Աշխարհ

Օգոստոս 25, 2012 16:11

Սիրիայի հայության իրավունքների եւ ինքնապաշտպանության իրավունքի մասին

Սիրիայի հայության իրավունքների եւ ինքնապաշտպանության իրավունքի մասին

«Մենք ուրիշ ելք չունինք. չենք կրնար կողմ ըլլալ, չենք կրնար զինվիլ, ոչ ալ զենքով պաշտպանվիլ». «Առաջին լրատվական»-ի նկարահանող խմբին ասել է Բերիո թեմի Հայ Կոթողիկե եկեկեցու առաջնորդ Պետրոս արքեպիսկոպոս Մարիաթյանը (1in.am, 24.08.2012)։ Հավանաբար այսպես մտածել եւ ասել են, հավանաբար, այսպես խուճապ են առաջացրել նաեւ 1915-ի օրերին: Մինչդեռ ճիշտ էին նրանք, ովքեր ինքնապաշտպանության էին կոչում եւ փրկվեցին նրանք, ովքեր դիմեցին ինքնապաշտպանության:

Այսօր իրավիճակը տարբեր է, անշուշտ, սակայն խնդիրը նույնն է: Բարեբախտաբար կա սեփական իրավունքների գիտակցության եւ դրանք պաշտպանելու որոշակի ներուժ եւ վճռականություն: Վկա 1965-ից Խորհրդային Հայաստանում սկիզբ առած ազգային ազատագրական շարժումները, Գուրգեն Յանիկյանը, Նորագույն զինյալ ազատագրական պայքարը եւ Արցախյան հաղթական ազատամարտը: Դրանք բոլորը սեփական իրավունքները հստակ գիտակցելու եւ դրանք վճռականորեն պաշտպանելու օրինակներ են:

Նախ խոսենք իրավունքների մասին:

Սիրիայի հայությունը բազմաթիվ իրավունքներ ունի, որոնցից են՝

  1. որպես Սիրիայի պետության լիարժեք քաղաքացի կյանքի, ինչքի ապահովության եւ անվտանգության իրավունք,
  2. որպես տարածաշրջանի բնիկ՝ սեփական ինքնությունը եւ ինքնատիպ մշակույթը պահպանելու եւ պաշտպանելու իրավունք,
  3. որպես Արեւմտյան Հայաստանում (ներառյալ Կիլիկիայում) ցեղասպանության եւ բռնագաղթի ենթարկված Արեւմտյան Հայաստանի հայ՝ բնօրրան հայրենիք վերադառնալու իրավունք, դրա իրավական քաղաքական բոլոր հետեւանքներով,
  4. որպես Արեւմտյան Հայաստանի հայ՝ ապագա ունենալու ու զարգանալու իրավունք, դրա իրավական քաղաքական բոլոր հետեւանքներով:

 Սա ասում ենք, որպեսզի, նախ եւ առաջ, հստակեցնենք Սիրիայի հայության (եւ, ի դեպ, հին, թե նոր՝ Միջին Արեւելքի, հայության, որ նույնն է, թե Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքները), որպեսզի որեւէ մեկին չթվա, թե հայությունը մանկուրտ է, որբ է, եւ որ հնարավոր է անպատիժ նրան ենթարկել ամեն տեսակի փորձությունների ու հալածանքների: Որպեսզի մենք էլ գիտակցենք, թե ինչ իրավունքներ ունենք եւ ինչպես պետք է դրանք պաշտպանենք:

Սիրիայի հայությունը ինքնապաշտպանության իրավունք ունի.

Սիրիայի դեպքում նախ քննության առնենք հայությանը սպառնացող հիմնական մարտահրավերները: Դրանք երեքն են. առաջին, երբ Սիրիայում ներքին քաղաքական ճգնաժամ է, երկրորդ, երբ Սիրիան ենթարկվում է արտաքին ագրեսիայի եւ երրորդ, երբ Սիրիայի հայությունը, ինչպես երկրի այլ ժողովուրդներ եւս, ենթարկվում է սադրանքների ու հալածանքների:

Նշված բոլոր դեպքերի համար Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը կանխատեսել ու ամրագրել է սպառնալիքները հաղթահարելու իրավական - քաղաքական հստակ միջոցներ ու մեխանիզմներ: Դրանք ձեւարկերպված են Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի 2011 թվականի Մարտի 29-ին ընդունած «Արեւեմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Մշտական, զինված, դրական չեզոքության մասին» հատուկ որոշման մեջ, համաձայն՝ «Չեզոք պետությունների եւ անձանց իրավունքների եւ պարտավորությունների մասին ցամաքային պատերազմի ժամանակ» Կոնվենցիայի, ընդունված՝ Հաագա, 18 հոկտեմբեր 1907 թ.:

Հաշվի առնելով տվյալ երկրի, այս դեպքում՝ Սիրիայի (Իրանի կամ Միջին Արեւելքի մեկ այլ պետության) ներքին քաղաքական հնարավոր ճգնաժամը, ըստ որոշման 3-րդ հոդվածի՝ առաջարկվել է հետեւյալ լուծումը.

