Մեկնաբանություն

Օգոստոս 03, 2012 17:49

Դավիթ Շահնազարյանը մանդատի կռի՞վ է արել

Դավիթ Շահնազարյանը մանդատի կռի՞վ է արել

«7օր»–ին» հաջողվել է պարզել Կոնգրեսում Դավիթ Շահնազարյանի քաղաքական գործունեությունը կասեցնելու իրական պատճառները։ Դրանց մեջ ԲՀԿ-ի մասին որևէ խոսք չի եղել։

Մեր ունեցած տեղեկություններով՝ Շահնազարյանն առնվազն 10 հոգու ներկայությամբ իր բուռն զայրույթն է արտահայտել ՀԱԿ համամասնական ցուցակում Գագիկ Ջհանգիրյանի և Խաչատուր Սուքիասյանի գրաված տեղերի առիթով: Ինքը` Շահնազարյանը, եղել է նրանցից հետո, ինչն էլ հունից հանել է մանդատի ակնկալիք ունեցող այդ գործչին։

Ասում են, թե Շահնազարյանը համարել է, որ Ջհանգիրյանն ու Սուքիասյանն ընդհանրապես չպիտի լինեին ՀԱԿ ցուցակում։ Նա հայտարարել է, որ ա՛յդ պատճառով դուրս է գալիս համամասնական ցուցակից և սպառնացել է մեծամասնականով առաջադրվել հենց 10-րդ ընտրատարածքում ու պայքարել Սուքիասյանի դեմ։

Ըստ աղբյուրի՝ այս վերջին քայլը նա չի կատարել, հավանաբար, այն պատճառով, որ դա կբացահայտեր Կոնգրեսից դուրս գալու իրական շարժառիթը։

Մենք փորձեցինք լուրը ճշտելու համար մեկնաբանություն ստանալ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից: Ի պատասխան մեր հարցման, թե արդյոք նման բան եղե՞լ է, Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը պատասխանեց. «Առանց մեկնաբանության»:

Մենք փորձեցինք նաև մեկնաբանություն ստանալ Դավիթ Շահնազարյանից, ով, սակայն, լսելով, որ իրեն զանգահարել է «7օր»–ի լրագրողը՝ չի ցանկացել լսել հարցը և ասել է՝ ցտեսություն ձեզ, ու  հեռախոսն անջատել։

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ Դավիթ Շահնազարյանը հայտարարել էր, որ Հայ ազգային կոնգրեսի Կենտրոնական գրասենյակից դուրս է եկել և դադարեցրել է իր քաղաքական գործունեությունը ՀԱԿ-ում, սակայն շարունակում է մնալ ՀՀՇ անդամ:

Ուշագրավն այն է, որ համաձայն ՀԱԿ հռչակագրի՝ այն ստորագրած կուսակցությունների անդամներն ինքնին համարվում են Կոնգրեսի անդամ։ Միայն անկուսակցականներն են, որ կարող են անհատապես անդամագրվել Կոնգրեսին կամ դուրս գալ։ Հիմա դժվար է ասել, թե ի՞նչն է Շահնազարյանին պահում ՀՀՇ–ում, մանավանդ որ ԱԱԾ նախկին ղեկավարը զբաղված է բացառապես Սերժ Սարգսյանի շահերի սպասարկմամբ։ Թե ինչ կկարողա Շահնազարյանը «կպցնել» այդ ամենի արդյունքում, Գեղամյանը կիմանա։

Կորյուն Մանուկյան

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

«Թունդ ընդդիմադիր» գործչի դիմանկարը

«Թունդ ընդդիմադիր» գործչի դիմանկարը

Հունվար 20, 2017 11:15 Եթե համ խելագար ես, համ էլ հաճախորդ, ապա ոչ թե «թունդ», այլ «թնդագույն ընդդիմադիր» ես:
Թույլ չտալ վերարտադրությունը

Թույլ չտալ վերարտադրությունը

Հունվար 20, 2017 10:15 Եթե ՀՀԿ-ի և նրա ղեկավարի միակ «գաղափարը» վերարտադրվելն է, ապա նրա քաղաքական մրցակիցներն էլ պետք է առաջնորդվեն իշխանությունը վերցնելու «գաղափարով»:
«Օդափոխել» հանրային գիտակցությունը

«Օդափոխել» հանրային գիտակցությունը

Հունվար 19, 2017 01:35 Պառակտված ժողովրդին կառավարելը հեշտ է, և Սարգսյանն ուզում է հասնել իր ուզածին:
Քաղաքական դաշտի նոր դասավորությունը

Քաղաքական դաշտի նոր դասավորությունը

Հունվար 18, 2017 01:35 Սերժ Սարգսյանի հույսն այն է, որ միավորումներ չեն լինի, և առաձին-առանձին բոլոր ուժերի ձայները հնարավոր կլինի փոշիացնել:
Գերքաղաքականացված հունվարի 17-ը

Գերքաղաքականացված հունվարի 17-ը

Հունվար 18, 2017 01:20 Իրար հաջորդած քաղաքական որոշումների այս քանակությունը մի տեսակ «անմարսելի» էր որոշակի շրջանակների համար, որոնք անշարժություն են սիրում և նախընտրում են դինջ ու կանխատեսելի առօրյան:
Ինչու Հայաստանը չի դառնում գրավիչ

Ինչու Հայաստանը չի դառնում գրավիչ

Հունվար 17, 2017 00:05 Սարգսյանի խոստացած և չիրականացրած բարեփոխումներին այստեղ ոչ ոք չի հավատում, ինչո՞ւ պետք է ուրիշները հավատան և գան ու գործեն այս «գրավիչ» երկրում:
Նեկրոֆիլիա. «Նա հանճար է» շարքից

