Քրդերն ԻՊ զինյալներից Իրաքի 7 գյուղ են ազատագրել

Քրդերն ԻՊ զինյալներից Իրաքի 7 գյուղ են ազատագրել

Օգոստոս 29, 2015 08:53 Քրդերը գործել են միջազգային կոալիցիայի աջակցությամբ՝ ԱՄՆ–ի գլխավորությամբ։
Պետք է միանգամից գլխից բռնել

Պետք է միանգամից գլխից բռնել

Օգոստոս 29, 2015 00:05 Երկիրն այս վիճակից հանելու համար։

Մեկնաբանություն

Օգոստոս 17, 2012 16:27

Գյումրին, Վարդանիկը և Սերժ Սարգսյանի վերջին վատությունը ԲՀԿ–ին

Գյումրին, Վարդանիկը և Սերժ Սարգսյանի վերջին վատությունը ԲՀԿ–ին

ԱԺ վերջին ընտրություններից հետո արդեն պարզ էր, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կլքի իր պաշտոնը։ Բանն այն է, որ սերժական շրջիկ խմբերն ու ցնդող թանաքներն անգամ չօգնեցին ՀՀԿ–ին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, և Հայաստանի երկրորդ քաղաքում ԲՀԿ–ն առաջ անցավ Սերժ Սարգսյանի գլխավորած ցուցակից։

Հասկանալով, որ 2012–ի մայիսի 6–ին ԲՀԿ–ն ոչ միայն իր մեծամասնական թեկնածուներին է անցկարցրել Շիրակի մարզկենտրոնում, այլև փաստացի իշխանափոխություն իրականացրել  Գյումրիի քաղաքապետարանում՝ իշխող ուժը շտապեց հայտարարել, թե ինքը չի ընդունում գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և սատարում է ԲՀԿ–ական Սամվել Բալասանյանին։ Սա այն դեպքն է, երբ աղվեսի քիթը խաղողին չի հասնում, ասում է, թե խակ է. ՀՀԿ–ն սատարեր, չստարարեր՝ միևնույն է ԲՀԿ–ն արդեն իսկ վերցրել էր իշխանությունը Գյումրիում և հետևաբար՝ Բալասնյանին պաշտպանելը՝ դեմքը փրկելու, ինչպես նաև սպասվող հաղթանակին «վեննա» մտնելու պես մի բան է։ Ու դեռ հարց է, թե որքանո՞վ է օգտակար ԲՀԿ թեկնածուի համար Սերժ Սարգսյանի սատարումը։

Սերժ Սարգսյանը Գյումրիի հետ կապված քարոզչանյութերի տարածման օգնությամբ այժմ ձգտում է մի քանի խնդիր լուծել։ Նախ փորձ է արվում հանրությանը ներկայացնել, թե իբր ԲՀԿ–ն Սերժի «դաբրոյով» է վերցնելու Գյումրիի իշխանությունը։ Բացի այդ՝ տարածվում է, թե նախագահը զիջում է տեղական իշխանության մասը Ծառուկյանին, քանի որ  նրանից ստանալու է աջակցություն նախագահական ընտրությունների ժամանակ։

Նկատենք, որ այս ամենը շատ նման է Իջևանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններից հետո Բաղրամյան 26–ի պահվածքին, երբ ՀՀԿ–ականի պարտությունը ԲՀԿ–ականից ներկայացվեց իբր Սերժի «դաբրոյի» շրջանակներում տեղի ունեցած գործընթաց, որի դիմաց ԲՀԿ–ն ՀՀԿ–ի հետ միասնական ցուցակով է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին ու դրանից հետո շարունակելու է մաս կազմել կոալիցիային։ Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ այդ ամենն ընդամենը Սերժ Սարգսյանի ու իր շրջապատի ցանկությունն էր։ Ինչպես հայտնի է, ԲՀԿ–ն առանձին մասնակցեց ԱԺ ընտրություններին և դուրս եկավ կոալիցիայից։

«Անկախ» լրատվամիջոցներին հիմա շատ քիչ ժամանակ է մնացել մարդկանց շատ նեղ շրջանակի «մուտիլովկաներով» կերակրելու համար։ «Սերժը Գյումրին հանձնեց Ծառուկյանին՝ նախագահականի ժամանակ աջակցության դիմաց» բլեֆը կպայթի շատ շուտով, երբ բոլորին պարզ կդառնա, որ ԲՀԿ–ն, Գյումրիում իշխանության գալով հանդերձ, ոչ միայն չի սատարում Սերժ Սարգսյանին, այլ ճիշտ հակառակը՝ հանդես է գալիս նրա դեմ։