3. «Արեւմտեան Հայաստանի Հայերը, ներառեալ` Հայկական գաղթավայրերու բնակչութիւնը, ժամանակակից աշխարհի մէջ տեղի ունեցող նախայարձակ պատերազմներու, յեղաշրջումներու, ազգամիջեան եւ միջկրօնական ընդհարումներու, նաեւ այսպէս կոչուած քաղաքակրթութիւններու բախման, եւ անոնցմէ բխող բռնութիւններուն, կոտորածներուն եւ ցեղասպանութիւններուն, առաւել, հրահրուած կամ ուղղորդուած քաոսային վիճակներուն չմասնակցելու իրաւունք ունի, համաձայն` «Չեզոք պետություններու եւ անձանց իրավունքներու եւ պարտավորություններու մասին ցամաքային պատերազմի ժամանակ»` Հաակա, 18 հոկտեմբեր 1907 թ. Պայմանադրութեան (Convention V)»:

Հաշվի առնելով տվյալ երկրի, այս դեպքում՝ Սիրիայի (Իրանի կամ Միջին Արեւելքի մեկ այլ պետության) նկատմամբ հնարավոր ագրեսիան, ըստ 4-րդ հոդվածի՝ առաջարկվել է.

4. «Արեւմտեան Հայաստանի Հայերը, ներառեալ` Հայկական գաղթավայրերու բնակչութիւնը, յաջորդական բռնութիւններէ, յարձակումներէ, բռնագաղթերէ ու կոտորածներէ պաշտպանուելու, ինչպէս նաեւ իր բնակութեան երկիրը արտաքին յարձակումներէ պաշտպանելու իրաւունք ունի, համաձայն` ՄԱԿ-ի կանոնադրութեան 51-րդ յօդուածի, որ կը շեշտէ` «Անհատական եւ հաւաքական ինքնապաշտպանութեան իրաւունքը:

Հաշվի առնելով տվյալ երկրի, այս դեպքումէ Սիրիայի հայության (Իրանի կամ Միջին Արեւելքի մեկ այլ պետության մեջ ապրող հայության) կյանքի, ինչքի եւ անվտանգության իրավունքների նկատմամբ հնարավոր սադրանքներն ու ոտնձգությունները, ըստ 5-րդ հոդվածի՝ առաջարկվել է.

  1.  «Արեւմտեան Հայաստանի Հայերը, բոլոր այն դէպքերուն, երբ հարկադրուած են պաշտպանելու իրենց Մշտական, Զինուած, Դրական Չէզոքութիւնը՝ կը կազմակերպեն հասարակական կարգի եւ համայնքի անվտանգութեան, պաշտպանութեան եւ տարածքային ապահովութեան զինուած ոյժեր, համաձայն` ՄԱԿ-ի կանոնադրութեան 51-րդ յօդուածի, որ կը շեշտէ` «Անհատական եւ հաւաքական ինքնապաշտպանութեան իրաւունքը:

«Չեզոք պետությունների եւ անձանց իրավունքների եւ պարտավորությունների մասին ցամաքային պատերազմի ժամանակ» Կոնվենցիայի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի 2011 թվականի Մարտի 29-ին ընդունած «Արեւեմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Մշտական, զինված, դրական չեզոքության մասին» որոշման հոդվածներից իրավունք ունի օգտվելու Սիրիայի հայությունը, իսկ դա նշանակում է, որ Սիրիայի հայությունը իրավունք ունի ինքնապաշտպանության, ապագա ունենալու եւ զարգանալու:

 Այստեղ ազգային հիշողությունը թարմացնելու եւ ազգային պետական իրավունքներն ամրագրելու նպատակով հիշենենք նաեւ, որ Հայությունը այլեւս այլ տեղ չունի նահանջելու, բացի իր բնօրրան հայրենիքից՝ Արեւմտյան Հայաստանից (ներառյալ Կիլիկիան):

Արևմտյան Հայաստանի Կառավարության Արտաքին Գործերի Հանձնաժողով

Այս խորագրի վերջին նյութերը

ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահների հանդիպումը կկայանա Սոչիում

ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահների հանդիպումը կկայանա Սոչիում

