Էդվարդ Անտինյան

Էդվարդ Անտինյան

Նոյեմբեր 22, 2014 22:00 Ծառուկյանը հաշվի է առնում նախորդ բոլոր շարժումների սխալները, և նոր որակ բերում քաղաքական դաշտ։
Էդիկ Բաղդասարյան

Էդիկ Բաղդասարյան

Նոյեմբեր 22, 2014 14:43 «Թող հակառակորդն էլ իմանա, թե ինչպես են հայ զինվորները մտել իրենց թիկունքը»:

Մեկնաբանություն

Օգոստոս 04, 2012 13:01

Ինչու՞ է նյարդայնացած երիտօլիգարխիան

Ինչու՞ է նյարդայնացած երիտօլիգարխիան

Դատելով «անկախ» կայքերի հրապարակումներից՝ Բաղրամյան 26–ում բուն դրած երիտօլիգարխիան նյարդայնացած է Սերժ Սարգսյանի վրա, քանի որ վերջինս այդպես էլ չի կարողանում արագ բավարարել երիտօլիգարխիայի ախորժակը։

Անհայրենիք երիտօլիգարխիան ուզում է ամեն ինչ ու շատ արագ։ Ջահելները երազում են «օլիգարխների» կուլակաթափության ու հայաստանյան բոլոր բիզնեսների տնօրինման մասին, իսկ ահա Ս. Սարգսյանը չի շտապում, քանզի ի տարբերություն իր երիտշրջապատի՝ լավ հասկանում է, որ իր միակ հենարանը «օլիգարխներն» են, և միայն 2013–ին վերընտրվելուց հետո կարելի է «քցել» նրանց։ Պատահական չէ, որ ԱԺ ընտրությունների ժամանակ Սերժն անձամբ էր քարոզում մականունավորների համար, որովհետև ակնկալում էր նրանց միջոցով ձեռքբերել խորհրդարանի հսկիչ փաթեթը։ Եվ այդպես էլ եղավ։

Այսպիսով` Սերժ Սարգսյանի ու երիտօլիգարխիայի «հակադրությունը» մարտավարական բնույթի է։ Երկուսն էլ ուզում են Հայաստանում քադաֆիական, ալիևյան կամ թուրքմենբաշիական իշխանություն ձևավորել, բայց Սարգսյանը, ինչպես նշեցի, չի շտապում։ Ահա այդ դանդաղկոտությունն է, որ հունից հանում է ՀՀԿ ղեկավարի երիտթևին։

Նկատենք, որ Սերժ Սարգսյանը հաճույքով կշտապեր, բայց նա «օլիգարխներից» բացի այլ հենարան չունի և չի էլ կարող ունենալ, ուստի նախ ուզում է հասարակությանը հաղթել «օլիգարխների» օգնությամբ ու միայն դրանից հետո սկսել «հակաօլիգարխիկ» պայքարը՝ ձգտելով Հայաստանը վերածել տնամերձ բոստանի։

Երիտօլիգարխիան Սերժին համոզում է, որ կարելի է հենվել այսպես կոչված «քաղաքացիական հասարակության» վրա և «հակաօլիգարխիկ» հեքիաթները մինչև նախագահական ընտրությունները «ռասկրուտկա» անելով՝ գնալ Հայաստանy, ասենք, ադրբեջանական տիպի սուլթանատի վերածելու ճանապարհով, բայց փորձը ցույց է տալիս, որ «Տարո՛ն ջան, սիրու՛ն չի» բլեֆն արագ բացահայտվում ու դառնում է անեկդոտների թեմա, ինչը նախագահին հետ է պահում իր երիտասարդ խորհրդականների «տիկնիկային» բնույթի PR–քայլերից։ Նախագահականից կազմակերպվող «քաղաքացիական» ակցիաներն ու «ակտիվիստները» շատ արագ «պալիտ» են լինում, որի հետևանքով «քաղաքացիականության» քայլող խորհրդանիշ Սերժը, մեղմ ասած, հայտնվում է անհարմար վիճակում։ Բացի այդ՝ որքան էլ կազմակերպված լինեն այս կամ այն ակցիաները, ամեն ինչ շատ արագ վերածվում է «Սերժի՛կ, հեռացի՛ր»–ի, որի արդյունքում «ֆուտբոլասեր» նախագահը ձեռնպահ է մնում «քաղաքացիական» խաղերից։

Սերժը, թերևս, բնազդով է զգում, որ երբեք չի կարողանա արժանանալ հանրային վստահության, ու չի ուզում ռիսկի դիմել, չնայած շատ կուզենար խլել սեփականությունը «յուրայիններից»։ Փոխարենը երիտօլիգարխները նրան առաջարկում են գնալ սեփականության լայնամասշտաբ վերաձևման, իսկ այդ նեոբոլշևիկյան քայլերը հանրությանը ներկայացնել որպես «Պայքարում ենք օլիգարխների դեմ» ծրագիր։  