Եթե այս ամենն իմանալով հանդերձ Սարգսյանը սատարում է ԲՀԿ թեկնածուներին Գյումրիում կամ այլ տեղ, ապա դա իր գործն է. ուզում է, թող սատարի։ Ձրի սատարումից դեռ ոչ մեկը չի հրաժարվել։ Չնայած ԲՀԿ–ում ճիշտ կանեին՝ հրաժարվեին Սերժ Սարգսյանի ռեվերանսներից,  քանզի ավելի ուժեղ հակաքարոզչություն, քան բոլոր առումներով ձախողված նախագահից սատարված քաղաքապետի կամ գյուղապետի թեկնածու ունենալն է, հնարավոր չէ պատկերացնել։ Այդ մասին, թերևս, գիտի նաև ՀՀԿ առաջնորդը և որոշել է ա՛յդ ձևով պայքարել ԲՀԿ–ի դեմ ու վերջին վնասը տալ։

Կորյուն Մանուկյան

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

«Համ նալին, համ մեխին» խփող Վենետիկի հանձնաժողովից էլ բան չհասկացանք

«Համ նալին, համ մեխին» խփող Վենետիկի հանձնաժողովից էլ բան չհասկացանք

Օգոստոս 26, 2015 11:55 Անպատժելիության «նարուշիլովկա» Եվրոպայում է՞լ է գործում:
Սատանի մայլում քյանդրբազություն եք անո՞ւմ

Սատանի մայլում քյանդրբազություն եք անո՞ւմ

Օգոստոս 24, 2015 18:45 ՀՅԴ-ն տգեղ, եթե չասենք՝ հակաժողովրդական դերակատարություն է ստանձնել: ՀՅԴ–ի արածը, մեղմ ասած, բարոյական չէ։
Սերժ Սարգսյանի կարգախոսը. «Ռոբե՛րտ, հեռացի՛ր»

Սերժ Սարգսյանի կարգախոսը. «Ռոբե՛րտ, հեռացի՛ր»

Օգոստոս 20, 2015 00:05 Բաղրամյան 26–ում տառապում են Ֆորեստոլի սինդրոմով։ «Սահմանադրական» հեղաշրջման պատրաստվողներն ամենուրեք Ռոբերտ Քոչարյանին են տեսնում։
Առաջարկներ ոչ մի բանի մասին

Առաջարկներ ոչ մի բանի մասին

Օգոստոս 19, 2015 23:23 Բայց ո՞ւմ համար են բեմադրել այս ամենը, երբ իրենք էլ գիտեն, որ ժողովուրդը դեմ է սահմանադրական փոփոխություններին: Ուրեմն՝ էդ նախագծի «կատարելագործելը» ո՞րն է: Ցմահ իշխելու դրույթները կատարելության հասցնե՞լը:
«Քաղաքացիականի» դիմանկարը

«Քաղաքացիականի» դիմանկարը

Օգոստոս 19, 2015 00:05 Չի սիրում Պուտինին, լիզում է Օբամայի կոշիկները, էքստազի մեջ է ընկնում Մերկելի ելույթների ժամանակ և գրգռվում Օլանդի խոսքերից՝ համատեղելով հաճելին (առաջադեմ երևալը) օգտակարի («քաղաքացիական» խաղալու բիզնեսի համար լավ վարձատրվելը) հետ։
«Չե՛ք անցկացնի»–ն պայթեցնում է քարոզչափուչիկները

«Չե՛ք անցկացնի»–ն պայթեցնում է քարոզչափուչիկները

Օգոստոս 18, 2015 00:05 Բաղրամյան 26–ի պատկերացրած «քաղաքացիականները» պետք է պահանջեն բոլորի, բայց ոչ Սերժ Սարգսյանի հրաժարականը և վերջում էլ «Աշոտյան» լինեն «մարտի դաշտից»։
Հաճախորդների նոր սերունդը

Հաճախորդների նոր սերունդը

Օգոստոս 17, 2015 09:05 Սերժ Սարգսյանի մարդկային որակներն ու վարած քաղաքականությունն այնպիսին են, որ մշտապես պահանջում են հաճախորդների առկայություն։
Սերժ Սարգսյանի և Ռուբեն Հայրապետյանի նոր գործարքը

Սերժ Սարգսյանի և Ռուբեն Հայրապետյանի նոր գործարքը

Օգոստոս 16, 2015 17:05 Հաշվի առնելով անցած տարիների փորձը, Սերժ Սարգսյանի գործելաոճը և ընթացիկ քաղաքական «մոմենտը»՝ Ռուբեն Հայրապետյանը կարող է անհոգ լինել։
Երկքայլանի կոմբինացիաներ. ո՞վ կհաղթի

