրը, որ անբարոյականությունը նորմալ երեւույթ չլինի, որ խաբելը եւ քցելը հերոսություն չհամարվի, որ կաշառք վերցնելը լավ տղու պահվածք չլինի, որ մարդուն ստորացնելն ու արժանապատվությունը վիրավորելը համարվեն ծանրագույն հանցանքներ:

Վարդան Մխիթարյան     

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Շերը հպարտ է Հայաստան այցելությամբ (լուսանկար)

Շերը հպարտ է Հայաստան այցելությամբ (լուսանկար)

Ապրիլ 27, 2015 12:05 22 տարի առաջ ես մարդասիրական օգնություն հասցրեցի Հայաստան:
Քիմ Քարդաշյան. «Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն»

Քիմ Քարդաշյան. «Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն»

Ապրիլ 25, 2015 20:45 Քարդաշյանը հոդված է հրապարակել «Time»-ում։
Դեն Բիլզերյան. «Թուրքերը պետք է ճանաչեն տեղի ունեցածը»

Դեն Բիլզերյան. «Թուրքերը պետք է ճանաչեն տեղի ունեցածը»

Ապրիլ 24, 2015 22:46 Պատմությունը կրկնվելու հատկություն ունի։
Քիմ Քարդաշյան. «Հպարտ եմ, որ եղել եմ Հայաստանում»

Քիմ Քարդաշյան. «Հպարտ եմ, որ եղել եմ Հայաստանում»

Ապրիլ 24, 2015 17:29 Մենք չենք հանձնվելու, և բոլորը շուտով կճանաչեն։
Թ. Կանդելակի. «Ողբում եմ իմ մոր, տատիկի և պապիկի ժողովրդի հետ»

Թ. Կանդելակի. «Ողբում եմ իմ մոր, տատիկի և պապիկի ժողովրդի հետ»

Ապրիլ 24, 2015 16:10 Հայ ժողովրդին անհնար է կոտրել։
Չարիքն աճում է, երբ մենք հրաժարվում ենք ճանաչել այն

Չարիքն աճում է, երբ մենք հրաժարվում ենք ճանաչել այն

Ապրիլ 24, 2015 14:47 Պետք է ազնիվ լինենք և քաջ, որպեսզի չարիքն անվանենք իր անունով։
Ուորլիք. «Սգում ենք բոլոր զոհերի համար»

Ուորլիք. «Սգում ենք բոլոր զոհերի համար»

Ապրիլ 24, 2015 11:24 Հիշում ենք Օսմանյան կայսրության վերջին օրերին կրած տառապանքների և կոտորածների մասին։
Եթե 100 տարի առաջ մենք լինեինք միասնական և պահանջատեր...

Եթե 100 տարի առաջ մենք լինեինք միասնական և պահանջատեր...

Ապրիլ 24, 2015 10:42 Այսօր կարիք չէր լինի հիշելու այդ օրը:
Օրվա կադրը. «նասկի»...

Օրվա կադրը. «նասկի»...

Ապրիլ 22, 2015 15:03 Հիշում եմ և պահանջում։
Իրական եւ միակ խորհրդանիշը կա, ինչո՞ւ «նորը» մոգոնեցիք

Իրական եւ միակ խորհրդանիշը կա, ինչո՞ւ «նորը» մոգոնեցիք

Ապրիլ 22, 2015 12:15 Մեկուկես միլիոնն ավելանո՞ւմ է...
Անմոռուկի էժանագին նկար-կրծքանշաններով հարգանք չեն վաստակում

Անմոռուկի էժանագին նկար-կրծքանշաններով հարգանք չեն վաստակում

Ապրիլ 22, 2015 11:57 Եթե ինքդ քո երկիրը, քո ժողովրդին չես հարգում, ինչո՞ւ պիտի օտարը հարգի։
Ողբասացության ժանրը լիարժեքորեն մտնում է իր իրավունքների մեջ

Ողբասացության ժանրը լիարժեքորեն մտնում է իր իրավունքների մեջ

Ապրիլ 21, 2015 10:50 Դառնում հայոց խոսքի ու մտքարտահայտման լեյտմոտիվը։
Կիմա Եղիազարյան. «100 տարի անց էլ ոչինչ չի փոխվել»

Կիմա Եղիազարյան. «100 տարի անց էլ ոչինչ չի փոխվել»

Ապրիլ 20, 2015 23:50 Իսկ ոմանք վերջին օրերին հայոց դիվանագիտության «հաղթանակների» մասին էին խոսում...
Օրվա կադր. բայքերները գրավել էին Բաղրամյան պողոտան

Օրվա կադր. բայքերները գրավել էին Բաղրամյան պողոտան

Ապրիլ 20, 2015 13:03 Կեսն էլ չեն երևում կադրում։
Հետաքրքիր է՝ միլիոն ու կեսին ո՞վ է սպանել

Հետաքրքիր է՝ միլիոն ու կեսին ո՞վ է սպանել

Ապրիլ 20, 2015 00:05 Ամենաուշագրավը գիտե՞ք՝ որն է: Բոլոր երգերի տեքստերն ուշադիր լսեցի. ոչ մի երգում «թուրք» բառը չկա: Տեսնես՝ ո՞վ է սպանել էդ միլիոն ու կես հային: Երեւի, այլմոլորակայինները:
Մի քիչ պակասեցրեք պաթոսը, այդ չարաբաստիկ պաթոսը

Մի քիչ պակասեցրեք պաթոսը, այդ չարաբաստիկ պաթոսը

Ապրիլ 19, 2015 20:09 Պաթոսով հարց չի լուծվում։