Փաստորեն, Սերժ Սարգսյանը «հետո»–ի կողմնակից է, իսկ երիտօլիգարխիան՝ «հիմա»–ի։ Երկուսն էլ, սակայն, կողմ են «մեկ օլիգարխի տնտեսությանը»։ Այլ հարց է, որ Սերժն իրեն է տեսնում «մեկ օլիգարխի» դերում, իսկ երիտօլիգարխիայի ղեկավարը՝ իրեն։ Ինքնին հասկանալի է, որ սերժամիշիկական այս «բանավեճը» ոչ մի կապ չունի մեր պետության ու ժողովրդի շահերի հետ։ Ավելին՝ Սերժ–երիտօլիգարխիա «հակասությունների միասնությունը» իր բնույթով հակապետական ու հակահասարակական է, ուստի պետք է հեռացվի քաղաքական ու քաղաքացիական ասպարեզներից միաժամանակ ու մեկընդմիշտ։

Կարեն Հակոբջանյան

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Հայաստանի խորհրդանիշ՝ նո՞ւռ, թե՞ «Նուռ քարտ»

Հայաստանի խորհրդանիշ՝ նո՞ւռ, թե՞ «Նուռ քարտ»

Նոյեմբեր 21, 2014 19:30 Հայաստանի գործող իշխանությունների թեթև ձեռքով ոչ միայն հաստատվեց գաղջը, այլև փոխարինվեցին խորհրդանշական ու արժեքային պատկերացումները։
Գոնե արժանապատվությունից մի՛ խոսեք

Գոնե արժանապատվությունից մի՛ խոսեք

Նոյեմբեր 21, 2014 01:05 Գալուստ Սահակյանը թող հանգիստ լինի՝ իշխանափոխությունը դարդերի վերացման սկիզբը կազդարարի:
Խորհրդարանական ճգնաժամի հո՞տ է գալիս

Խորհրդարանական ճգնաժամի հո՞տ է գալիս

Նոյեմբեր 20, 2014 17:44 Հե՛յ գիտի ժամանակներ, երբ ՀՀԿ խմբակցության ղեկավարը Գալուստ Սահակյանն էր, որին հաջողվում էր խորհրդարան բերման ենթարկել ՀՀԿ-ական պատգամավորներին եւ, թեկուզ մեկ ձայնի առավելությամբ, անցկացնել Կառավարության օրինագծերը:
Ապակողմնորոշվածները և արժեհամակարգ չունեցողները

Ապակողմնորոշվածները և արժեհամակարգ չունեցողները

Նոյեմբեր 20, 2014 11:32 Արդի քաղաքագիտական վերլուծություններում «մարգինալ» բառը հաճախ օգտագործվում է որպես լյումպեն հասկացության հոմանիշ։ Դե, իսկ լյումպենը գիտեք՝ «սոցիալական հատակի» ներկայացուցիչն է։
ՀՀԿ-ն արտահերթը տապալելու հարուստ փորձ ունի

ՀՀԿ-ն արտահերթը տապալելու հարուստ փորձ ունի

Նոյեմբեր 20, 2014 10:05 «Եռյակն» իր 12 պահանջների շուրջ իշխանության կողմից քաղաքական երկխոսության առաջարկը մերժելուց հետո յուրահատուկ «թեստ» է պատրաստել:
Իշխանությունը մնաց «երկխոսության» փլատակների տակ

Իշխանությունը մնաց «երկխոսության» փլատակների տակ

Նոյեմբեր 19, 2014 17:00 «Եռյակը» իշխանությունների «երկխոսական» առաջարկն ուղարկեց Տիգրան Սարգսյանի սիրած բիոզուգարանների մեջ։
Թուրքիային՝ այո, Հայաստանին՝ ոչ

Թուրքիային՝ այո, Հայաստանին՝ ոչ

Նոյեմբեր 19, 2014 12:40 «Եռյակը», մեղմ ասած, «պասլատ» արեց 12 պահանջների շուրջ երկխոսության առաջարկը, քանզի գնացքն արդեն վաղուց գնացել է։
Ասեցինք՝ «չէ», էլի, «нет»

Ասեցինք՝ «չէ», էլի, «нет»

Նոյեմբեր 19, 2014 12:35 Սերժ Սարգսյանի «հրաժարականը պահանջող» նրա իսկ աշխատակիցները, ի վերջո, պետք է հասկանան, որ անիմաստ ջուր են ծեծում։ Ավելի լավ է՝ հետևեք գործող նախագահի ազդեցության տիրույթից դուրս գտնվող գործընթացներին։ Իրականում հենց դրա՛նք են հանգեցնելու իշխանափոխության, որին դուք այդքան «սպասում եք»։
«Եռյակը» գրողի ծոցն ուղարկեց գյալաջիի առաջարկը