Երկքայլանի կոմբինացիաներ. ո՞վ կհաղթի

Օգոստոս 15, 2015 16:00 Նժարի մի կողմում Հայաստանի շահերն են, մյուս կողմում՝ «Վերջի բոլշևիկինը»։ Ընտրությունը մեծ չէ։
Բ26–ը պատրաստվում է սադրանքների և ապավինում հաճախորդներին

Բ26–ը պատրաստվում է սադրանքների և ապավինում հաճախորդներին

Օգոստոս 15, 2015 09:55 Սադրիչների գործը, ինչպես միշտ, էժանագին շոու սարքելն ու ոստիկանության հետ համատեղ «սարքոցիներ» կազմակերպելն է։
Որոտանի ՀԷԿ, ՀԷՑ, Մարզահամերգային համալիր … հերթը Հայաստանինն է

Որոտանի ՀԷԿ, ՀԷՑ, Մարզահամերգային համալիր … հերթը Հայաստանինն է

Օգոստոս 14, 2015 10:25 Այժմ հերթը հասել է Հայաստանին։ Այն գնելու համար նոր Սահմանադրություն են առաջարկում։ Դա «Այո՛ թալանին» կարգախոսն առաջ տանելու Սահմանադրություն է։
Ձրիակերների որջն ու «ատկատային» աուդիտը

Ձրիակերների որջն ու «ատկատային» աուդիտը

Օգոստոս 13, 2015 12:00 Հարկատուներիս հաշվին ուզում են, որ Նազարյան Ռոբերտը ճիշտ դուրս գա, հոսանքի գնի բարձրացումը հիմնավորվի, ու տարատեսակ մեկնաբանություններ չլինեն։
Հոդված 2. Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է

Հոդված 2. Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է

Օգոստոս 13, 2015 10:45 Հանրաքվեն ոչ միայն Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու միջոցառում է, այլ նաև հանուն իրավունքների պայքարի հնարավորություն։
Հանրաքվեի առաջին «զոհի» անունը հայտնի է

Հանրաքվեի առաջին «զոհի» անունը հայտնի է

Օգոստոս 13, 2015 09:20 Միգուցե Հովիկ Աբրահամյանին Բաղրամյան 26–ից խոստացել են, որ նոր Սահմանադրության շրջանակներում նա կշարունակի պահպանել վարչապետի աթոռը, բայց դա բլեֆ է։
Ինչու է Սերժ Սարգսյանը քարոզում Ռոբերտ Քոչարյանի ու Վարդան Օսկանյանի դեմ

Ինչու է Սերժ Սարգսյանը քարոզում Ռոբերտ Քոչարյանի ու Վարդան Օսկանյանի դեմ

Օգոստոս 12, 2015 15:00 Բաղրամյան 26–ում, թերևս, մտածում են, որ Քոչարյանին ու Օսկանյանին նույնացնելով և նրանց Սերժի հետ համեմատելով՝ շահած դուրս կգան։
Գերտերությունների գերախմախությունները

Գերտերությունների գերախմախությունները

Օգոստոս 12, 2015 12:00 Ռուսաստանը չի հասկանում, որ Սերժ Սարգսյանը հայկական Յանուկովիչն է (ոչինչ, մի օր կհասկանա), իսկ Արևմուտքում հույս ունեն, որ կարելի է նույն Սերժ Սարգսյանից հայկական Սահակաշվիլի ստանալ («եվրաասոցացումը» սրանց, փաստորեն, դաս չեղավ)։
«Արևմտամետների» նորագույն սերերը

«Արևմտամետների» նորագույն սերերը

Օգոստոս 11, 2015 21:00 Տնաբույծ «արևմտամետները» պարբերաբար սիրահարվում, ավելի ճիշտ՝ «խփնվում» են այս կամ այն մարդուն։ Սրանց նորագույն սերերը հիմա դարձել են Դավիթ Տոնոյանը, Անդրանիկ Նիկողոսյանն ու Ռեջեփ Էրդողանը։
Բ26–ի եռաստիճան բլեֆը

Բ26–ի եռաստիճան բլեֆը

Օգոստոս 11, 2015 09:25 Քանի՞ անմեղսունակ կա Հայաստանում, որ չհասկանա՝ գործող Սահմանադրությամբ Սերժը չի կարող վերարտադրվել վարչապետի կարգավիճակով։ Դե, եթե կարողանար, ապա ինչո՞ւ էր նախաձեռնում «սահմանադրական» հեղաշրջումը։
Պետպատվերով «անկախն» ու «արևմտամետը»

Պետպատվերով «անկախն» ու «արևմտամետը»

Օգոստոս 10, 2015 19:25 «Անկախ» և համատեղությամբ նաև «արևմտամետ» Մարուքյանը մունջ էր ձեւանում Սերժ Սարգսյանի իրականացրած արտաքին «նախաձեռնողական» քաղաքականության բոլոր փուլերում։