Նեկրոֆիլիա. «Նա հանճար է» շարքից

Հունվար 16, 2017 10:04 Նեկրոֆիլիան վատ բան է: Շատ ավելի վատ է նեկրոֆիլիան այն դեպքում, երբ դրսևորվում է քաղաքական դաշտում:
Ինչո՞վ են իրարից տարբերվում Նոր Գեղի գյուղապետն ու արվեստագիտության դոկտորը

Ինչո՞վ են իրարից տարբերվում Նոր Գեղի գյուղապետն ու արվեստագիտության դոկտորը

Հունվար 14, 2017 00:25 Բարոյական ճգնաժամը հենց սա՛ է, ինչի համար պետք է «արժանին հատուցել» իշխող ուժին և նրա ղեկավարին:
Պատերազմ և ընտրություններ

Պատերազմ և ընտրություններ

Հունվար 13, 2017 12:20 Այս տարվա ապրիլի 2–ին միավորման և «առաջին գիծը» պահելու կարիք կա։ Եթե ներքաղաքական պատկերը չփոխվի, ապա չորսօրյա թեժ մարտերը կարող են կրկնվել, ու ամեն անգամ մեզանից ավելի թանկ գին կպահանջվի։
Ահա՛ այսպիսի «աչքալուսանք»

Ահա՛ այսպիսի «աչքալուսանք»

Հունվար 13, 2017 00:25 Սերժ Սարգսյանը 2008-ին տված իր խոստումները ոչ միայն չի կատարել, այլև դրանք չկատարելու դիմաց երկիրը հարյուրավոր միլիոնների վնաս է կրել:
Ստեղծել իշխանության դեմ ճակատ

Ստեղծել իշխանության դեմ ճակատ

Հունվար 12, 2017 00:05 Այս պարագայում միայն ժողովուրդը կարթնանա, ոտքի կկանգնի և կփորձի ամեն կերպ աջակցել ընդդիմությանը՝ ակնհայտորեն իր վերարտադրմանը ձգտող ՀՀԿ-ին պարտության մատնելու գործում:
Մեծ կապիտալից բացի՝ փոքր գումարներ էլ են դուրս բերվում Հայաստանից

Մեծ կապիտալից բացի՝ փոքր գումարներ էլ են դուրս բերվում Հայաստանից

Հունվար 11, 2017 10:20 Նովոսիբիրսկ տեղափոխված ընտանիքի անդամներից երկուսին այստեղից են օգնում, որպեսզի այնտեղ հաղթահարեն նեղ պահը:
Ինչպես հաղթել ընտրություններն ապրիլի 2-ից առաջ

Ինչպես հաղթել ընտրություններն ապրիլի 2-ից առաջ

Հունվար 10, 2017 00:05 Ի՞նչ պետք է անեն այն ուժերը և ազդեցիկ անհատները, ովքեր ցանկանում են Հայաստանում դրական փոփոխությունների հասնել և նոր որակի իշխանություն ձևավորել:
Սարգսյանի և Սահակաշվիլու նմանությունն ու տարբերությունը

Սարգսյանի և Սահակաշվիլու նմանությունն ու տարբերությունը

Հունվար 09, 2017 21:45 Եթե հիշում եք, հարևան Վրաստանում Սահակաշվիլին փոխեց Սահմանադրությունը, որպեսզի կարողանա վերարտադրել իր իշխանությունը: Չստացվեց:
Հիմա էլ պետք է դպրոցները տաքացնելու համա՞ր 1000-ական դրամներ հավաքել

Հիմա էլ պետք է դպրոցները տաքացնելու համա՞ր 1000-ական դրամներ հավաքել

Հունվար 09, 2017 17:00 «Ողջ ֆինանսներն՝ ընտրական գործընթացին» կարգախոսով առաջնորդվող իշխող ուժից այլ բան սպասելն անմտություն է:
Նախընտրական հարցականներ և հանգուցալուծումներ

Նախընտրական հարցականներ և հանգուցալուծումներ

Հունվար 09, 2017 00:05 Բազմաթիվ նախընտրական հարցականներ կան ինչպես իշխանական, այնպես էլ ոչիշխանական տիրույթում:
Երբ խոսքը արժեք չունի

Երբ խոսքը արժեք չունի

Հունվար 08, 2017 00:05 Հետաքրքիր է, ապրիլին կայանալիք ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավին նույպե՞ս ՀՀԿ ղեկավարի կհաջողվի շրջանցել տված խոստումների թեման:
Հոգնե՞լ է, բայց ինչի՞ց

Հոգնե՞լ է, բայց ինչի՞ց

Հունվար 06, 2017 11:55 Սերժ Սարգսյանն ընդամենը չորսուկես ամիս առաջ էր արձակուրդ վերցրել: Ի՞նչ է արել ՀՀԿ ղեկավարը անցած չորսուկես ամսում, որ դարձյալ հանգստի կարիք ունի:
Երկիրը սթափվելու կարիք ունի

Երկիրը սթափվելու կարիք ունի

Հունվար 05, 2017 00:05 Ժողովուրդն այնպիսի ուժերի ու դեմքերի համախմբման կարիք է զգում, որոնք կարող են իրական այլընտրանք հանդիսանալ իշխանությանը:
Հին տարուց գաղջը շալակած մտանք նոր տարի

Հին տարուց գաղջը շալակած մտանք նոր տարի

Հունվար 03, 2017 10:20 Հրեղեն աքաղաղի տարում այլևս մեզ թղթի վրա գրված փոփոխություններ պետք չեն: Մի փոփոխություն է պետք, որը հուսով ենք՝ տեղի կունենա ԱԺ ընտրությունների արդյունքում: