Տնտեսական

Օգոստոս 08, 2012 10:57

Վիճակագրություն. հուլիս ամսին 1,5% գնանկում է արձանագրվել

Վիճակագրություն. հուլիս ամսին 1,5% գնանկում է արձանագրվել

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2012թ. հուլիսին հունիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում 1,5% գնանկում է արձանագրվել: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 2,8%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների` համապատասխանաբար 0,4% և 0,1% հավելաճ:

 2012թ. հուլիսին 2011թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98,1%, այդ թվում` պարենային ապրանքներինը (ներառյալ` ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 95,2%, ոչ պարենային ապրանքներինը՝ 102,2%, ծառայությունների սակագներինը՝ 101,5%: 2012թ. հունվար-հուլիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0,3% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0,1% հավելաճ):

 2012թ. հուլիսին 2011թ. հուլիսի համեմատ` սպառողական գների ինդեքսը կազմել է 102,3%, այդ թվում` պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`101,8%, ոչ պարենային ապրանքներինը`104,4%, ծառայությունների սակագներինը`102,3%, իսկ հունվար-հուլիսին 2011թ. հունվար-հուլիսի համեմատ` համապատասխանաբար 102,2%, 101,8, 104,0 և 102,0%: 2012թ. հուլիսին 2010թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 107,0%, այդ թվում` պարենային ապրանքներինը (ներառյալ` ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 107,4%, ոչ պարենային ապրանքներինը՝ 107,5%, ծառայությունների սակագներինը՝ 106,0%:

 Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում, 2012թ. հուլիսին, հունիսի համեմատ, արձանագրվել է սպառողական գների 2,3-1,0% նվազում, ընդ որում` գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Թալինում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 1,5%-ով:

 2012թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 3,2% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի, մրգի, ձվի գների 24,4-3,5%-ով նվազումը: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 9-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 24,4-0,2% գնանկում, իսկ 4-ում` 0,7-2,6% գնաճ:

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Հայաստանից շարունակվում է պանրի արտահանումն առանց խոչընդոտների

Հայաստանից շարունակվում է պանրի արտահանումն առանց խոչընդոտների

Փետրվարի 04, 2016 17:05 Ժամանակավոր արգելքը չի խոչընդոտել։
Հ. Աբրահամյան. «Ակնհայտ է գազի գնի իջեցման հնարավորությունը»

Հ. Աբրահամյան. «Ակնհայտ է գազի գնի իջեցման հնարավորությունը»

Փետրվարի 04, 2016 15:44 Գները պետք է լինեն մատչելի և շահավետ։
«Նաիրիտի» աշխատակիցները նորից Կառավարության մոտ էին

«Նաիրիտի» աշխատակիցները նորից Կառավարության մոտ էին

Փետրվարի 04, 2016 15:25 Վերագործարկման պահանջով։
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է հոլանդական «Ֆարմ ֆրիտես» ընկերության ներկայացուցչին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է հոլանդական «Ֆարմ ֆրիտես» ընկերության ներկայացուցչին

Փետրվարի 02, 2016 17:05 Կազմակերպել կարտոֆիլի ալյուրի (ֆլեյքի) արտադրություն։
Տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում

Տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում

Փետրվարի 02, 2016 10:50 Դոլարն արժեվորվել է։
Դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.7 մլրդ

Դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.7 մլրդ

Հունվար 29, 2016 22:55 ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 37 մլն։
Հանրային ռադիոյին անշարժ գույք և հողատարածք է տրվել

Հանրային ռադիոյին անշարժ գույք և հողատարածք է տրվել

Հունվար 29, 2016 15:44 98 633 000 դրամ գնահատված արժեքով։
Իսակովի պողոտայում հողամաս է անհատույց փոխանցվելու ԱՄԷ-ին

Իսակովի պողոտայում հողամաս է անհատույց փոխանցվելու ԱՄԷ-ին

Հունվար 29, 2016 15:34 Դեսպանության շենքի կառուցման համար:
ԵՏՀ-ն միասնական բորսային տարածք ստեղծելու նախագիծ է քննարկելու

ԵՏՀ-ն միասնական բորսային տարածք ստեղծելու նախագիծ է քննարկելու

Հունվար 28, 2016 11:22 «Ճանապարհային քարտեզ» կնախապատրաստվի։
Հրապարակվել է 2015թ. խոշոր հարկատուների ցանկը

Հրապարակվել է 2015թ. խոշոր հարկատուների ցանկը

Հունվար 27, 2016 17:41 Հունվար-դեկտեմբեր ամիսներին։
Ն. Վլասով. «Ժամանակավոր արգելքը կանխարգելիչ անհրաժեշտ միջոցառում է»

Ն. Վլասով. «Ժամանակավոր արգելքը կանխարգելիչ անհրաժեշտ միջոցառում է»

Հունվար 27, 2016 17:34 «Ռոսսելխոզնադզոր»–ի պատվիրակությունը Հայաստանում է։
Նաիրիտցիները պահանջում են արագացնել վերագործարկման ընթացքը

Նաիրիտցիները պահանջում են արագացնել վերագործարկման ընթացքը

Հունվար 27, 2016 14:15 Հետևելու են այդ գործընթացին։
75 մլն եվրո վարկ՝ Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով

75 մլն եվրո վարկ՝ Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով

Հունվար 26, 2016 17:19 20 տարի մարման ժամկետով:
Գր. Ամալյան. «Անալոգային հեռարձակումը կշարունակվի»

Գր. Ամալյան. «Անալոգային հեռարձակումը կշարունակվի»

Հունվար 26, 2016 12:52 Դադարեցնելուց 10 օր առաջ հանրությանը կտեղեկացվի։