Տնտեսական

Օգոստոս 17, 2012 20:57

Վարչապետ եղած տարիներին Հրանտ Բագրատյանն իր եղաբայրներին հորդորել է չզբաղվել բիզնեսով, ինչի համար հիմա ափսոսում է

Վարչապետ եղած տարիներին Հրանտ Բագրատյանն իր եղաբայրներին հորդորել է չզբաղվել բիզնեսով, ինչի համար հիմա ափսոսում է

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում՝ «ֆեյսբուքյան ասուլիսին» ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը պատասխանել է օգտատերերի բազմազան հարցերին։
Օգտատեր Հայկ Սիրունյանի հարցին՝ «Ի վերջո, կարող եք ասել, թե Կոնյակի գործարանից որքա՞ն բաժնեմաս ունեք, Լուսակերտի թռչնաֆաբրիկայում որքա՞ն բաժնեմաս ունեք, ու, առհասարակ, Հայաստանում ի՞նչ բիզնեսներ ունեք. խեղճ ու կրակ վիճակը Ձեզ չի սազում, ասեք, որ ունեք միևնույն է՝ մարդիկ տեղյակ են: Ու, եթե ունեք, ապա դա վարչապետի աշխատավարձո՞վ եք ձեռք բերել», Հ. Բագրատյանը պատասխանել է. «Ո՛չ Կոնյակի գործարանում, ո՛չ Լուսակերտի թռչնաբուծարանում բաժնետոմս չունեմ։ Իսկ Կոնյակի գործարանում աշխատած ութ տարիների ընթացքում որպես աշխատավարձ ստացել եմ մոտ 1 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձ՝ ամսական մոտ 7,5 միլիոն դրամ:
Ֆրանսիացիներն իմ սիրուն աչքերի համար չեն այդքան գումար տվել, այլ նրա համար, որ իմ գործարան ընդունվելու ժամանակաշրջանում արտադրանքը կազմել է մեկ միլիոն շիշ, հեռանալիս՝ չորս միլիոնից ավելի: Իմ անմիջական առաջարկով՝ Կոնյակի գործարանը վերագտել է ռուսական շուկան՝ հայկական կոնյակի կեղծման դադարեցմանը միտված իմ քայլերի շնորհիվ»։ Բագրատյանը նշել է, որ բաժնետոմսեր չունի նաև թռչնաֆաբրիկայում, ժամանակին նրա ընտանիքն ունեցել է «վաուչերներ» Սառնակունք գյուղի պանրի գործարանում, սակայն հետո դրանք էլ նվիրել ու հեռացել է:

Վարչապետ եղած տարիներին Հրանտ Բագրատյանն իր չորս եղաբայրներին հորդորել է չզբաղվել բիզնեսով, ինչի համար հիմա ափսոսում է:
 Հարցին, թե ինչո՞ւ վարչապետ եղած ժամանակ արել է «կովի ամուսին»  արտահայտությունը« Բագրատյանը տվել է հետևյալ պատասխանը։ «Այս պատմությունը առնչվում է անկախության առաջին տարիների սեփականաշնորհմանը: Երբ վարչապետ եղած ժամանակ ԱԺ ամբիոնից փորձել եմ ինձ հարց տվող պատգամավոր Խաչիկ Սաֆարյանին բացատրել, որ գյուղացիները մորթում են ոչ թե կովեր, և նրանց գլխաքանակը չի պակասել, այլ ցուլեր, պատգամավորը չի հասկացել, և ստիպված ասել եմ՝ «արու կովեր»»:

7or.am

 

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Բողոքի գործողություն Կառավարության շենքի առջև (տեսանյութ)

Բողոքի գործողություն Կառավարության շենքի առջև (տեսանյութ)

Մայիս 26, 2016 15:00 Դարձել են կառավարության շենքի «որբերը»:
ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է ՀՀ–ին նավթ և ադամանդ մատակարարելու մասին համաձայնագրի փոփոխությունները

ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է ՀՀ–ին նավթ և ադամանդ մատակարարելու մասին համաձայնագրի փոփոխությունները

Մայիս 25, 2016 16:41 Ամրագրում է ՌԴ–ից առանց մաքսատուրքերի մատակարարվող նավթամթերքի վերջնական շարքը։
ՀՀ եվրոպարտատոմսերի եկամտաբերության փոփոխությունների վերաբերյալ

ՀՀ եվրոպարտատոմսերի եկամտաբերության փոփոխությունների վերաբերյալ

Մայիս 24, 2016 18:20 Չափվում են ստանդարտ շեղման ցուցանիշի միջոցով։
Խորհուրդներ խաղողագործներին

Խորհուրդներ խաղողագործներին

Մայիս 23, 2016 13:46 Ժամանակին պետք է կատարել վազերի շվատում, բճատում...
Ատոմ Ջանջուղազյան. «ՀՀ արտաքին պարտքը կազմում է 5 միլիարդ 79 միլիոն դոլար»