«Եռյակը» գրողի ծոցն ուղարկեց գյալաջիի առաջարկը

Նոյեմբեր 19, 2014 01:55 Դե, որովհետեւ հերթական գյալաջիին համաձայնելու դեպքում այդ գործընթացն իշխանություններն օգտագործելու էին իրենց չունեցած իմիջը նորոգելու և «եռյակին» հարվածելու համար։
Մի կտոր հաց ու պանիր

Մի կտոր հաց ու պանիր

Նոյեմբեր 18, 2014 16:00 Հանրապետականները շարունակում են հայտարարել, թե մնալու են իշխանության։
Հունական առասպելների ՀՀԿ–ական հերոսները

Հունական առասպելների ՀՀԿ–ական հերոսները

Նոյեմբեր 18, 2014 15:30 Փորձենք պատկերացնել, թե ինչով կզբաղվեին սերժամետները, եթե ծնված լինեին հին Հունաստանում և «առասպելական» կարգավիճակ ունենային:
Հայաստանի «հավերժ հրեաները»

Հայաստանի «հավերժ հրեաները»

Նոյեմբեր 18, 2014 08:30 Ընդունե՛ք, որ փոքր Հայաստանի համար այսքան ահասվերուսների լինելը ոնց որ թե չափից շատ է։ Ու այն աստիճանի են իրենք իրենց դատապարտել, որ Քրիստոսի երկրորդ գալուստն էլ չի փրկի։
Շարմազանովի ուրախությունը, Գալուստ Սահակյանի հայտնագործությունն ու «եռյակի» անելիքը

Շարմազանովի ուրախությունը, Գալուստ Սահակյանի հայտնագործությունն ու «եռյակի» անելիքը

Նոյեմբեր 18, 2014 08:20 Անիմաստ է գլխավոր հարցերում բանակցել իշխանության հետ: Միայն պետք է ուժեղացնել ճնշումը եւ հասնել իշխանափոխության:
Եղե՛ք «վառ աշոտյաններ»

Եղե՛ք «վառ աշոտյաններ»

Նոյեմբեր 17, 2014 23:35 Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումները լայքողները հանրապետության բուհերի ուսխորհուրդների նախագահներն ու ներկայացուցիչներն են, իր գերատեսչության ու բուհական համակարգի աշխատակիցները: Նաև՝ «սաքուլիկները»։
Ինչպես Հայաստանը հայտնվեց ԵՏՄ–ում

Ինչպես Հայաստանը հայտնվեց ԵՏՄ–ում

Նոյեմբեր 17, 2014 15:52 Սկիզբը դրվեց «Ֆուտբոլային» դիվանագիտությամբ, ապա շարունակվեց «արևմտամետ» խաղերով և ամփոփվեց Մաքսային միության նկուղում։
Ո՞ւմ դեմ է աշխատում իշխանության քարոզչամեքենան

Ո՞ւմ դեմ է աշխատում իշխանության քարոզչամեքենան

Նոյեմբեր 17, 2014 13:06 Ստեղծվել է մի իրավիճակ, երբ հանուն Սերժ Սարգսյանի ասված յուրքանչյուր բառ հարվածում ու հարվածելու է ՀՀԿ ղեկավարին։ Նաև՝ նրա հաճախորդներին։
Ներքաղաքական խոհանոցի առանձնահատկությունները

Ներքաղաքական խոհանոցի առանձնահատկությունները

Նոյեմբեր 17, 2014 01:45 Նրանց, ովքեր մակերեսորեն են հետևում քաղաքականությանը, խորհուրդ կտանք ուշադրություն դարձնել մի հետաքրքիր փաստի։
Մուխիկայի «Բզեզն» ու Սերժ Սարգսյանի «Mersedes-Benz»–ը. Ուրուգվայն ու Հայաստանը

Մուխիկայի «Բզեզն» ու Սերժ Սարգսյանի «Mersedes-Benz»–ը. Ուրուգվայն ու Հայաստանը

Նոյեմբեր 16, 2014 12:25 Սերժ Սարգսյանն արեց իր գործը: Մենք այլևս գիտենք, թե ինչպիսի երկրի ղեկավար չպետք է ունենանք:
Իսկ մենք ի՞նչ ենք հակադրում ադրբեջանական «ֆլեշմոբին»

Իսկ մենք ի՞նչ ենք հակադրում ադրբեջանական «ֆլեշմոբին»

Նոյեմբեր 16, 2014 11:00 Մեզանում աշոտյաններն են ֆլեշմոբի շրջանակներում զբոսնում ու հաճույք ստանում, իսկ սահմանից այն կողմ մեր թշնամիներն են նույնը անում, բայց՝ կոնկրետ գործողությամբ՝ մեր ուղղաթիռն են խոցում:
Ինչպես պետք է պատասխանել Ադրբեջանին

Ինչպես պետք է պատասխանել Ադրբեջանին

Նոյեմբեր 15, 2014 15:52 Ադրբեջանում էյֆորիայի մեջ են ընկել հայկական ուղղաթիռի խոցումից հետո։ Դա թույլի, «աբիժնիկի» ու պարտվածի էյֆորիա է։