Աշխարհ

Օգոստոս 30, 2012 09:20

Թուրքիան պատասխանատու է սիրիահայության դեմ ուղղվող հավանական որևէ ոտնձգության համար

Թուրքիան պատասխանատու է սիրիահայության դեմ ուղղվող հավանական որևէ ոտնձգության համար

Սիրիայի տագնապում, Թուրքիայի կողմից  ընդդիմադիր ուժերին նեցակցելու և հովանավորելու  անվան տակ տրամադրվող զենք ու զինամթերքը  առատորեն անցնում է այլ երկրներից տարածաշրջան ներխուժած ֆունդամենտալ ծայրահեղական տարրերի ձեռքը, ինչը լուրջ մտահոգություն է առաջացրել տեղի քրիստոնյա փոքրամասնությունների մոտ:

Ամենօրյա վայրագությունների և դաժանությունների մասին տարածվող լուրերին զուգահեռ, ծայրահեղական խմբերի կողմից հայ և այլ քրիստոնյա փոքրամասությունների կյանքին սպառնացող հայտարարությունները  ապացուցում են ստեղծված կացության լրջության աստիճանը:

Եվրոպայի Հայերի Համագումարը անզեն ու խաղաղ բնակչության կյանքին  սպառնացող վտանգի նկատմամբ հայտնում է խոր մտահոգություն և հայտարարում.

-Հայոց դեմ կատարված ցեղասպանությունը ժխտող  ներկայիս դավանանքային իշխանությունները շարունակում են իրենց նախորդների ռասիստական քաղաքականությունը եւ անմիջական պատասխանատուն են  լինելու սիրիահայ և այլ քրիստոնյա համայնքների դեմ ուղղվող հավանական որևէ անախորժ ոտնձգության համար:  Հետևաբար, զգուշացնելով իրենց կատարածի վտագնավոր հետևանքների մասին, զգաստության և ինքնազսպումի կոչ ենք ուղղում թրքական  իշխանավորներին, չհրահրելու լարվածությունները և  կրոնական կրքերր:

- Եվրախորհրդարանի նախագահ՝ պարոն Մարթին Շուլթսին, Եվրամիության  արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ՝ տիկին Քեթրին Էշթոնին, ինչպես նաեւ Եվրամիության հանձնաժողովին  կոչ ենք ուղղում՝ անհապաղ միջոցներ  ձեռնարկել՝ կանխելու համար ինչպես Թուրքիայի,  այնպես եւ ցավոք եվրոպական որոշ պետությունների կողմից Սիրիական հարցում  իրենց թույլ տված  կամ քաջալերական որոշակի քաղաքականության հետևանքով  հայ և այլ քրիստոնյա փոքրամասնությունների կյանքին ուղղված մասսայական մասշտաբով վտանգավոր իրադրության հետևանքները:

- Կո՛չ ենք ուղղում նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար պարոն Պան Գի Մունին, միջոցներ  ձեռնարկել՝  կանխելու թուրքական իշխանությունների կողմից ծայրահեղական խմբերին սպառազինելու վտանգավոր գործունեությունը:

 

Եվրոպայի Հայերի Համագումարը իր զորակցությունն է հայտնում  ՄԱԿ-ի շրջանակներում տարվող բոլոր ջանքերին՝ մարդկային կյանքերի առավել կորստի եւ  գաղթականության նոր ալիքի առաջն առնելու եւ ստեղծված կացությունը խաղաղորեն կարգավորելու ուղղությամբ:

                                                                                                    Եվրոպայի Հայերի Համագումար

Այս խորագրի վերջին նյութերը

Թուրքիան աշխատանքային վատ պայմանների հետևանքով գրանցված մահերի թվով Եվրոպայում առաջինն է

Թուրքիան աշխատանքային վատ պայմանների հետևանքով գրանցված մահերի թվով Եվրոպայում առաջինն է