Հունիս 16, 2019 11:26 «Իրանն ու Հյուսիսային Կովկասը. Համագործակցության պատմությունն ու հեռանկարները» համաժողովի բացմանը:
Անկարան ու Բաքուն քույր քաղաքներ կդառնան

Անկարան ու Բաքուն քույր քաղաքներ կդառնան

Հունիս 15, 2019 19:01 Անկարայի քաղաքապետն ասել է, որ Թուրքիան «միշտ հպարտանում է Ադրբեջանի հաջողություններով»:
Քամու համաշխարհային օրն է

Քամու համաշխարհային օրն է

Հունիս 15, 2019 09:09 Քամու էնեգետիկան հսկայական ներուժ ունի։
Նեյմարին 5 ժամ հարցաքննել են բռնաբարության գործով

Նեյմարին 5 ժամ հարցաքննել են բռնաբարության գործով

Հունիս 14, 2019 20:20 Նրա հետ աշխատել արդեն հրաժարվել է երկրորդ փաստաբանը:
Ճապոնիայում սև ձմերուկ են վաճառել ավելի քան 7 հազար դոլարով

Ճապոնիայում սև ձմերուկ են վաճառել ավելի քան 7 հազար դոլարով

Հունիս 14, 2019 18:59 Գնորդը սուպերմարկետի սեփականատեր Կեյիտի Սուձուկին է:
Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհից հետո ստացել է խոստացված նվիրատվությունների միայն 9%-ը

Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհից հետո ստացել է խոստացված նվիրատվությունների միայն 9%-ը

Հունիս 14, 2019 18:33 850 մլն եվրոյից ներդրվել է ընդամենը 80 միլիոնը:
Սահակաշվիլին զինկոմիսարիատում զինվորական հաշվառման է կանգնել

Սահակաշվիլին զինկոմիսարիատում զինվորական հաշվառման է կանգնել

Հունիս 14, 2019 18:00 «Պատրաստ եմ զենքը ձեռքիս պաշտպանել Ուկրաինան»։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի աղյուսակում առաջադիմել է 9 աստիճանով

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի աղյուսակում առաջադիմել է 9 աստիճանով

Հունիս 14, 2019 13:10 Աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը։
Թուրքմենստանի նախագահը ատճանակով թիրախը խոցել է հեծանիվ վարելիս (տեսանյութ)

Թուրքմենստանի նախագահը ատճանակով թիրախը խոցել է հեծանիվ վարելիս (տեսանյութ)

Հունիս 14, 2019 10:50 Ցուցադրել է իր ֆիզիկական պատրաստվածությունը։
Դաժան ծեծի ենթարկված ընդդիմադիր լրագրողն Էրդողանին վիրավորելու համար կազատազրկվի

Դաժան ծեծի ենթարկված ընդդիմադիր լրագրողն Էրդողանին վիրավորելու համար կազատազրկվի

Հունիս 13, 2019 20:43 Դատավորը հիմնվել է մեկ պատվիրված ցուցմունքի վրա։
Հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի պաշտպանության նախարարները

Հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի պաշտպանության նախարարները

Հունիս 13, 2019 19:26 Վրաց նախարարն ասել է, որ աջակցում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։
Թուրքիայում քննարկել են հայաստանցի ներգաղթյալների հարցը

Թուրքիայում քննարկել են հայաստանցի ներգաղթյալների հարցը

Հունիս 13, 2019 18:51 Ուշադրության կենտրոնում հատկապես եղել են երեխաները։
Թուրքիան ամերիկյան F-35-ների փոխարեն կարող է ձեռք բերել չինական և ռուսական կործանիչներ

Թուրքիան ամերիկյան F-35-ների փոխարեն կարող է ձեռք բերել չինական և ռուսական կործանիչներ

Հունիս 13, 2019 17:49 Թուրքիայի պահանջներին լիովին համապատասխանում են։
Պուտինը ոստիկանության երկու գեներալի է հեռացրել Գոլունովի գործի կապակցությամբ

Պուտինը ոստիկանության երկու գեներալի է հեռացրել Գոլունովի գործի կապակցությամբ

Հունիս 13, 2019 17:00 Գոլունովին ձերբակալել էին հունիսի 6-ին։
Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում հանդիպել է Ֆեդերիկա Մոգերինիի հետ

Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում հանդիպել է Ֆեդերիկա Մոգերինիի հետ

Հունիս 13, 2019 15:05 ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 2-րդ նիստի նախօրեին։
Երգիչ Զուրա Խաչիձեն նշանակվել է Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի տեղակալ

Երգիչ Զուրա Խաչիձեն նշանակվել է Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի տեղակալ

Հունիս 13, 2019 14:35 Զբաղվելու է տուրիզմի, մշակույթի և կրթության ուղղություններով։