Ատոմ Ջանջուղազյան. «ՀՀ արտաքին պարտքը կազմում է 5 միլիարդ 79 միլիոն դոլար»

Մայիս 23, 2016 12:20 2015-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 2,088.5 մլրդ դրամ։
Վերացվել է լիմոնադի արտադրության կասեցումը

Վերացվել է լիմոնադի արտադրության կասեցումը

Մայիս 19, 2016 16:28 «Ռետրո լիմոնադ» արտադրատեսակի։
«Արժույթի միջազգային հիմնադրամի» պատվիրակությունը՝ ՋՏՊԿ-ում

«Արժույթի միջազգային հիմնադրամի» պատվիրակությունը՝ ՋՏՊԿ-ում

Մայիս 19, 2016 13:20 Հանդիպման օրակարգում ներառված էին 2 առանցքային հարցեր։
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ-ի ու Վիետնամի միջեւ ազատ առեւտրի մասին պայմանագրի նախագիծը

Կառավարությունը հաստատել է ԵՏՄ-ի ու Վիետնամի միջեւ ազատ առեւտրի մասին պայմանագրի նախագիծը

Մայիս 19, 2016 12:48 Մի շարք ապրանքների վրա կսահմանվի զրոյական մաքսատուրք։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.5 տոկոսային կետով՝ 7.75 տոկոս

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.5 տոկոսային կետով՝ 7.75 տոկոս

Մայիս 17, 2016 17:38 2016 թ. ապրիլին արձանագրվել է 0.3% գնանկում։
Գառնեցիները նորից ո՛չ ասացին Ազատ գետի ջրազրկմանը (տեսանյութ)

Գառնեցիները նորից ո՛չ ասացին Ազատ գետի ջրազրկմանը (տեսանյութ)

Մայիս 13, 2016 14:25 Դեմ են այդ ծրագրին և պահանջում են չեղարկել այն:
«Հրազդան-ցեմենտը» կազատվի տույժերից

«Հրազդան-ցեմենտը» կազատվի տույժերից

Մայիս 11, 2016 12:31 86 կողմ, 8 դեմ և 9 ձեռնպահ ձայներով որոշումն ընդունվեց:
Վ. Բոստանջյան. «ՀՀ-ում սպառումը  ոչ արժանավայելության մակարդակում է»

Վ. Բոստանջյան. «ՀՀ-ում սպառումը ոչ արժանավայելության մակարդակում է»

Մայիս 10, 2016 14:50 Սպառողական դաշտն այնքան կաշկանդված է։
ԱՎԾ. առավել բարձր գնաճ արձանագրվել է միրգ ապրանքային խմբում՝ 4.7 %,

ԱՎԾ. առավել բարձր գնաճ արձանագրվել է միրգ ապրանքային խմբում՝ 4.7 %,

Մայիս 10, 2016 12:58 ՀՀ-ում արտառոց գնային փոփոխություններ չեն եղել:
Մայքրոսոֆթ Հայաստան, «ՖՐԵԴԱ» և «Դոմ-Դենիել» ընկերությունների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

Մայքրոսոֆթ Հայաստան, «ՖՐԵԴԱ» և «Դոմ-Դենիել» ընկերությունների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

Մայիս 05, 2016 21:15 Դա կխթանի բիզնեսի զարգացումը, ավտոմատացումն ու կիբեր-ֆիզիկական լուծումները՝ հզորացված ամպային տեխնոլոգիաներով։
«Հրազդան ցեմենտի» արտոնությունների մասին օրինագիծը խորհրդարան կներկայացվի

«Հրազդան ցեմենտի» արտոնությունների մասին օրինագիծը խորհրդարան կներկայացվի

Մայիս 05, 2016 12:25 Խորհրդարանը չէր հաստատել գործարանի պարտքերը ներելու մասին օրինագիծը։
Տնտեսագետ. «Հիմնական սպառման ապրանքների վրա գազի գնի փոփոխությունը չի զգացվի»

Տնտեսագետ. «Հիմնական սպառման ապրանքների վրա գազի գնի փոփոխությունը չի զգացվի»

Մայիս 04, 2016 14:32 Ամենաշատը սպառում են շինարարության ոլորտում
Ռուբլին ու եվրոն արժեվորվել են

Ռուբլին ու եվրոն արժեվորվել են

Ապրիլ 30, 2016 11:40 Տարադրամի փոխարժեքը հայաստանյան բանկերում։
ՀԲ․ 30 մլն դոլարի վարկ՝ Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի առողջացմանը

ՀԲ․ 30 մլն դոլարի վարկ՝ Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի առողջացմանը

Ապրիլ 28, 2016 17:11 Հ) գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է։