Հունիս 18, 2019 22:24 Հանքահորերում շարունակում են հանքափորներ զոհվել։
Աշխարհի ավելի քան 2 մլրդ բնակիչ խմելու մաքուր ջրից օգտվելու հնարավորություն չունի. ՄԱԿ

Աշխարհի ավելի քան 2 մլրդ բնակիչ խմելու մաքուր ջրից օգտվելու հնարավորություն չունի. ՄԱԿ

Հունիս 18, 2019 22:05 3 միլիարդն էլ զրկված է ձեռքերն օճառով լվանալու հնարավորությունից։
Facebook-ը պաշտոնապես ներկայացրեց իր Libra գաղտնարժույթը

Facebook-ը պաշտոնապես ներկայացրեց իր Libra գաղտնարժույթը

Հունիս 18, 2019 20:52 Ենթադրում են թողարկել 2020 թվականին։
Պենտագոնը հայտարարել է, որ S-400-ների գնման դեպքում պատժամիջոցներ կկիրառի թուրքական ընկերությունների դեմ

Պենտագոնը հայտարարել է, որ S-400-ների գնման դեպքում պատժամիջոցներ կկիրառի թուրքական ընկերությունների դեմ

Հունիս 18, 2019 20:28 Ծանր հարված կլինի Թուրքիայի ռազմարդյունաբերությանը։ 
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հունաստանի վարչապետի կոչին

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հունաստանի վարչապետի կոչին

Հունիս 18, 2019 18:14 ԵՄ–ին կոչ էր անում պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ:
Անթալիայի նահանգապետարանն արգելել է ԼԳԲՏ համայնքի շքերթը

Անթալիայի նահանգապետարանն արգելել է ԼԳԲՏ համայնքի շքերթը

Հունիս 18, 2019 17:25 Բախումներից խուսափելու համար։
Միշել Պլատինին ձերբակալվել է

Միշել Պլատինին ձերբակալվել է

Հունիս 18, 2019 14:30 Կոռուպցիոն սխեմաների մեջ ներքաշված լինելու պատճառով:
Ինդոնեզիայում առնվազն 17 մարդ է զոհվել նավաբեկության հետևանքով

Ինդոնեզիայում առնվազն 17 մարդ է զոհվել նավաբեկության հետևանքով

Հունիս 18, 2019 12:50 Որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է։
Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին

Հունիս 18, 2019 08:45 Ինքնազգացողությունը վատացել է դատական նիստից հետո։
Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում (տեսանյութ)

Հունիս 17, 2019 22:06 Մխիթարյանի ընտրյալը հայազգի գործարար Միքայել Վարդանյանի դուստրն է:
Հունաստանը ԵՄ-ից կպահանջի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել

Հունաստանը ԵՄ-ից կպահանջի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել

Հունիս 17, 2019 21:10 Կիպրոսում հորատման աշխատանքների համար։
Թուրքիային անապատացման լուրջ վտանգ է սպառնում

Թուրքիային անապատացման լուրջ վտանգ է սպառնում

Հունիս 17, 2019 20:37 Հիմնական պատճառը հողի էրոզիան է։
Ստամբուլում վրացիների և ռուսների բախում է տեղի ունեցել. կա 1 զոհ

Ստամբուլում վրացիների և ռուսների բախում է տեղի ունեցել. կա 1 զոհ

Հունիս 17, 2019 19:52 Հյուրանոցներից մեկում գումարային հարցերի շուրջ վեճ է բռնկվել։
Էրդողանը՝ Մակրոնին. «Դու ո՞վ ես ընդհանրապես»

Էրդողանը՝ Մակրոնին. «Դու ո՞վ ես ընդհանրապես»

Հունիս 17, 2019 19:35 Կոչ էր արել դադարեցնել Կիպրոսում հորատման աշխատանքները։
Ադրբեջանական գազը TANAP-ի  միջոցով հասել է եվրոպական շուկաներ

Ադրբեջանական գազը TANAP-ի միջոցով հասել է եվրոպական շուկաներ

Հունիս 17, 2019 18:50 «Շահ Դենիզ» հանքավայրում արդյունահանված գազը։